Փեթի Էն Լյուպոն (անգլ.՝ Patti LuPone, ապրիլի 21, 1949(1949-04-21)[1][2][3], Northport, Հանթինգտոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի երգչուհի և դերասանուհի, որը Բրոդվեյի մյուզիքլներում ունեցած դերերի շնորհիվ հասել է մեծ հաջողությունների[5]։

Փեթի Լյուպոն
անգլ.՝ Patti LuPone
Դիմանկար
Ծնվել էապրիլի 21, 1949(1949-04-21)[1][2][3] (75 տարեկան)
ԾննդավայրNorthport, Հանթինգտոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՋուլիարդ դպրոց (1972) և Northport High School?
ԵրկերԹշվառները
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի, դերասանուհի, թատրոնի դերասանուհի և ձայնային դերասանուհի
Պարգևներ և
մրցանակներ

Դրամատիկական գրասեղանիի մրցանակ Երաժշտական անվանի դերասանուհու համար

Տոնի մրցանակ մյուզիքլում կանացի լավագույն դերակատարման համար

Լոուրենս Օլիվիե մրցանակ մյուզիքլի լավագույն դերասանուհու համար

Դրամատիկական գրասեղանիի մրցանակ Երաժշտական անվանի դերասանուհու համար

National Board of Review Award for Best Cast?

Florida Film Critics Circle Award for Best Cast?

Online Film Critics Society Award for Best Cast?

Դրամատիկական գրասեղանիի մրցանակ Երաժշտական անվանի դերասանուհու համար

Գրեմմի մրցանակ լավագույն օպերային ձայնագրության համար

«Գրեմմի» մրցանակ լավագույն դասական ալբոմի համար

Տոնի մրցանակ մյուզիքլում կանացի լավագույն դերակատարման համար

Drama League Award?

և

Drama League Award?

Կայքpattilupone.net
 Patti LuPone Վիքիպահեստում

Կյանք և կարիերա խմբագրել

Փեթի Լյուպոնը ծնվել է Նյուպորտում՝ Նյու Յորքում։ Նա օպերային երգչուհի Ադելինա Պատտիի ծոռնուհին է[6]։ 1968-1972 թվականներին Լյուպոնը կրթություն է ստացել Ջուլիարդի դրամայի դպրոցում, որն ավարտել է գեղարվեստի բակալավրի աստիճանով, իսկ հետո առաջնաելույթ է ունեցել թատրոնի բեմում[6]։

Լյուպոնը հաջողության է հասել «Էվիտա» մյուզիքլում Էվա Պերոն դերի, որը 1979 թվականին նրան բերել է «Թոնի» մրցանակ, ինչպես նաև «Սանսեթ Բուլվար» մյուզիքլում՝ Դեսմոնդի Նորմայի դերի շնորհիվ։ Բացի այդ, նա գլխավոր դերեր է խաղացել «Թշվառները», «Գուրսին» և շատ այլ մյուզիքլներում։ Հեռուստատեսությամբ հայտնի է «Կյանքը շարունակվում է» դրամատիկ սերիալում խաղացած իր դերի շնորհիվ, որտեղ նկարահանվել է 1989-1993 թվականներին[5]։ Մեծ էկրանին հայտնի է «Միսս Դեյզիի վարորդը», «Հազար ինը հարյուր քառասուն մեկ», «Ընտանիքի հույսը» և «Լամարկի վերջին գործը» ֆիլմերում խաղացած դերերի շնորհիվ։

Ընդհանուր առմամբ, Լյուպոնը շահել է երկու «Թոնի», երեք «Դրամա Դեսկ», «Լոուրենս Օլիվիեի մրցանակ» և «ԱՄՆ‑ի կինոքննադատների ազգային խորհուրդ» մրցանակները, ինչպես նաև երկու անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի[7]։

