Մարկ Կիլբուրգեր (անգլ.՝ Marc Kielburger; 1977[1], Thornhill, Յորք, Օնտարիո, Կանադա[2]), կանադացի սոցիալական ձեռնարկատեր, մենեջեր, հասարակական գործիչ, հրապարակախոս, եղբոր՝ Քրեյգ Կիլբուրգերի հետ «Ազատություն երեխաներին» և «Me to We» կազմակերպության հիմնադիր և տնօրեն[4]։

Մարկ Կիլբուրգեր
Դիմանկար
Ծնվել է1977[1]
ԾննդավայրThornhill, Յորք, Օնտարիո, Կանադա[2]
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունՀարվարդի համալսարան, Համալսարանի քոլեջ, Brebeuf College School?, Neuchâtel Junior College? և Հարթֆորդ Քոլեջ[3]
Մասնագիտությունփաստաբան
Պարգևներ և
մրցանակներ
 Marc Kielburger Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարկ Կալբուրգը ծնվել է 1977 թվականին Կանադայում։

Նա հաճախել է Տորոնտոյի «Jean-de-Brébeuf» մասնավոր քոլեջը (Կանադա) և Նևշատելի «Neuchâtel Junior» քոլեջը (Շվեյցարիա)[5]։ Մարկը հաջողությամբ ավարտել է Հարվարդի համալսարանը՝ մասնագիտանալով միջազգային հարաբերություններում։ Ստանալով Ռոդսի թոշակ՝ ավարտել է Օքսֆորդի համալսարանի իրավագիտության բաժինը։

Սակայն անձնական հաջողություններին հաջորդում են գործնական անհաջողությունները, քանզի կազմակերպությունը բռնում է ֆինանսական քայքայման ուղին[6]։ Նա ստիպված եղավ լքել վարձակալած գրասենյակը և վերադառնալ հայրական տուն[6]։ Այդ պահին նրան օգնեց ավագ եղբայր՝ Կրեյգը[6]։

Այդ դժվարին պահին Մարկը որոշեց օգնության ձեռք մեկնել եղբորը՝ մերժելով Ուոլ Սթրիթից առաջարկված գայթակղիչ առաջարկը դարձավ կազմակերպության համահիմնադիր[6][7]։ Այդ պահին եղբայրները, ձեռք ձեռքի տված, հետաքրքրվում էին սոցիալական ձեռնարկատիրությամբ։

2008 թվականին Մարկը եղբոր հետ միասին հիմնեց «Me to We» կազմակերպությունը, որի գործունեությունն ուղղված է սոցիալական նշանակալից ծրագրերի իրականացմանը և էկոլոգիապես մաքուր սննդի արտադրանքի խթանմանը[8]։ «Me to We» ընկերության շահույթի մի մասը ներդրվում է ընկերության գործունեության մեջ, մյուս մասը նվիրաբերվում է «Ազատություն երեխաներին» հիմնադրամին[8]։

Մրցանակներ խմբագրել

2010 թվականի ապրիլի 7-ին Կանադային գլխավոր նահանգապետը հաջորդել է, որ Մարկ Կիլբուրգերին պարգևատևել է Կանադայի պետական բարձրագույն քաղաքացիական շքանշանով[4][9]։

Մարկը պարգևատրվել է Ելիզաբեթ 2-րդի ադամանդե հոբելիանական շքանշանով[10]։

Նա հանդիսանում մի շարք համալսարանների պատվավոր դոկտեր, այդ թվում ՝ Գուելֆյան[11], Կապիլանոյի[12] , Կարլտոնյան[13] համալսարաններում և այլն։

Անձնական կյանք խմբագրել

Մարկ Կիլբուրգերը ամուսնացել է Ռոքսաննա Ջոյալի (անգլ.՝ Roxanne Joyal) հետ, ով մասնակցում է CEO նախագծի Free the Children և Me to We ծրագրերին[7][14]։ Նրանք ունեն երկու երեխա։

Մանուկ հասակում Մարկը աճախել է ռեգբիի, յուրաքանչյուր տարվա մի մասը անցկացնելով մարզական ճամբարում[15]։ Վերջինս այդ սպորտով հետաքրքրվում էր դեռ այն ժամանակ, երբ սովորում էր Հարվարդում[15]։

Մատենագրություն խմբագրել

  • Me to We (Կրեյգ Կիլբուրգեի հետ միասին, 2004)
  • Take Action (Կրեյգ Կիլբուրգեի հետ միասին, 2002)
  • Take More Action (Կրեյգ Կիլբուրգեի հետ միասին, 2008)
  • Making of an Activist (Կրեյգ Կիլբուրգեի հետ միասին, 2007)
  • The World Needs Your Kid (Կրեյգ Կիլբուրգեի հետ միասին, 2009)
  • Global Voices: Volume 1 (Կրեյգ Կիլբուրգեի հետ միասին, 2010)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Korean Authority File (կոր.)
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. 3,0 3,1 Rhodes Scholar Database
  4. 4,0 4,1 Payal Bhatnagar (2011-04). «Craig and Marc Kielburger: Two Canadian brothers inspiring others by example» (անգլերեն). Youth-Leader Magazine. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  5. Neuchâtel Junior College website Արխիվացված 2016-05-29 Wayback Machine; accessed April 23, 2014.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Andrew Duffy (2015 թ․ ապրիլի 25). «Free The Children at 20: An unlikely Canadian success story» (անգլերեն). Ottawa citizen. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  7. 7,0 7,1 Josh Wingrove (2010 թ․ մարտի 19). «Marc and Craig Kielburger's do-gooding social enterprise» (անգլերեն). The Globe and Mail. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  8. 8,0 8,1 «Craig Kielburger» (անգլերեն). Торонтский университет. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  9. Order of Canada Investiture Ceremony
  10. «Diamond Jubilee Gala toasts exceptional Canadians». CBC. 2012 թ․ հունիսի 18. Վերցված է 2012 թ․ հունիսի 19-ին.
  11. U of G to Honour 'Global Citizens' During Thematic Convocation
  12. Dr. Kielburger’s Biography Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, Capilano University
  13. «Carleton University Awards Nine Outstanding Canadians with Honorary Degrees». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  14. Barbara Turnbull (2009 թ․ մարտի 9). «Their love is built on helping others» (անգլերեն). thestar.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  15. 15,0 15,1 «Marc Kielburger: social activist» (անգլերեն). ourkids.net. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել