Քոնոր Մաքլաֆլին

ֆուտբոլիստ

Քոնոր Ջերարդ Մաքլաֆլին (անգլ.՝ Conor Gerard McLaughlin,հուլիսի 26, 1991(1991-07-26)[1], Բելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն), հյուսիսիռլանդացի ֆուտբոլիստ, Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան։ Նրա կրտսեր եղբայրը՝ Ռայան Մաքլաֆլինը, նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է։

Քոնոր Մաքլաֆլին
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 26, 1991(1991-07-26)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Բելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 183 սանտիմետր
Դիրք պաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

«Պրեստոն Նորթ Էնդ» խմբագրել

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2010 թվականի հունվարին «Պրեստոն Նորթ Էնդ» ակումբում[2]։ Նորամուտը թիմի կազմում կայացել է նույն թվականի նոյեմբերի 12-ին՝ «Հալլ Սիթի» ակումբի դեմ մրցախաղում[3]։ Մեկ ամիս հետո Մաքլաֆլինը երկարացրել է պայմանագիրը ակումբի հետ մինչև 2013 թվական[4]։ 2011 թվականի մարտին նա երկամսյա վարձակալության պայմանագիր է ստորագրել «Շրուսբերի Թաուն» ակումբի հետ[5]։ 2012 թվականի մայիսին Մաքլաֆլինը հայտնվել է տրանսֆերային շուկայում[6]։

«Ֆլիտվուդ Տաուն» խմբագրել

2012 թվականի հուլիսի 20-ին Քոնորը պայմանագիր է ստորագրել «Ֆլիտվուդ Թաուն» ակումբի հետ[7][8]։ 2014 թվականի հունիսին նա ևս 3 տարով երկարացրել է պայմանագիրը ակումբի հետ[9]։ 2015 թվականի փետրվարին նա խփել է պրոֆեսիոնալ կարիերայում առաջին գոլը[10]։

«Միլուոլ» խմբագրել

2017 թվականի հուլիսին պայմանագիր է ստորագրել «Միլուոլ» ակումբի հետ[11]։ Նույն թվականի սեպտեմբերի 12-ին խփել է իր առաջին գոլը մայրքաղաքային ակումբի կազմում՝ «Քուինս Պարկ Ռեյնջերս» ակումբի դեմ մրցախաղում։

«Սանդերլենդ» խմբագրել

2019 թվականի հուլիսի 1-ին ազատ գործակալի իրավունքներով տեղափոխվել է «Սանդերլենդ ՖԱ»[12]։

Կարիերա հավաքականում խմբագրել

Նորամուտը Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում տեղի է ունեցել 2011 թվականի հոկտեմբերի 11-ին Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2012 -ում Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ (0։3) խաղում։ Ներկայումս Մաքլաֆլինը 14 մրցախաղ է անցկացրել հավաքականի կազմում[13]։

Գոլեր հավաքականի կազմում խմբագրել

Ամսաթիվ Տեղ Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցախաղ
2016 թվականի նոյեմբերի 11 Վինձոր պարկ, Բելֆաստ, Հյուսիսային Իռլանդիա   Ադրբեջան 3–0 4–0 Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2012 (ընտրական փուլ, խումբ C)

Ձեռքբերումներ խմբագրել

«Սանդերլենդ» խմբագրել

  • Անգլիայի ֆուտբոլային լիգայի գավաթի դափնեկիր՝ 2020/21

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Preston hand Conor McLaughlin professional contract». BBC Sport. 2010 թ․ հունվարի 19. Վերցված է 2011 թ․ հունվարի 2-ին.
  3. «Preston 0 – 2 Hull». BBC Sport. 2010 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2011 թ․ հունվարի 2-ին.
  4. «Conor McLaughlin signs Preston contract extension». BBC Sport. 2010 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2011 թ․ հունվարի 2-ին.
  5. «Shrewsbury Town sign Preston defender Conor McLaughlin». BBC Sport. 2012 թ․ մարտի 2. Վերցված է 2012 թ․ մարտի 2-ին.
  6. «Graham Westley wields the axe at Preston North End». BBC Sport. 2012 թ․ մայիսի 10. Վերցված է 2012 թ․ մայիսի 11-ին.
  7. «McLaughlin Joins Fleetwood». Preston North End F.C. 2012 թ․ հուլիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 20-ին.
  8. «Fleetwood sign Conor McLaughlin from Preston North End». BBC Sport. 2012 թ․ հուլիսի 20. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  9. «Conor McLaughlin: Fleetwood full-back signs three-year contract». BBC Sport. 2014 թ․ հունիսի 23. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  10. Rob Stocks (2015 թ․ փետրվարի 11). «Fleetwood's Oakwell victory 'massive'». Fleetwood Today. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին.
  11. «Conor McLaughlin: Millwall sign Fleetwood & Northern Ireland right-back». BBC Sport. 2017 թ․ հուլիսի 5.
  12. «Conor McLaughlin: Sunderland sign Northern Ireland defender». BBC Sport. 2019 թ․ հուլիսի 1.
  13. «McLaughlin Makes Senior Bow». Preston North End F.C. 2011 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 12-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոնոր Մաքլաֆլին» հոդվածին։