Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Փարավոն Մեսրոպի Ադամյան (հունվարի 18, 1935(1935-01-18)[1], Կոճողոտ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), վիրաբույժ-ուռուցքաբան։ ԽՍՀՄ առողջապահության գերազանցիկ, ԼՂՀ վաստակավոր բժիշկ (2015

Փարավոն Ադամյան
Ծնվել էհունվարի 18, 1935(1935-01-18)[1] (89 տարեկան)
ԾննդավայրԿոճողոտ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական բժշկական ինստիտուտ
Մասնագիտությունվիրաբույժ և ուռուցքաբան

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարանը (1953) և Երևանի պետական բժշկական ինստիտուտը (19591959-1963 թվականներին աշխատել է Մարտակերտի շրջանի Սրխավենդի գյուղական բուժամբուլատորիայի, 1960-1963 թվականներին՝ Ասկերանի շրջանի առողջապահության բաժնի վարիչ, 1963 թվականից՝ ԼՂՀ ուռուցքաբանական դիսպանսերի գլխավոր բժիշկ-տնօրեն (միաժամանակ՝ 1963-1970 թվականներին՝ ԼՂ աողջապահության բաժնի վարիչ, 1963 թվականից՝ Ստեփանակերտի բժշկական ուսումնարանի դասախոս)։

1988-1994 թվականներին Ադամյանը մարզային հիվանդանոցում և մարզկոմի նկուղային հարկում տեղակայված զինվորական հոսպիտալում վիրահատել է հարյուրավոր վիրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների։

Պարգևատրվել է ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ» մեդալով, ԼՂ արհմիությունների ֆեդերացիայի, «Գիտելիք» ընկերության, «Միջազգային Կարմիր խաչի» Մտեփանակերտի գրասենյակի, ԼՂԻՄ մարզառբաժնի, ԼՂՀ առողջապահության նախարարության բազմաթիվ պատվոգրերով, այլ պարգևներով[2]։

Երկեր խմբագրել

  • Պայքար կյանքի՝ անգամ հինգ րոպեի համար, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատ. տպ., 2009, 104 էջ։

Գրականություն խմբագրել

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988-1994), Հանրագիտարան (մեկ հատորով), Ե., «Հայկական հանրագիտարան» հրատ., 2004, 864 էջ, նկ., քարտեզ (էջ 121)։
  2. Արցախցի անվանի գործիչներ։ Գիրք II (Մարտակերտի շրջան), Ստեփանակերտ, Արցախի գիտական կենտրոն, «Դիզակ պլյուս» հրատ. տպ-ն, 2021 (էջ 21)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=15038
  2. Պայքար կյանքի՝ անգամ հինգ րոպեի համար, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատ. տպ., 2009, 104 էջ (էջ 101)