Ցարսկոյե Սելոյի պալատական վարչություն

Ցարսկոյե Սելոյի պալատական վարչություն (ռուս.՝ Царскосе́льское дворцо́вое правле́ние), պատմական շենք Պուշկին քաղաքում։ Կառուցվել է 1744 թվականին։ Դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է[1]։ Գտնվում է Սրեդնյայա փողոցի թիվ 1 և 3 տներում, զբաղեցնում է Լիցեյսկի նրբանցքի և Լեոնտևսկայա փողոցի միջև ընկած հատվածը։

Ցարսկոյե Սելոյի պալատական վարչություն
Տեսակշենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՊուշկին
Ճարտարապետական ոճբարոկկո և կլասիցիզմ
Հիմնադրված է1744
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Նախքան վարչության շենքի կառուցումը, այս վայրում տեղակայված էին պալատական շինարարական ծառայության շենքերը։ Միահարկ ծառայողական մասնաշենքերի մեծ համալիրը կառուցվել է ավանի երկրորդ գծի երկայնքով, որը հետագայում կոչվել է Սրեդնյայա փողոց, ճարտարապետ Սավվա Չևակինսկու կողմից 1744 թվականին։ Մասնաշենքերը զբաղեցնում էին Պալատի խորհուրդը, Ցարսկոյե Սելոյի արխիվը, ինչպես նաև մարզադահլիճը, սառցադաշտը և այլն։ Լեոնտևսկայա փողոցի կողմից թևաշենքը 1810 թվականին վերակառուցվել է ճարտարապետ Վիլյամ Հեստեի նախագծով, իսկ Լիցեյսկի նրբանցքի կողմից թևաշենքը 1825 թվականին վերակառուցել և կառուցել է Վասիլի Ստասովը։

1914-1917 թվականներին պալատական պարետ գեներալ Վ. Ն. Վոյիկովի հրամանով ճարտարապետ Ս. Ա. Դանինն այս մասնաշենքը (ինչպես նաև Պևչեսկի տուն 5, այժմ`Լիցեյսկի նրբանցք) ընդլայնվել են պարետի և վարչության աշխատակիցների բնակարանները[2][3]։

1918 թվականին Ցարսկոյե Սելոյի վարչության լիկվիդացիայից հետո նրա արխիվը տեղափոխվել է Ռուսաստանի պետական պատմական արխիվ, իսկ արխիվային և գրասենյակային շենքերում տեղակայվել է քաղաքի գրադարանը։ Շենքի մի մասը մնացել է բնակելի։ Երկար ժամանակ տարածքի մի մասը պատկանել է տպարանին։ Այժմ շենքում տեղակայված են մի շարք կազմակերպություններ[2]։

Ճարտարապետություն

խմբագրել

Նախնական բարոկկո տեսքը պահպանվել է միայն շենքի միջին մասում։ Լեոնտևսկայա փողոցի կողմում գտնվող թևաշենքը ձեռք է բերել դասական դիզայն՝ վեց սյուներից բաղկացած սյունասրահով։ Դռների վերևում պահպանվել է «1817» ամսաթիվը` Պալատական վարչության Գլխավոր գործադրի գրասենյակի կազմակերպման տարին[2][3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Постановление Правительства РФ от 10.07.2001 № 527 о Перечне объектов исторического и культурного наследия Федерального (Общероссийского) значения, находящиеся в г. Санкт-Петербурге.
  2. 2,0 2,1 2,2 «Средняя 1, 3. Царскосельское дворцовое правление». Энциклопедия Царского Села. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.
  3. 3,0 3,1 «Царскосельское Дворцовое правление (правая часть)». citywalls.ru. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել