Փեգի Սյուն ամուսնացել է (անգլ.՝ Peggy Sue Got Married), ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի գեղարվեստական ֆիլմը։

Փեգի Սյուն ամուսնացել է
անգլ.՝ Peggy Sue Got Married
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն, ֆենթեզի ֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ, դրամա, ֆիլմ ժամանակով ճանապարհորդության մասին, կինոկատակերգություն և մելոդրամա
Թեմաճանապարհորդություն ժամանակով
Թվական1986 թվական
Պրեմիերա5 հոկտեմբերի 1986 թվական
Լեզուանգլերեն
ՌեժիսորՖրենսիս Ֆորդ Կոպպոլա[1][2][3][…]
ՊրոդյուսերՊոլ Ռ. Գուրիան
Սցենարի հեղինակJerry Leichtling?
ԴերակատարներՔեթլին Թըրներ
Նիկոլաս Քեյջ
Բարրի Միլեր
Քեթրին Հիկս
Ջոան Ալեն
ՕպերատորJordan Cronenweth?
ԵրաժշտությունՋոն Բարի
ՄոնտաժԲարի Մալկին
ՆկարիչներԴին Թավուլարիս
Թեադորա վան Ռունկլ
Նկարահանման վայրԿալիֆոռնիա և Սանտա Ռոզա
ԿինոընկերությունTriStar Pictures և American Zoetrope
Տևողություն98 րոպե
Բյուջե18 միլիոն $
Շահույթ41 382 841 $ (ԱՄՆ)

Սյուժե խմբագրել

Փեգի Սյու Բոդելը չի ցանկանում գնալ դպրոցն ավարտելու 25- ամյակին, սակայն իր աղջկա` Բետիի ճնշմանը չդիմանալով հանձնվում և գնում է նրա հետ։ Փեգի Սյուն նոր էր բաժանվել իր դպրոցական սիրուց` ամուսնուց` Չարլիից և դա ամենից շատ էր խանգարում, քանի որ նրան բոլորը հարցնելու էին Չարլիի բացակայության մասին, որովհետև նրանք ամուսնացած էին այն ժամանակվանից, երբ Փեգին հղիացավ դպրոցն ավարտելուց։

Գալով շրջանավարտների հանդիպմանը, Փեգի Սյուն ուրախ էր հին ընկերուհիներին` Մեդիին և Կեռոլին հանդիպելուց։ Նրանք խորասուզվում են իրենց հին դպրոցական օրերի հիշողությունների մեջ և քննարկում են թե ինչպես են փոխվել ժամանակները և իրենց համադասարանցիները։ Անսպասելի հայտնվում է Չարլին և միանգամից դառնում է անհարմար իրավիճակի պատճառը, Փեգի Սյուն նրան արհամարհում է։ Լարվածությունը անհետանում է, երբ հաղորդավարը սկսում է հայտարարել «երեկոյի թագավորին և թագուհուն »։ Իրենց ժամանակ Չարլին և Փեգի Սյուն էին։ Հիմա, թագավոր Ռիչարդ Նորվիկը, ով անցյալում ծիծաղի առարկա էր, հիմա դարձել է համակարգչային հանճար և մուլտիմիլիոնատեր։ Փեգի Սյուին հայտարարում են թագուհի, սակայն բեմ բարձրանալով նա ուշագնաց է լինում։

Արթնանալով` նա հայտնաբերում է, որ վերադարձել է 1960 թվականի գարնանը, իր դպրոցի ավարտական տարի և, որ նա ուղղակի կորցրել էր գիտակցությունը ընդհանուր արյան հանձման տեղում։ Սկզբում, Փեգին համարում է, թե նա մահացել է ավարտականների հանդիպման ժամանակ, սակայն ավելի ուշ գալիս է այն եզրակացությանը, որ նա ուղղակի վերադարձել է իր երիտասարդություն։ Նա ցնցվում է իր ընտանիքի անդամների հետ հանդիպումից, դեռ երիտասարդ, հիմա նա կարող է խոսել իր բարեկամների ` ավելի ուշ մահացածների հետ։ Դպրոցի դասերին հաճախելով` նա հանդիպում է իր դպրոցական ընկերներին, հիմա այնքան երիտասարդ։ Միևնույն ժամանակ, հասարակ հարցերին հիմա նա կարող է տալ հասուն պատասխաններ` հիմնվելով իր կյանքի փորձի վրա։ Օրինակ, իր և Չարլիի ապագա հնարավոր բաժանման պատճառի` իր մայրիկի տված հարցերին, նա պատասխանում է. «Կոմունալ վճարումներ »։ Որպես խորհուրդ, թե ինչպես արագ հարստանալ նա առաջարկում է գնալ Անգլիա և բացել The Beatles:

