Փոքր Խինգան լեռնասղթա, Սյաոսինանլին լեռներ ԽՍՀՄ-ում (ՌՍՖՍՀ Խաբարովսկի երկրամասում ու Ամուրի մարզում) և Չինաստանի հյուսիս-արևելքում։ Երկարությունը մոտ 500 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 1150 մ (Դույմյանշան լեռ, Չինաստանում)։ Փոքր Խինգանի Չինական մասը շրջապատված է Նունցզյան, Աունգարի գետերի հովիտներով, Սունլյաո և Սանցզյան հարթավայրերով։ Ամուրի կիրճից արևելք մինչև Տիրմա գետի վերին հոսանքները, 150 կմ երկարությամբ ձգվում է Փոքր Խինգանի սովետական մասը։ Տիրապետում է հարթ, հաճախ ճահճացած ջրբաժաններով և առանձին բարձրություններով միջին բարձրության լեռնային ռելիեֆը։ Կազմված է գրանիտներից, գնեյսներից, բյուրեղային թերթաքարերից, բազալտներից։ Արևմուտք ստորոտին է Ուդալյանչի հրաբուխը (ժայթքել է 18-րդ դարում)։ Կան ածխի, գրաֆիտի, ոսկու, երկաթի և անագի հանքավայրեր։ Լանջերը ծածկված են անտառներով։

Փոքր Խինգան լեռնաշղթա
Տեսակլեռնաշղթա
Երկիր Ռուսաստան
Բարձրություն (ԲԾՄ)1429 մետր
Երկարություն400 կմ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր Խինգան լեռնաշղթա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։