2013 թվականին Լյուպոնը հրավիրվել է «Ամերիկյան սարսափ պատմություն» սերիալի երրորդ եթերաշրջանին[8]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1976 հֆ Ձեր կյանքի ժամանակը The Time of Your Life Քիթի Դյուվալ
1978 ֆ Գնչուների թագավորը King of the Gypsies
1979 ֆ Հազար ինը հարյուր քառասուն մեկ 1941 Լիդիա Հեդբերգ
1982 ֆ Հակահարված Fighting Back Լիզա Դ' Անջելո
1985 ս Վկա Witness Էլեյն
1986 ֆ Խելացի տղաներ Wise Guys Վանդա Վալենտինի
1987 հֆ Կովբոյ Ջոն Cowboy Joe Լինդա Թիդմունկ
1987 հֆ Լինդոն Բեյնս Ջոնսոն։ Վաղ տարիներ LBJ: The Early Years Լեդի Բյորդ Ջոնսոն
1987 ս Սիցիլիա Սիցիլիայում Un siciliano in Sicilia Վինսենզինա
1989 ֆ Միսս Դեյզիի վարորդը Driving Miss Daisy Ֆլորին Ուորթան
1989—1993 ս Կյանքը շարունակվում է Life Goes On Լիբի Թետչեր
1992 հֆ Ջրի շարժիչը The Water Engine Ռիտա Լենգ
1993 ֆ Ընտանեկան աղոթքներ Family Prayers մորաքույր Նեն
1993—1998 ս Ֆրեյզեր Frasier մորաքույր Զորա Քեյնը / Պեմ
1996 հֆ Նրա վերջին հնարավորությունը Her Last Chance Ջոաննա Սաքսեն
1996—1997 ս Օրենք և կարգ Law & Order Ռութ Միլեր
1999 ֆ 24 ժամ կնոջ կյանքից The 24 Hour Woman Ջոան Մարշալ
1999 ֆ Սեմի ամառը Summer of Sam Հելեն
1999 հֆ Նոր պարոնը 2 Bonanno: A Godfather’s Story օրիորդ Ս. Կանսինարա
1999 ս Դեռ! Դեռ! Encore! Encore! գինու քննադատ
2000 ֆ Կյանքը կադրից դուրս State and Main Շերի Բեյլի
2001 ս Հրեշտակի հպումը Touched by an Angel Էլիս Դյուպրին
2001 ֆ Կողոպուտ Heist Բեթի Քրոֆթ
2002 ֆ Քաղաք ծովի մոտ City by the Sea Մեգի
2003 ս Օզ Oz Ստելա Կոֆա
2005 ս Ուիլ և Գրեյս Will & Grace ինքներդ ձեր դերում
2005—2007 ս Մեծ կատարում Great Performances Լեոկադիա Բեգբիկ / տարեց կին
2007 ս Տգեղ Բեթթին Ugly Betty տիկին Վիներ
2009—2012 ս Ստուդիա 30 30 Rock Սիլվիա Ռոսիտանո
2011 ֆ Ընկերություն Company Ջոան
2011 հֆ Հրաշալի տարի The Miraculous Year Վերոնիկա
2012 ս Բանակային կանայք Army Wives օրիորդ Գալասինի
2013—2014 ս Ամերիկյան սարսափ պատմություն։ Կախարդների գիշերաժողով American Horror Story: Coven Ջոան Ռեմսի
2014 ս Աղջիկներ Girls ինքներդ ձեր դերում
2015 ս Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս Law & Order: Special Victims Unit Լիդիա Լեբասի
2015—2016 ս Սարսափ հեքիաթներ Penny Dreadful բժիշկ Սյուարդ / Ջոան Քլեյթոն
2016 ֆ Հումորիստը The Comedian Ֆլորենս Բերկովից
2016—2020 մս Սթիվենի տիեզերքը Steven Universe Դեղին ադամանդ
2018 ս Մայրիկ Mom Ռիտա
2019 մս Սիմփսոնները The Simpsons Շերիլ Մոնրո
2019 ս Կեցվածքը Pose Ֆրեդերիկ Նորման
2019 ֆ Անցյալ Սուրբ Ծնունդ Last Christmas Ջոյս
2020 ս Հոլիվուդ Hollywood Էվիս Էմբերգ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 http://ibdb.com/person.php?id=50271
  5. 5,0 5,1 «Patti LuPone- Biography». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 12-ին.
  6. 6,0 6,1 «Patti LuPone: Biography». TV Guide. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 12-ին.
  7. «Patti LuPone Awards». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 4-ին.
  8. Lesley Goldberg (2013 թ․ մայիսի 12). «'American Horror Story: Coven' Books Angela Bassett, Patti LuPone». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փեթի Լյուպոն» հոդվածին։