Ցիկադա 3301

Կազմակերպություն

Ցիկադա 3301, գաղտնի կազմակերպություն, որը հրապարակում է գլուխկոտրուկներ Համացանցում։ 2012 թվականի հունվարի 4-ին 4chan կայքում տեղադրվեց հրապարակում․ «Ողջույն։ Մենք փնտրում ենք բարձր ինտելեկտով մարդկանց։ Դրա համար էլ մենք մշակել ենք թեստ։ Այս նկարում կա թաքնված նամակ։ Գտեք այն և այն ցույց կտա ինչպես գտնել մեզ։ Անհամբերությամբ սպասում եմ այն քչերին, ովքեր կանցնեն ողջ ճանապարհը։ Հաջողություն։ 3301»[1][2][3]։ Այսպես, գլուխկոտրուկների առաջին շարքը տևեց շուրջ մեկ ամիս։ Երկրորդ շարքը թողարկվեց 2013 թվականի հունվարի 5-ին։ Երրորդ շարքը սկսեց արդեն 2014 թվականի հունվարի 6-ին՝ գլուխկոտրուկը թողարկվել է Twitter-ով[4]։ 2015 թվականին նոր գլուխկոտրուկներ չհրապարակվեցին։ Իսկ արդեն հաջորդ տարի 2016 թվականի հունվարի 6-ին կրկին Twitter-ի միջոցով հրապարակվեց հաջորդ գլուխկոտրուկը[5]։ 2017 թվականին Pastebin-ում գտնվեց նոր հաղորդագրությունը, որը ուներ PGP ստորագրություն․ «Խուսափեք սխալ ճանապարհներից։ Միշտ ստուգեք PGP ստորագրությունը 7A35090F-ի կողմից։ 3301»[6][7]։ Համացանցում կան շատ գլուխկոտրուկներ, որոնք թողարկված են «Ցիկադա 3301»-ի կողմից, սակայն նրանք չունեն թվային ստորագրություն, կամ ստորագրված են ոչ ճիշտ բանալիով։

«Ցիկադա 3301»-ի գլուխկոտրուկները կապված են տվյալների պահպանման, ծածկագրման և գաղտնագրման հետ։

Նպատակ խմբագրել

Կազմակերպության գլխավոր նպատակները այդպես էլ մնում են մշուշոտ, սակայն հաղորդագրություններից ելնելով կարելի է առանձնացնել մի քանի չափանիշներ․

  • Բարձր ինտելեկտ
  • Ծրագրավորման վարպետորեն տիրապետում[8]
  • Գաղտնագրության իմացության բարձր մակարդակ։

2012 թվականի վերջին այս «մրցույթի» հաղթող Մարկուս Թեքքը հայտարարեց[9], որ Ցիկադա 3301-ը զբաղվում է ծրագրերի մշակմամբ, որոնց միջոցով կարելի է անվտանգ և անանուն շփվել ցանցում։

Գլուխկոտրուկների տեսակներ խմբագրել

«Ցիկադա 3301»-ի գլուխկոտրուկները կարող են թաքնված լինել մի շարք հեռահաղորդակցման միջոցներում օրինակ՝ համացանց, հեռախոս, երգեր, Linux-ի ներբեռնման համար նախատեսված ներբեռնման սկավառակներ, թվային լուսանկարներ և անգամ թղթե նշաններ։ Ինչպես նաև «Ցիկադա 3301»-ը օգտագործում է գաղտնագրման, ծածկագրման և ինֆորմացիայի թաքցման բազմաթիվ մեթոդներ։ Գլուխկոտրուկները ունեն բազմաթիվ հղումներ դեպի գրքերը, պոեզիան, արվեստը և երաժշտությունը։ Ամեն գլուխկոտրուկ ունի իր թվային ստորագրությունը միանման GnuPG բանալիով, որը հաստատում է հեղինակին։

Տեղակայված հուշումներ խմբագրել

Խաղի ընթացքում հաճախ նոր գլուխկոտրուկներ ստանալու համար ահրաժեշտ էր գնալ կոնկրետ նշված վայրերը։ Այդ տեղերը գտնվում էին հետևյալ քաղաքներում։

Ազդեցություն խմբագրել

«Աչքի տակ» ամերիկյան սերիալում կա հղում դեպի «Ցիկադա 3301»՝ Nautilus մրցությունը, որը ստեղծված էր արհեստական բանականություն ունեցող Samaritan-ի կողմից[10]։

«Watch Dogs 2» համակարգչային խաղի «Ghost Signals» առաջադրանքի ժամանակ գլխավոր հերոսը հիշատակում է «Ցիկադա 3301»-ի մասին։

Ցիկադա 3301-ի մասին նաև հիշատակվում է Assassin's Creed Origins խաղում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The internet mystery that has the world baffled». Daily Telegraph. 2013 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
  2. «Is mystery internet challenge a recruiting tool for the CIA?». Channel 4 News. 2013 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 27-ին.
  3. Lipinski, Jed. «Chasing the Cicada: Exploring the Darkest Corridors of the Internet». Mental_Floss. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
  4. «1231507051321 on Twitter». Twitter (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 9-ին.
  5. «1231507051321 on Twitter». Twitter (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 9-ին.
  6. Noble, Toni. «Cicadas & Security, Part 2: When a Verified PGP Key Takes You on a Trip to the Desert» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  7. «Message from 3301/Cicada». Pastebin.com. 2017 թ․ ապրիլի 4. Վերցված է 2017 թ․ մայիսի 9-ին.
  8. Криптография(ռուս.) // Википедия. — 2019-05-28.
  9. David Kushner, David Kushner (2015 թ․ հունվարի 15). «Cicada: Solving the Web's Deepest Mystery» (ամերիկյան անգլերեն). Rolling Stone. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.
  10. «Nautilus» · Person Of Interest · TV Review Person Of Interest: «Nautilus» · TV Club · The A.V. Club