Քալեբ Ռեմել Դրեսել (անգլ.՝ Caeleb Remel Dressel, օգոստոսի 16, 1996(1996-08-16), Orange Park, Քլեյ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[1]), ամերիկացի լողորդ, 7-ակի օլիմպիական չեմպիոն (2016, 2020), աշխարհի 13-ակի չեմպիոն, կարճ ջրում աշխարհի 6-ակի չեմպիոն։ Մասնագիտանում է 50 և 100 մետր ազատ ոճով և բաթերֆլայ լողերում։

Քալեբ Դրեսել
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 16, 1996(1996-08-16) (27 տարեկան)
Ծննդավայր՝Orange Park, Քլեյ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[1]
Ակումբ՝Florida Gators? և Cali Condors?
1,91 մետր
Քաշ՝88 կիլոգրամ

Կարիերա խմբագրել

Քալեբ Դրեսելը սահմանել է աշխարհի ութ գործող ռեկորդներ․

  • 100 մետր բատերֆլայով (49,50)
  • ԱՄՆ-ի հավաքականի կազմում 4×100 մետր ազատ ոճով խառը փոխանցումալող (3:19,40)
  • 50 մետր ազատ ոճով 25 մետր լողավազանում (20,16)
  • 100 մետր բատերֆլայով կարճ ջրում (47,78)
  • 100 մետր համակցված լողով (49,28)
  • ամերիկյան թիմի կազմում «կրոլի» 4×50 մետր փոխանցումալող կարճ ջրում (1:21,80)
  • ԱՄՆ-ի հավաքականի կազմում 4×100 մետր ազատ ոճով 25 մետրանոց լողավազաններում (3:03,03)
  • ԱՄՆ-ի հավաքականի կազմում 4×50 մետր խառը փոխանցումալող ազատ ոճով (1:27,89)

Բացի այդ, Դրեսելին պատկանում են ԱՄՆ-ի ազատ ոճով 50 և 100 մետր մրցատարածությունների, ինչպես նաև բատերֆլայով 50 մետր մրցատարածության ռեկորդները։

2019 թվականի հուլիսի 22-ին Կորեայի Կվանգջու քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում ոսկե մեդալներ է նվաճել 50 մետր բատերֆլայով և 50 մետր ազատ ոճով մրցատարածություններում՝ սահմանելով աշխարհի առաջնությունների ռեկորդներ։ Մի քանի օրից հաղթել է նաև ազատ ոճով 100 մետր մրցատարածությունում։ Այս առաջնությունում ամերիկացին նաև բատերֆլայով 100 մետր մրցատարածության նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով 10-ամյա ռեկորդը, որը նախկինում պատկանում էր Մայքլ Ֆելպսին։

2020 թվականին ԱՄՆ-ում լողի օլիմպիական մրցումների երկրորդ օրը (որոնք տեղի են ունեցել 2021 թվականի հունիսին COVID-19 պանդեմիայի պատճառով) 2021 թվականի հունիսի 14-ին Դրեսելն առավոտյան մասնակցել է 200 մետր ազատ ոճով նախնական մրցումներին՝ լողալով 1:46,63 և ընդհանուր հաշվարկում զբաղեցնելով 2-րդ տեղը[2][3][4]։ Դրեսելը վարկանիշում դարձել է 20-րդ ամենաարագ ամերիկացին այս մրցության արդյունքներով[5]։ Առավոտյան լողալուց հետո Դրեսելը որոշել է չմասնակցել մրցաշարի կիսաեզրափակիչներին[6]։

Մրցումների չորրորդ օրը՝ 2021 թվականի հունիսի 16-ին, Դրեսելը 5-րդ տեղն Է զբաղեցրել ազատ ոճով 100 մետր մրցատարածությունում և դուրս եկել կիսաեզրափակիչ[7][8]։ Կիսաեզրափակչում նույն օրվա երեկոյան Դրեսելն առաջին տեղն Է զբաղեցրել 47,77 ժամանակով և դուրս եկել եզրափակիչ[9][10]։ Հինգերորդ օրը՝ 2021 թվականի հունիսի 17-ին, Դրեսելը հաղթել է 100 մետր ազատ ոճով մրցատարածությունում և որակավորվել է ԱՄՆ-ի լողի օլիմպիական հավաքականում՝ մասնակցելու ազատ ոճով 100 մետր և ազատ ոճով 4×100 մետր փոխանցումալողին 2020 թվականի Ամառային Օլիմպիական խաղերում[11][12]։ Նա սահմանել է ԱՄՆ-ի բաց առաջնության ռեկորդ և առաջնության ռեկորդ ազատ ոճոով 100 մետր մրցատարածությունում[11], որը դարձել է երկրորդ Օլիմպիական խաղեր Դրեսելի համար[13][14]։

Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղեր երրորդ օրը Դրեսելը նվաճել է ոսկե մեդալ ազատ ոճով 4×100 մետր փոխանցումալողում[15][15][16]։

Վեցերորդ օրվա երեկոյան Դրեսելը սահմանել է օլիմպիական ռեկորդ բաթերֆլայով 100 մետր մրցատարածությունում[17][18][19]։

Ութերորդ օրը Դրեսելը հաղթել է բաթերֆլայով 100 մետր մրցատարածությունում՝ սահմանելով աշխարհի ռեկորդ[20], իսկ 4x100 մետր խառը համակցված փոխանցումալողում զբաղեցրել է հինգերորդ տեղը[21][22]։

Վերջին օրը նվաճել է ոսկե մեդալներ ազատ ոճով 50 մետր մրցատարածությունում (սահմանելով օլիմպիական ռեկորդ)[23] և 4×100 մետր խառը փոխանցումալողում[24][25]։

