Քարայծի արձանիկ (մ.թ.ա. 13-12-րդ դարեր, Արթիկ)

Քարայծի արձանի, մ.թ.ա. 15-14-րդ դարերի Արթիկից հայտնաբերված քառանկյուն հարթակի վրա կանգնած քարայծի ծավալուն քանդակ է։ Պահպանվում է Հայաստանի պատմության թանգարանում 2173-553 համարի ներքո[1][2]։

Քարայծի արձանիկ
նյութԲրոնզ
բարձրություն52
լայնություն20,5
ստեղծվել էՄ. թ.ա. 13-12-րդ դարեր
http://treasury.am/hy/քարայծի-արձանիկ կայք

Նկարագրություն խմբագրել

Քարայծի ոտքերը թեթևակի կքած են։ Փոքր գլուխը վեր է պարզված, ունի երկար, կոր եղջյուրներ, աչքերը կլոր են, պարզորոշ, ականջները ցից, բերանը կիսաբաց է, վարի շրթունքից կախված է կլոր օղ։ Բարձր պարանոցին կրում է հասկաձև փորագրազարդ եռաշար մանյակ։ Իրանի վրա ունի սեպաձև կտրվածքներ, որոնք եզրված են փորագրազարդով Պատվանդանի հիմքում խարիսխաձև է՝ ծայրերում ֆալլաձև ելուստներով։ Ֆիգուրան սնամեջ է, ներսում ունի երեք բրոնզե շարժվող գնդիկներ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Քարայծի արձանիկ». historymuseum.am (ամհարերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.(չաշխատող հղում)
  2. «Քարայծի արձանիկ - Հայկական գանձարան». Հայկական գանձարան. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
  3. Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.

Աղբյուրներ խմբագրել

  • Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
  • Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
 
GLAM