Վերա Վալենինովնա Ալենտովա (ռուս.՝ Вера Валентиновна Алентова[2][3], ծննդյան ազգանունը՝ Բիկովա (ռուս.՝ Быкова), փետրվարի 21, 1942(1942-02-21)[1], Կոտլաս, Արխանգելսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս դերասանուհի, թատերական մանկավարժ, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (1992)[4], ԽՍՀՄ պետական մրցանակի (1981) և ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակի դափնեկիր (1986)։

Վերա Ալենտովա
ռուս.՝ Вера Валентиновна Алентова
Ծնվել էփետրվարի 21, 1942(1942-02-21)[1] (82 տարեկան)
ԾննդավայրԿոտլաս, Արխանգելսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Վլադիմիր Մենշով
Երեխա(ներ)Յուլիա Մենշովա
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

 
ամուսնու՝ Վլադիմիր Մենշովի հետ, 1992 թվական, լուսանկարի հեղինակ՝ Լև Մեդվեդև

Վերա Բիկովան (1969 թվականից մոր ազգանունով կոչվել է Ալենտովա) ծնվել է 1942 թվականի փետրվարի 21-ին Արխանգելսկի շրջանի Կոտլաս քաղաքում։ Հայրը՝ Վալենտին Միխայլովիչ Բիկովը (1917-1946), եղել է դերասան, մայրը՝ Իրինա Նիկոլաևնա Ալենտովան (1917-1988)՝ դերասանուհի։ Անունն ստացել է ի պատիվ մորական տատի, որը մահացել է 28 տարեկանում։ Դերասանուհու պապն ավարտել է Տոմսկի համալսարանը և աշխատել որպես բժիշկ, տատն ավարտել է Բեստուժևի դասընթացները։ Դերասանուհու գերդաստանում եղել են հոգևորականներ, որոնցից մեկը գնդակահարվել է 1937 թվականին[3]։ Վերայի հայրը մահացել է, երբ նա եղել է երեք տարեկան[3], որից հետո մայրը նրան տարել է Ուկրաինա՝ Կրիվոյ Ռոգ քաղաք, որտեղ անցել են դերասանուհու դպրոցական տարիները[5]։ 1957 թվականին մայրը երկրորդ անգամ ամուսնացել է Յուրիի հետ, որը դարձել է Վերայի խորթ հայրը[3]։

1960 թվականի աշնանը մոր հետ ընդունվել է Օրսկի Ա. Ս. Պուշկինի անվան պետական դրամատիկական թատրոնի թատերախումբ, որտեղ աշխատել է մեկ թատերաշրջան՝ իր նորամուտը նշելով «Իրկուտսկի պատմություն» (ռուս.՝ «Иркутская история») ներկայացման մեջ կատարած Մայայի դերով։ Թատերաշրջանի ընթացքում զբաղված է եղել մեծ թվով ներկայացումներում[6]։

1961 թվականին մեկնել է Մոսկվա, որտեղ ընդունվել և 1965 թվականին ավարտել է ԽՍՀՄ Մ. Գորկու անվան գեղարվեստական թատրոնին կից Վ. Ի. Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան դպրոց-ստուդիայի դերասանական ֆակուլտետը (դասընթացի ղեկավար՝ Վասիլի Պետրովիչ Մարկով)[7]։

1965 թվականին ընդունվել Է Մոսկվայի Ա. Ս. Պուշկինի անվան դրամատիկական թատրոնի թատերախումբ, որի բեմում նրա առաջին աշխատանքը դարձել է Ռայնա Պետկովայի դերը ռեժիսոր Բորիս Ռավենսկիխի «Շոկոլադե զինվորիկը» ներկայացման մեջ։ Հետագայում շարունակել է աշխատել այդ թատրոնում[8]։

Կինոյում նորամուտը կատարել է ուսուցչուհի Լիդիա Ֆեոդորովնայի դերով խորհրդային կործանիչների օդաչուների մասին պատմող «Թռիչքային օրեր» (1965) դրամատիկ գեղարվեստական ֆիլմում, որը բեմադրել են Նիկոլայ Լիտուսը և Լեոնիդ Ռիզինն Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայում (Կիև, Ուկրաինական ԽՍՀ)[8]։