Հին և նոր աշխարհից շփոթված և հիացած դպրոցական ժամանակները նորից վերապրելու և ասելու այն, ինչ միշտ ցանկացել էր ասել (հակահարված տալ կոպիտ աղջկան կամ միանգամից հայտարարել մաթեմատիկայի ուսուցչին այն մասին, որ իրեն կյանքում երբեք պետք չի գա հանրահաշիվը)։ Նա օգտագործում է այդ հնարավորությունը, որ կարգավորի իր փոքր քրոջ՝ Նենսիի հետ վատ հարաբերությունները։ Մի բան նրան կրկին տխրեցնում է, նա դեռ առաջվա պես հանդիպման է գնում Չարլիի հետ։ Նա խզում է նրա հետ հարաբերությունները և կարճատև սիրավեպ է սկսում Մայքլ Ֆիցսիմոնսի, այն տղայի ում հետ նա միշտ ցանկացել է քնել։ Շուտով Փեգի Սյուն նկատում է, որ այդ տասնութամյա Չարլին տարբերվում է այն Չարլիից, ումից նա հեռացել է 1985 թվականին, և Փեգին սկսում է նորից սիրահարվել նրան, չնայած նրանց հարաբերությունները դեռ բարդացված էր խնդիրներով։ Դրա հետ մեկտեղ նա հանդիպում է երիտասարդ Ռիչարդին և նրանից խորհուրդ է հարցնում ժամանակի ճանապարհորդության հարցում։ Խոսակցության ընթացքում նրան հայտնում է այն մասին, թե ինչպես կզարգանա արդյունաբերությունը ապագայում, ասում է նրան բաներ, որոնք դեռ անհայտ են 60-ականներում։ Նա հավատում է ինչը տարօրինակ չէր, ինչ-որ բան ընդունում է որպես պատրաստակամություն, քանի որ դա համընկնում էր ապագայի իր պատկերացման հետ։ Փեգի Սյուի պապիկը, ով իր հասակակիցների շրջապատում համաձայնվում է նրան հետ ուղարկել ինչ-որ տարօրինակ արարողության միջոցով, որի ժամանակ Փեգին անհետանում է։ Այդ ժամանակ, երբ բոլորը հավատում են գաղտնի արարողությամբ իր անհետանալուն, պարզվում է, որ նրան առևանգել էր Չարլին` էլեկտրականության հանկարծակի անջատվելուց օգտվելով։ Նա կրկին սիրո խոստովանություն է անում Փեգի Սյուին և նվիրում է նրան մեդալիոն, որը նա կրում է ֆիլմի սկզբում։ Հասկանալով, որ ճակատագրից չի փախչի, Փեգի Սյուն համբուրում է Չարլիին, նրանք սիրով են զբաղվում, որից հետո Փեգին պետք է հղիանար և ամուսնանար նրա հետ։ Հաջորդ պահին նա հետ է վերադառնում իրական ժամանակ։

Փեգի Սյուն ուշքի է գալիս հիվանդանոցում, մահճակալի մոտ նստած է Չարլին։ Մտածմունքներն այն մասին, որ այդ ամենը նա երազում է տեսել ավարտվում են, երբ Չարլին բազմաթիվ շնորհավորանքներով տալիս է նրան Մայքլ Ֆիցսիմոնսոնի գիրքը, որը նվիրված է Փեգիին և նրա հետ անցակցրած գիշերվան։ Չարլին խորապես զղջում է իր դավաճանությունների համար և ասում Փեգիին, որ ուզում է նրա մոտ վերադառնալ։ Փեգին նոր աչքերով է նայում նրան, դրանց մեջ տարաձայնությունները հաղթահարելու հույս կար

