«Միսս Դեյզիի վարորդը» (անգլ.՝ Driving Miss Daisy - ռեժիսոր Բրյուս Բերեսֆորդի ամերիկյան կինոֆիլմը, որը բեմադրվել է Պուլիտցերյան մրցանակի դափնեկրի պիեսի և սցենարի հիման վրա։ 1990 թվականին ֆիլմը ստացել է չորս «Օսկար» մրցանակ (այդ թվում՝ «Լավագույն դերասանուհի», «Լավագույն սցենար» և «Լավագույն ֆիլմ» անվանակարգերում), ինչպես նաև այլ հեղինակավոր կինոմրցանակներ։

Միսս Դեյզիի վարորդը
անգլ.՝ Driving Miss Daisy
Երկիր ԱՄՆ
Ժանրբադի մուվի, կինոկատակերգություն և դրամա
Թեմածերություն
ՀիմքDriving Miss Daisy?
Թվական1989, մարտի 15, 1990[1], ապրիլի 27, 1990[2] և դեկտեմբերի 15, 1989[3]
Լեզուանգլերեն[4]
ՌեժիսորBruce Beresford?[5][6][7][…]
ՊրոդյուսերՌիչարդ Զանուկ
Սցենարի հեղինակAlfred Uhry?
ԴերակատարներՄորգան Ֆրիման[6][8][9][…], Ջեսիկա Տենդի[8][9][7][…], Դեն Էյքրոյդ[8][9][7][…], Esther Rolle?[8], Փաթի ԼյուՓոն[8][10], Ռեյ ՄակՔինոն[8], Ռոբերտ Գիյոմ[11] և Indra Thomas?
ՕպերատորՓիթեր Ջեյմս
ԵրաժշտությունՀանս Ցիմեր
ՄոնտաժMark Warner?
Պատմվածքի վայրԱտլանտա
ԿինոընկերությունWarner Bros. և Warner Bros. Pictures
Տևողություն99 րոպե
IMDbID 0097239

Սյուժե խմբագրել

Սյուժեի հիմքում հրեական ծագմամբ հարուստ ամերիկուհու և նրա աֆրոամերիկացի վարորդի բարդ փոխհարաբերություններն են։ Ֆիլմի գործողությունը տեղի է ունենում Ատլանտայում 1940-ականներին, երբ ռասայական նախապաշարմունքները դեռ ուժեղ էին։ Միսս Դեյզին այրի է, որի որդին պնդում է իր համար վարորդ վարձել։ Նա ընդդիմանում է իր կյանքում տեղի ունեցող փոփոխություններին, հրաժարվում է նոր վարորդ Հոուքի հետ որևէ տեղ գնալ։ Սակայն ժամանակի ընթացքում Հոուքը ոչ միայն իր ուշադրությունն է նվաճում, այլև բարեկամությունը։ Ֆիլմը պատմում է երկու շատ տարբեր մարդկանց միջև փոխըմբռնման մասին։ Եվ այդ որոնումները տևում են ոչ ավելին քան քսան տարի։

Դերերում խմբագրել

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • 1989 թ. - 2 մրցանակ Միացյալ Նահանգների կինոքննադատների ազգային խորհրդից. Լավագույն կինոնկար և լավագույն դերասան (Մորգան Ֆրիման)։
  • 1990 - Բեռլինյան կինոփառատոնի արծաթե արջի մրցանակ լավագույն դերասանական կազմի համար (Ջեսիկա Տենդ և Մորգան Ֆրիման)։
  • 1990 - Ակադեմիայի 4 մրցանակ՝ լավագույն կինոնկար (Լիլի Ֆինի Զանուկ, Ռիչարդ Զանուկ), լավագույն ադապտացված սցենար (Ալֆրեդ Ուրի), լավագույն դերասանուհի (Ջեսիկա Տենդի), լավագույն դիմահարդարում (Մանլիո Ռոչետտի, Լին Բարբեր, Քևին Հանի)։ Ֆիլմը ներկայացվել է նաև 5 անվանակարգերում ՝ Լավագույն դերասան (Մորգան Ֆրիման), երկրորդ պլանի լավագույն դերասան (Դեն Էյքրոյդ), Լավագույն մոնտաժ (Մարկ Ուորներ), նկարիչների և դեկորատորների լավագույն աշխատանք (Բրունո Ռուբեո և Քրիսպիան Սալլիս), լավագույն կոստյումներ (Էլիզաբեթ Մակբրայդ)։
  • 1990 - 3 «Ոսկե գլոբուս» մրցանակ՝ Լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ, Լավագույն դերասան կատակերգության կամ մյուզիքլի (Մորգան Ֆրիման), լավագույն դերասանուհի կատակերգության կամ մյուզիքլի մեջ (Ջեսիկա Տենդի)։
  • 1990 թվական - Ամերիկյան կատակերգության մրցանակաբաշխության 3 անվանակարգ՝ լավագույն դերասան (Մորգան Ֆրիման), լավագույն դերասանուհի (Ջեսիկա Տանդի), երկրորդ պլանի լավագույն դերասան (Դեն Էյքրոյդ)։
  • 1990 - «Դավիթ դի Դոնատելո» մրցանակ՝ Լավագույն արտասահմանյան դերասանուհի (Ջեսիկա Տենդի)։
  • 1990 - ԱՄՆ սցենարի հեղինակների գիլդիայի մրցանակ`լավագույն ադապտացված սցենարի համար (Ալֆրեդ Ուրի)։
  • 1991 - <i id="mwOg">BAFTA մրցանակ՝</i> լավագույն դերասանուհի (Ջեսիկա Տենդի), ինչպես նաև 3 անվանակարգեր՝ լավագույն ֆիլմ (Լիլի Ֆինի Զանուկ, Ռիչարդ Զանուկ, Բրյուս Բերեսֆորդ), Լավագույն ռեժիսուրա (Բրյուս Բերեսֆորդ), լավագույն ադապտացված սցենար (Ալֆրեդ Ուրի)։
  • 1991 - Գրեմմի մրցանակ անվանակարգ՝ կինոյի կամ հեռուստատեսության համար գրված լավագույն գործիքավորման համար (Հանս Ցիմեր

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ջեսիկա Թենդին «Օսկար» է ստացել 80 տարեկան հասակում ֆիլմում կնոջ լավագույն դերի համար։ Նա ամենածեր դերասանուհին է, ով երբևէ պարգևատրվել է ամերիկյան կինոակադեմիայի այս գլխավոր մրցանակներից մեկի կողմից։ Քրիստոֆեր Պլամերը ամենատարեց դերասանն է, որը երբևէ արժանացել է «Օսկարի», որն նա ստացել է 2012 թվականին կյանքի 82-րդ տարում։
  • Ֆիլմում նկարահանվել է 1955 թվականի արտադրության Cadillac Fleetwood Series 60-ը։ Հենց այս մեքենան գնեց Մայքլ Ջեքսոնը 1990-ականների սկզբին։

Տես նաև խմբագրել

Կանաչ գիրք

Նշումներ խմբագրել

Հղումներ խմբագրել