Ցանկությունների ժամանակը

«Ցանկությունների ժամանակը» (ռուս.՝ «Время желаний»), խորհրդային ֆիլմ, որը նկարահանվել է «Մոսֆիլմ»[2] կինոստուդիայում 1984 թվականին, կինոռեժիսոր Յուլի Ռայզմանի վերջին աշխատանքն է[3][4]։

Ցանկությունների ժամանակը
ռուս.՝ Время желаний
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1984
Լեզուռուսերեն
ՌեժիսորՅուլի Ռայզման
Սցենարի հեղինակԱնատոլի Գրեբնև
ԴերակատարներՎերա Ալենտովա և Անատոլի Պապանով[1]
ՕպերատորՆիկոլայ Օլոնովսկի
ԵրաժշտությունAleksandr Belyayev?
Պատմվածքի վայրՄոսկվա
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն103 րոպե

1986 թվականին արժանացել է ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակի։

Սյուժե խմբագրել

Իրադարձությունները տեղի են ունենում ԽՍՀՄ-ում 1980-ական թվականներին։ Սվետլանա Վասիլևնան (Վերա Ալենտովա) երիտասարդ, եռանդուն կին է, որը հաճախ է փոխում աշխատանքը, սովոր է հասնել այն նպատակներին, որոնք ինքն է դրել իր կյանքում։ Նրա հերթական ցանկությունն է՝ ամուսնանալ «ստեղծագործ, մտավորական» մարդու հետ (նրա նախկին կենակիցը ամուսնացած, կոպիտ, անդաստիարակ մարդ էր, որը Սվետլանայից փող էր կորզում)։ Երկար փնտրտուքներից հետո նա ընտրում է ոչ երիտասարդ, բայց դաստիարակված, մտավորական պաշտոնյա Վլադիմիր Դմիտրիևիչ Լոբանովին (Անատոլի Պապանով)։ Երկուսի կյանքն էլ դառնում է հանգիստ ու երջանիկ։

Սակայն Սվետլանան անմիջապես սկսում է տնօրինել Վլադիմիր Դմիտրիևիչի ճակատագիրն ու կարիերան, մինչդեռ նա պարզապես ցանկանում էր ընտանեկան խաղաղ երջանկություն իր սիրելի կնոջ հետ։ Օգտագործելով նոր կապերը՝ Սվետլանան պատրաստվում է շահավետ փոխանակել բնակարանը, վաճառել ամառանոցը, որդուն՝ Վլադիմիր Դմիտրիևիչին, տեղավորել հեղինակավոր աշխատանքի արտերկրում, ձգտում է պաշտոնի բարձրացման Վլադիմիր Դմիտրիևիչի համար (հակառակ նրա ցանկության), բայց ավելի պատասխանատու (դատելով նրա անձնական մեքենայի տեսքից ) աշխատանքի տեղում Վլադիմիր Դմիտրիևիչն ավելի շատ սթրեսներ է տանում և մահանում է սրտի պատռումից։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Վերա Ալենտովա Սվետլանա Վասիլևնա[5] Սվետլանա Վասիլևնա[5]
Անատոլի Պապանով Վլադիմիր Դմիտրիևիչ Լոբանով Վլադիմիր Դմիտրիևիչ Լոբանով
Տատյանա Եգորովա Միլա Միլա Սվետլանայի ընկերուհին
Վլադիսլավ Ստրժելչիկ Նիոկլայ Նիկոլաևիչ կոմպոզիտոր Նիոկլայ Նիկոլաևիչ
Ալեքսեյ Միխայլով Վալենտին Վալենտին Սվետլանայի նախկին կենակիցը
Վլադիմիր Անտոնիկ Դիմա Դիմա Վլադիմիր Դմիտրիևիչի որդին
Ստանիսլավ Ժիտարև Լյոշա Երեմեևա բժիշկ Լյոշա Երեմեևա
Լյուդմիլա Ստոյանովա Լիդիա Լիդիա Սվետլանայի ընկերուհին
Էդուարդ Իզոտով Օլեգ Իվանովիչ Օլեգ Իվանովիչ Լոբանովի պետը
Բորիս Իվանով Անդրեյ Սերգեևիչ Անդրեյ Սերգեևիչ Լոբանովի վաղեմի ընկերը
Զոյա Ստեպանովա Անդրեյ Սերգեևիչի կինը Անդրեյ Սերգեևիչի կինը
Վադիմ Գրաչյով փոխանակող փոխանակող
Սերգեյ Գոլովանով ծեր փոխանակող ծեր փոխանակող
Վալենտինա Ուշակովա բնակարանի տիրուհի բնակարանի տիրուհի
Եվգենի Մարկով հյուր հարսանիքում հյուր հարսանիքում

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Յուլի Ռայզման
  • Սցենարի հեղինակ՝ Անատոլի Գրեբնև[6]
  • Օպերատոր՝ Նիկոլայ Օլոնովսկի
  • Բեմադրող նկարիչ՝ Տատյանա Լապշինա
  • Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Բելյաև

Նկարահանումների պատմությունից խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Ցանկությունների ժամանակը» Արխիվացված 2019-08-20 Wayback Machine «Մոսֆիլմի» կայքում
  3. «Ցանկությունների ժամանակը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  4. Юлий Райзман. Портрет режиссёра
  5. Вера Алентова. Москва слезам не верит...
  6. «Трагически погиб Анатолий Гребнев». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել