Ցույցեր Հունաստանում Ադրբեջանի դեսպանության մոտ

Ցույցեր Հունաստանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության մոտ (հուն․՝ Μερικές της Πρεσβείας του Αζερμπαϊτζάν στην Ελλάδα), ցույցերի ալիք Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։ Հույն և հունահայ ցուցարարների նպատակը Արցախի բնակչության լիակատար համերաշխությունն ու Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների դատապարտումն է։ Ցույցերի նախաձեռնողը եղել է Հայ Հեղափոխական Դաշնակցության Հունաստանի կենտրոնական կոմիտեն է[1]։

Արցախին զորավիգ լինելու ցույցեր Աթենքում
Զանգվածային ցույցեր Աթենքի փողոցներում
Ամսաթիվ2016 թվական, ապրիլի 3
ՎայրՀունաստան Հունաստան, Աթենք → այնուհետև նաև՝ Սալոնիկ
Պատճառ

2016 թվականի ապրիլի 3-ին ՀՅԴ Երիտասարդական և պատանեկան Միության անդաներն ու մեծ քանակությամբ հույներ մասնակից են դարձել խաղաղ քաղաքացիական ցույցերի։ Նրանց ձեռքում էին Հայաստանի, Արցախի և Հունաստանի դրոշներ և պաստառներ։ Ցուցարարները խստորեն դատապարտել են Ադրբեջանի սանձազերծած հակամարդասիրական գործողությունները՝ վանկարկելով Աթենքում գտնվող Ադրբեջանի դեսպանատան առջև։

Պատմություն խմբագրել

Ցույցերը տեղի են ունեցել 2016 թվականի ապրիլի 3-ին՝ արցախա-ադրբեջանական սահմանային պատերազմի սկսվելուց երկու օր հետո։

Ցուցարարները շրջափակել էին Աթենքի կենտրոնական փողոցները, իսկ մասնակիցների մի ստվար զանգված կուտակվել էր նաև Հունաստանի մայրաքաղաքի կենտրոնական Սինտագմա հրապարակում։

Ցույցի նույն օրը՝ ապրիլի 3-ին, Ադրբեջանի դեսպանությունում աշխատող մի պաշտոնյա մուտքի դռան մոտ կանգնելով ներկայացրեց Ադրբեջանի Հանրապետության կառավարության բողոքը՝ ընդդեմ հույն ցուցարարների «Ղարաբաղը մերն է» (հուն․՝ Καραμπάχ είναι δική μας) վանկարկումների։ Աթենքում տեղի ունեցած գործողություններին զուգընթաց ցույցեր տեղի ունեցան նաև Հունաստանի երկրորդ խոշորագույն քաղաքում՝ Սալոնիկում։

Սալոնիկում տեղի են ունեցել ցույցեր, որոնց գլխավոր նախաձեռնողը եղել է ՀՅԴ Երիտասարդական Միությունը։ Սալոնիկի ցույցերի գլխավոր կենտրոնները եղել են քաղաքի Արիստոտելի հրապարակն ու որոշ ծովափնյա տարածքներ[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Արցախին զորավիգ լինելու կոչ. ցույցեր Աթենքում և Սալոնիկում». armenpress.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.