Օլիմպիական խաղերում նվաճելով հինգ ոսկե մեդալ՝ Դրեսելը դարձել է նման արդյունքի հասած չորրորդ տղամարդը Մարկ Սփիցի, Մեթ Բիոնդիի և Մայքլ Ֆելպսի հետ[26]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.teamusa.org/usa-swimming/athletes/Caeleb-Dressel
  2. "2020 U.S. Olympic Team Trials - Wave II: Men's 200m Freestyle Heats Results Summary". Omega Timing. June 14, 2021. Retrieved June 14, 2021.
  3. Anderson, Jared (June 14, 2021). "2021 U.S. Olympic Trials Wave II: Day 2 Prelims Live Recap". SwimSwam. Retrieved June 14, 2021.
  4. "Ryan Murphy, Caeleb Dressel start well in Monday morning swimming trials". Florida Times-Union. June 14, 2021. Retrieved June 14, 2021.
  5. Sutherland, James (June 14, 2021). "Caeleb Dressel Opens Olympic Trials With 200 Free Best Time - 1:46.63". SwimSwam. Retrieved June 14, 2021.
  6. Sutherland, James (June 14, 2021). "Caeleb Dressel Scratches 200 Free Semi-Finals At Olympic Trials". SwimSwam. Retrieved June 14, 2021.
  7. "2020 U.S. Olympic Team Trials - Wave II: Men's 100m Freestyle Heats Results Summary". Omega Timing. June 16, 2021. Retrieved June 16, 2021.
  8. Sutherland, James (June 16, 2021). "2021 U.S. Olympic Trials Wave II: Day 4 Prelims Live Recap". SwimSwam. Retrieved June 16, 2021.
  9. "2020 U.S. Olympic Team Trials - Wave II: Men's 100m Freestyle Semifinals Results Summary". Omega Timing. June 16, 2021. Retrieved June 16, 2021.
  10. Zaccardi, Nick (June 16, 2021). "Katie Ledecky, after chats with legends, wins two races in one night at Olympic Swimming Trials". NBC Sports. Retrieved June 16, 2021.
  11. 11,0 11,1 "2020 U.S. Olympic Team Trials - Wave II: Men's 100m Freestyle Final Results Summary". Omega Timing. June 17, 2021. Retrieved June 17, 2021.
  12. Sutherland, James (June 17, 2021). "2021 U.S. Olympic Trials Wave II: Day 5 Finals Live Recap". SwimSwam. Retrieved June 17, 2021.
  13. OlympicTalk (June 17, 2021). "Caeleb Dressel qualifies for Tokyo at Olympic Trials ahead of potentially historic summer". NBC Sports. Retrieved June 17, 2021.
  14. ESPN News Services (June 17, 2021). "Caeleb Dressel headed to Tokyo Olympics; Ryan Lochte advances to 200 individual medley final". ESPN. Retrieved June 17, 2021.
  15. 15,0 15,1 Bengel, Chris; AlBaroudi, Wajih (July 25, 2021). "2020 Tokyo Olympics: Caeleb Dressel leads Team USA to gold in men's swimming 4x100-meter freestyle relay". CBS Sports. Retrieved July 25, 2021.
  16. "US men win gold in 4x100 free relay, deliver Caeleb Dressel first medal in quest for six at Tokyo Olympics". USA Today. July 25, 2021. Retrieved July 25, 2021.
  17. De George, Matthew (July 29, 2021). "Caeleb Dressel Ties Olympic Record, Kristof Milak Second Seed in 100 Fly". Swimming World. Retrieved July 29, 2021.
  18. Murphy, Bryan (July 29, 2021). "Caeleb Dressel Ties 100m Butterfly Olympic Record in Qualifying Heats". NBC 10 Boston. Retrieved July 29, 2021.
  19. "After pulling double duty, Caeleb Dressel, Katie Ledecky cruise in Olympic swimming preliminaries". ESPN. Retrieved July 29, 2021.
  20. Goodman, Eric (July 30, 2021). "Caeleb Dressel adds 100m butterfly gold, breaks world record". NBC Olympics. Retrieved August 1, 2021.
  21. Sutherland, James (July 30, 2021). "Tokyo 2020 Olympics: Day 7 Finals Live Recap". SwimSwam. Retrieved August 1, 2021.
  22. Forde, Pat (July 31, 2021). "Team USA Plagued by Trust Issues in Swimming Relays". Sports Illustrated. Retrieved August 1, 2021.
  23. Selbe, Nick (July 31, 2021). "Caeleb Dressel Wins Gold, Sets Olympic Record in 50m Freestyle Final". Sports Illustrated. Retrieved August 1, 2021.
  24. Goodman, Eric (July 31, 2021). "U.S. breaks world record for medley relay gold, Dressel's fifth". NBC Olympics. Retrieved August 1, 2021.
  25. Barzilai, Peter (July 31, 2021). "US men set world record in 4x100 medley relay as Caeleb Dressel wins fifth gold of Tokyo Olympics". USA Today. Retrieved August 1, 2021.
  26. (August 3 2021). "TOKYO 2020, NORTH AMERICA DAY 8: DRESSEL JOINS ELITE COMPANY WITH FIVE GOLDS" Retrieved August 3, 2021.

Արտաքին հղումներ խմբագրել

Ռեկորդներ
Նախորդող՝
  Մայքլ Ֆելպս
Աշխարհի ռեկորդ – 100 մ բաթերֆլայ (երկար մրցատարածություն)
26 հուլիսի 2019 – ներկա
Հաջորդող՝
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քալեբ Դրեսել» հոդվածին։