Գնեյս (գերմ.՝ Gneis) (գղձաքար), խոշորահատիկ, ընդհատ թելիկային կառուցվածքով փոխակերպային ապար՝ կազմված դաշտային սպաթ, քիչ քանակով՝ քվարց, փայլար կամ երկաթ-մագնեզիումային սիլիկատ միներալներից։ Առաջանում է հրային ու նստվածքային ապարների փոխակերպումից։ Տարածված է մինչքեմբրի բյուրեղային զանգվածներում։ ՀՀ Ծաղկունյաց, Հախումի, Ամասիայի և Երանոսի փոխակերպային լեռնազանգվածներում հայտնի են նռնաքար-երկփայլարային, քվարց-մուսկովիտ-բիոտիտային գնեյսներ ու գրանիտագնեյսներ։ Օգտագործվում է շինարարության մեջ։

Գնեյսի նմուշ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 139