Քարե կամուրջ (էստ․՝ Kivisild), չպահպանված կամուրջ, որը կառուցվել է Էստոնիայի Տարտու քաղաքում՝ Էմայիգի գետի վրա[1]։ Եղել է Լիֆլանդիայի առաջին քարե կամուրջը, համարվել վաղ կլասիցիստական ժամանակաշրջանի ճարտարապետության նշանակալի հուշարձան[2]։


Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Կամուրջը կառուցվել է Տարտուի 1775 թվականի մեծ հրդեհից հետո, գեներալ-նահանգապետ Յուրի Բրոունի նախաձեռնությամբ։ Նախագիծը կազմել են Յոհան Զակլովսկին և Ի․ Ց․ Զիգֆրիդենը։ Կառույցի համար քարերը տաշել են պուգաչովյան ապստամբությանը մասնակցելու պատճառով Էստոնիա աքսորված և տաժանակրության դատապարտվածները[3]։ Շինարարությունն սկսվել է 1779 թվականին, ավարտվել 1784-ին։ Կամրջի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1784 թվականի սեպտեմբերի 16-ին[1]։

Կառույցի կենտրոնական հատվածը զարդարել են անտիկ հաղթակամարների նմանեցված կամարները[4]։ Կամուրջը դարձել է Տարտուի կենտրոնական հրապարակի պատմական անսամբլի գլխավոր տարրերից մեկը՝ ձգված լինելով այդ հրապարակի առանցքով և ծառայելով որպես նրա յուրօրինակ, հանդիսավոր մուտք[2]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1941 թվականի հուլիսի 9-ին կամուրջը պայթեցվել է նահանջող խորհրդային զորքի կողմից[5][6]։ Հետագայում դրա տեղում կառուցվել է մեկ այլ կամուրջ՝ Կաարսիլդը։ Սակայն հին քարե կամուրջը վերականգնելու ծրագրեր էլ կան[7]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Kivisild». Tartu linn (էստոներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 3-ին.
  2. 2,0 2,1 Раам В. В. Архитектурные памятники Эстонии. — Л.: Искусство. Ленинградское отделение, 1974. — С. 224. — 279 с.
  3. Вахтре Л. История эстонской культуры: краткий обзор. — Институт Я. Тыниссона, 1994. — С. 95. — 229 с.
  4. Пуллат Р. Н., Тарвел Э. В. История города Тарту. — Таллин: Ээсти раамат, 1980. — С. 54. — 109 с.
  5. Милютина Т. П. Люди моей жизни. — Тарту: Крипта, 1997. — С. 267. — 415 с.
  6. «Hüvasti, Kivisild! Igaveseks?». Tartu Postimees (էստոներեն). 2015 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 3-ին.
  7. «The Kivisild stone bridge will rise again». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 23-ին.

Գրականություն խմբագրել

  • Hillar Palamets "Tartu kivisild. Dorpater Steinbrücke 1784-1941" Koostanud Valter Haamer ja Rudolf Pangsepp, eesti keelest tõlkinud Signe Cousins, Vladimir Danilov ja Karl Lepa. 108 lk. Eesti, saksa, inglise ja vene keeles. Tartu: Vanemuise Seltsi Kirjastus, 1997
  • Tartu kivisillale tehakse "iluravi". Uus Eesti, 28. oktoober 1935, nr. 41, lk. 10.
  • Eesti sillad, lk 151 & 152

Արտաքին հղումներ խմբագրել