Դերերում խմբագրել

Նկարահանող խումբ
  • Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա - ռեժիսոր
  • Պոլ Ռ. Գուրիան - պրոդյուսեր
  • Օսբորն Բարի - գլխավոր պրոդյուսեր
  • Ջորդան Կրոնենվեթ - օպերատոր
  • Դին Թավուլարիս - բեմադրող նկարիչ
  • Բարի Մալկին - մոնտաժող
  • Թեադորա վան Ռունկլ - կոստյումների նկարիչ
  • Ջոն Բարի - կոմպոզիտոր
  • Քեթլին Թըրներ - Փեգի Սյու Բոդել
  • Նիկոլաս Քեյջ - Չարլի Բոդել
  • Բարրի Միլեր - Ռիչարդ Նորվիկ
  • Քեթրին Հիկս - Քերոլ Հիթ
  • Ջոան Ալեն - Մեդի Նագլ
  • Քևին Կրտսեր Օ՛ Կոննոր - Մայքլ Ֆիցսիմոնս
  • Ջիմ Քերրի - Ուոլտեր Գետց
  • Լիզա Ջեյն Պերսկի - Դոլորես Դոժ
  • Լյուսինդա Ջենի - Ռոզալի Տեստա
  • Ուիլ Շրայներ - Արթուր Նագլ
  • Հելեն Հանթ - Բեթ Բոդել
  • Լեոն Էյմս - Փեգի Սյուի պապիկը
  • Մորին Օ՛ Սալիվան - Փեգի Սյուի տատիկը
  • Բարբարա Հարիս - Փեգի Սյուի մայրը
  • Դոն Մյուրեյ - Փեգի Սյուի հայրը
  • Սոֆիա Կոպպոլա - Նենսի (Փեգի Սյու քույրը)
  • Գլեն Ուիտրոու - Թերի
  • Լեո - Ջոն Քերադայն

Վարձույթի պատմություն խմբագրել

Պրեմիերաների թվականներ խմբագրել

Ամսաթվերը ներկայացված են IMDb-ի տվյալների հիման վրա[4].

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակների և անվանակարգերի ցանկը ներկայացված է IMDb-ի տվյալների հիման վրա[5]։

Մրցանակներ խմբագրել

Թվական Մրցանակաբաշխություն Անվանակարգ Պարգևատրված
1986 ԱՄՆ-ի ազգային կինոքննադատների խորհուրդ Լավագույն դերասանուհի Քեթլին Թըրներ
1987 «BMI Film & TV Awards» BMI Film Music Award Ջոն Բարի
Ամերիկյան կինոմատոգրֆների հասարակություն Լավագույն օպերատորական աշխատանք գեղարվեստական ֆիլմում Ջորդան Քրոնենվեթ

Անվանակարգեր խմբագրել

Թվական Մրցանակաբաշխություն Անվանակարգ Թեկնածու
1987 Օսկար Լավագույն կանացի դեր Քեթլին Թըրներ
Լավագույն օպերատորական աշխատանք Ջորդան Քրոնենվեթ
Կոստյումների լավագույն դիզայն Թեադորա վան Ռունկլ
Սատուրն Լավագույն գիտա-ֆանտաստիկ ֆիլմ
Լավագույն կինոդերասանուհի Քեթլին Թըրներ
Կոստյումների լավագույն դիզայն Թեադորա վան Ռունկլ
Ոսկե գլոբուս Լավագույն ֆիլմ (կատակերգություն կամ մյուզիքլ)
Լավագույն կանացի դեր (կատակերգություն կամ մյուզիքլ) Քեթլին Թըրներ
1988 «Sant Jordi Awards» Լավագույն օտարերկրացի դերասանուհի Քեթլին Տյորներ
ինչպես նաև «Ջուլիա և Ջուլիա» ֆիլմում ունեցած դերի համար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://stopklatka.pl/film/peggy-sue-wyszla-za-maz
  2. http://www.imdb.com/title/tt0091738/
  3. http://www.filmaffinity.com/es/film658931.html
  4. ««Пегги Сью вышла замуж»: информация о релизах» (անգլերեն) — информация IMDb. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 12-ին.
  5. «Информация о наградах и номинациях» (անգլերեն). IMDb. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել