Արցախի Հանրապետության դրոշ (նաև՝ Արցախի Հանրապետության պետական դրոշ կամ Արցախի դրոշ), Արցախի Հանրապետության պետական խորհրդանիշներից մեկը։ Հաստատվել էր 1992 թվականի հունիսի 2-ին երկրի Գերագույն խորհրդի որոշմամբ[3]։ Չեղյալ է հայտարարվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ին։

Արցախի Հանրապետության դրոշ
ՏեսակՊետական խորհրդանիշ
ԵրկիրԱրցախի Հանրապետություն
Իրավասության տարածքԱրցախի Հանրապետություն
ՕգտագործումԱզգային դրոշ
Հարաբերություն1:2
Ընդունված էՀունիսի 2, 1992 թվական
ՉեղյալՍեպտեմբերի 20, 2023 թվական (փաստացի)
Հունվարի 1, 2024 թվական (սահմանադրորեն)
Գույներ     Կարմիր      Կապույտ      Նարնջագույն      Սպիտակ
ՆախագծողՎահե Ֆատտալ[1][2]

Արցախի Հանրապետության պետական դրոշը սահմանվում և պաշտպանվում էրԱրցախի սահմանադրության հոդված 21-ով[4]։

Նկարագրություն խմբագրել

Արցախի Հանրապետության դրոշը իրենից ներկայացնում էր ուղղանկյունաձև պաստառ (կտոր), որը բաժանված է հորիզոնական երեք համահավասար մասերի և ունի կարմիր, կապույտ նարնջագույն գույներ, որոնք դասավորված են վերևից ներքև։ Կտորի աջ կողմի երկու ծայրերից սկսվում է սպիտակ հնգատամ սանդղանման գորգանախշ, որը միանում է դրոշի մեկ երրորդ հատվածի վրա՝ խորհրդանշելով Արցախի բաժանումը մայր Հայաստանից։ Դրոշի լայնության և երկարության հարաբերակցությունը կազմում է 1:2 չափերի[3][4]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել