Քուինսի Ֆաուս

ամերիկացի դերասան

Քուինսի Ֆաուս (անգլ.՝ Quincy Fouse, օգոստոսի 26, 1997(1997-08-26), Ջեքսոնվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ռեփեր և հեղինակ-կատարող[1]։ Առավել հայտնի է «Վամպիրի օրագրերը» և «Առաջնածինները» հեռուստասերիալի սփին օֆում՝ «Ժառանգություն» հեռուստասերիալում կատարած Միլթոն Գրիզլիի դերով։ Դերակատարում է ունեցել նաև «Գոլդբերգները» սիթ–քոթմում (2016-2018) և «Լոգան» սուպերհերոսային ֆիլմում (2017)։

Քուինսի Ֆաուս
Ծննդյան թիվ՝օգոստոսի 26, 1997(1997-08-26) (26 տարեկան)
Ծննդավայր՝Ջեքսոնվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան
IMDb։ID 7875835

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1997 թվականի օգոստոսի 26-ին Ֆլորիդա քաղաքում։ Տինիշա ԼաՇայե ՄաքՆիլ և Ռոբերտ Քլարկների առաջնեկն է։ Ունի կրտսեր եղբայր և քույր։

Կարիերա խմբագրել

Դերասանական կարիերան սկսել է 2016 թվականին՝ 19 տարեկան հասակում և դերակատարումը եղել է «Քեյ. Սի. Հետախույզ» հեռուստասերիալի մեկ էպիզոդում։ Հետո նկարահանվել է «Ամերիկյան ֆուտբոլ» հեռուստաֆիլմում և «Գոլդբերգները» սիթ-քոմում։

2017 թվականին նկարահանվել է «Լոգան» սուպերհերոսային ֆիլմում, որի ռեժիսորը եղել է Ջեյմս Մանգոլդը, իսկ Հյու Ջեքմանը՝ գլխավոր դերակատար։ 2018 թվականին էպիզոդիկ դեր է ստացել «Ամեն ինչ Վաշինգտոնի մասին» սիթ-քոմում, իսկ հետո ստացել է Միլթոն Գրիզլիի դերը՝ The CW հեռուստաալիքի «Ժառանգություն» հեռուստասերիալում՝ սկսած 2018 թվականի հոկտեմբերի 25-ից[2]։ 2018 թվականից սկսած՝ նկարահանումների համար ապրում է Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում։ 2018 թվականի հուլիսից՝ 2019 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում ապրել է Քայլի Բրայանտի հետ նույն բնակարանում։

Դերասանական կարիերայի հետ մեկտեղ նաև ռեփեր և երգերի հեղինակ է։ 2018 թվականին Soul Fro անվանումով թողարկել է Soulspace երգը։ 2019 թվականին թողարկել է Crush on You սինգլը՝ «Ժառանգություն» հեռուստասերիալի իր խաղընկերոջ՝ Քայլի Բրայանտի հետ։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր
2016 Ամերիկյան ֆուտբոլ Էլդեն Փագ Թորքելսոն
2017 Լոգան Նեյթ Մանսոն

Հեռուստասերիալներ խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր Նշում
2016 Քեյ. Սի. Հետախույզ Ջոշ Իքս (2-րդ եթերաշրջանի 9-րդ սերիա)
2016—2018 Գոլդբերգներ Թեյն Մանի (13 սերիա)
2017 Կասկած Հեյուարդ Թեյլոր (1 եթերաշրջան 10-րդ էպիզոդ)
2018 Հարի Բոսխ Մարտին Էլիաս (4-րդ եթերաշրջանի 1 և 3 սերիա)
2018 Ամեն ինչ Վաշինգոտնի մասին Մալիկ (1 եթերաշրջանի 2-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ սերիա)
20182022 Ժառանգություն Միլտոն «ԷմՋի» Գրիզլի (Գլխավոր դեր)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Bio bei TVSerial.it». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 2-ին.
  2. http://www.thefutoncritic.com/showatch/legacies/