Քոդի Քրիստիան
Քոդի Ալեն Քրիստիան (անգլ.՝ Cody Allen Christian, ապրիլի 15, 1995[1], Փորթլենդ, Մեն, ԱՄՆ), ամերիկացի դերասան[2][3]։ Նա հայտնի է իր Մայք Մանթոգոմերի դերով «Հմայիչ խաբեբաները» հեռուստասերիալում։ Նա նաև մարմնավորում է Տեո Ռիկենին MTV-ի «Պատանի գայլը» հեռուստասերիալի 5-րդ եթերաշրջանում[4]։
Քոդի Քրիստիան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 15, 1995[1] (29 տարեկան) |
Ծննդավայր | Փորթլենդ, Մեն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան և հեռուստատեսային դերասան |
Կարիերա խմբագրել
Քրիստիանը խաղում է Արիա Մանթոգոմերիի կրտսեր եղբոր՝ Մայքի դերը «Հմայիչ խաբեբաները» հեռուստասերիալում։ Նա նկարահանվել է «Վերադարձ դեպի քեզ», «Իրական արյուն» և «Գրեյի անատոմիա» հեռուստասերիալներում։ 2011 թվականին նա նկարահանվել է «Սպանել իռլանդացուն», 2013 թվականին՝ «Սովյալների խաղեր» ֆիլմում, որը «Քաղցած խաղեր» ֆիլմի պարոդիան է[5]։
Նա նկարահանվել է «Պատանի գայլը» հեռուստասերիալի 5-րդ եթերաշրջանում՝ մարմնավորելով մարդագայլի և մարդակոյոտի հիբրիդ Տեոին[6]։
Ֆիլմագրություն խմբագրել
Ֆիլմ խմբագրել
Տարի | Հայերեն անվանում | Իրական անվանում[7] | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2006 | Թոմի Կյուգլերի խորը գաղտնիքները | The Profound Mysteries of Tommy Kuglar | Երիտասարդ Թոմի Կյուգլար | Կարճամետրաժ ֆիլմ |
2006 | - | Corndog of Tolerance | Երեխա | Կարճամետրաժ ֆիլմ |
2009 | Փոխարինողներ | Surrogates | Բոյ Քենթեր | |
2011 | Սպանել իռլանդացուն | Kill the Irishman | Երիտասարդ Դենի Գրին | |
2013 | Քաղցած խաղեր | The Starving Games | Պիտեր Մալարկի | |
2015 | Ընկղմվողը | Submerged | [8] | |
2015 | Սպանել կենդանիներին | Killing Animals | Ռոբերտո |
Հեռուստասերիալ խմբագրել
Տարի | Հայերեն անվանում | Իրական անվանում[7] | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2007 | Մտքի վիճակ | State of Mind | Ադամ | Դեբյուտը |
2007 | Վերադարձ դեպի քեզ | Back to You | Քսենդեր Թաքեր | Առաջին եթերաշրջան, սերիա 6 |
2008 | Իրական արյուն | True Blood | Ճչացող տղան | Առաջին եթերաշրջան, սերիա 5 |
2010 | Գրեյի անատոմիան | Grey's Anatomy | Բրեդ Ուոլքեր | Վեցերորդ եթերաշրջան, սերիա 13 |
2010-ից | Հմայիչ խաբեբաները | Pretty Little Liars | Մայք Մանթոգոմերի | |
2012 | Լաբարատորիայի առնետներ | Lab Rats | Քեվեն | Առաջին եթերաշրջան, սերիա 1 |
2012 | Գեղեցիկ մարդիկ | Beautiful People | Քայլի | Հեռուստասային ֆիլմ |
2012 | Մարմնի հետաքննություն | Body of Proof | Գրեգ Լուքս | Երկրորդ եթերաշրջան, սերիա 16 |
2013 | Օսթին և Էլի | Austin & Ally | Էլիոթ | Երկրորդ եթերաշրջան, սերիա 9 |
2013 | - | Supah Ninjas | Ֆլինթ Ֆորսթեր | Երկրորդ եթերաշրջան, սերիա 2
Երկրորդ եթերաշրջան, սերիա 9 |
2014 | Տես հայրիկը վազում է | See Dad Run | Էվան | Երկրորդ եթերաշրջան, սերիա 15 |
2015-ից | Պատանի գայլը | Teen Wolf | Տեո Ռիկեն |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Cody Christian Twitter Account». 2015 թ․ ապրիլի 15. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Քոդի Քրիստիան». Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ ««Պատանի գայլւ» ավարտ։». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «'The Starving Games': Cody Christian Previews His Twisted Take On Peeta». Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Քոդի Քրիստիանը «Պատանի գայլում»։». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ 7,0 7,1 «Քոդի Քրիստիան». Hollywood.com. Վերցված է օգոստոսի 31 2015-ին.
- ↑ ««Հմայիչ խաբեբաները» հեռուստասերիալի դերասան Քոդի Քրիստիանը նկարահանվում է թրիլերում». ]. 2013 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոդի Քրիստիան» հոդվածին։ |