Համամիութենական համբավ է ձեռք բերել ռեժիսոր Վլադիմիր Մենշովի «Մոսկվան արցունքներին չի հավատում» (1979, «Մոսֆիլմ» կինոստուդիա) մելոդրամատիկ գեղարվեստական ֆիլմի թողարկումից հետո, որում կատարել է Եկատերինա Ալեքսանդրովնա Տիխոմիրովայի գլխավոր դերը։ Ֆիլմը դարձել է 1980 թվականի խորհրդային կինովարձույթի առաջատարը. այն դիտել է շուրջ 90 միլիոն հանդիսատես, իսկ 1981 թվականին ֆիլմն արժանացել է ամերիկյան «Օսկար» կինոմրցանակի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։

2009 թվականին Վերա Ալենտովան ամուսնու՝ Վլադիմիր Մենշովի հետ միասին սկսել է ղեկավարել ՎԳԻԿ-ի դերասանական-ռեժիսորական արվեստանոց[8]։

Ընտանիք խմբագրել

Ամուսին՝ Վլադիմիր Վալենտինովիչ Մենշով (1939-2021), դերասան, ռեժիսոր, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1989)։ Ալենտովան Մենշովի հետ ամուսնացել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնի դպրոց-ստուդիայի երկրորդ կուրսում սովորելու ընթացքում,

  • Փեսան՝ Իգոր Գորդին (ծնվ.՝ մայիսի 6, 1965), դերասան, ՌԴ վաստակավոր արտիստ (2004)։

Արվեստ խմբագրել

Դերեր թատրոնում խմբագրել

Մոսկվայի Ա. Պուշկինի անվան դրամատիկական թատրոն խմբագրել

  • «Շոկոլադե զինվորիկը», Ջորջ Բեռնարդ ՇոուՌայնա Պետկովա[8]
  • «Ալվան ծաղիկը» – Ալյոնուշկա
  • «Զիկովներ», Մաքսիմ ԳորկիՊավլա
  • «Արևի երեխաները», Մ. Գորկի – Ելենա
  • «Պիզայի աշտարակը» –
  • «Ֆեդրա», Մ. Ցվետաևաստնտու
  • «Երջանիկ օրեր» – Վիննի[9]
  • «Квадратура круга» – Լյուդմիլա
  • «Մարդ և ջենտլմեն» – Բիչե
  • «Գանձ» – Ռոբերտա Կրոյ
  • «Жил-был Я» – Մերցալսկայա
  • «Վերջին օրերը» – Գոնչարովա
  • «Невольницы» – Եվլալիա
  • «Разбойники» – Амалия
  • «Կոտրված երջանկություն» («Светит, да не греет») – Ռենյովա
  • «Ես կին եմ» – Մաշա
  • «Подонки» – տնօրեն
  • «Ուրվականներ» – Մարիա
  • «Ֆրանսիական բենեֆիս» – դերասանուհի
  • «Վարշավական մեղեդի» – Գելենա
  • «Где любезная моя?» – Անտրիգինա
  • «Կաարեի գեղեցկուհիները» – հերսուհի
  • «Наваждение» – Զինաիդա
  • «Փամփուշտներ Բրոդվեյի վրա» – Հելեն Սինքլեյր
  • «Бешеные деньги» – Նադեժդա Անտոնովնա Չեբոքսարովա[10]
  • «Девичник club» – Լյուսիլ[11]
  • «Անհասանելին» – Կարոլինա
  • 2011-2017 — «Սեր։ Նամակներ», ըստ ամերիկացի գրող և դրամատուրգ Ալբերտ Գյորնիի «Սիրային նամակներ» («Love Letters») պիեսի, որը թարգմանել է Սերգեյ Վոլինցը (ռեժիսոր՝ Յուլիա Մենշովա, պրեմիերան կայացել է 2011 թվականի հոկտեմբերի 7-ին, վերջին ցուցադրությունը՝ 2017 թվականի մարտի 4-ին) – Մելիսա[12][13][14][15]
  • «Կրաուզե ընտանիքը» – Հենրիետա Կառլովնա
  • «Апельсины & лимоны» – Ջուդթ Բլիս[16]
  • «Կեղծ խոստովանություններ» — տիկին Արգանտ[17]
  • «Մադամ Ռուբինշտեյն» — Հելենա Ռուբինշտեյն (ռեժիսոր՝ Եվգենի Պիսարև, պրեմիերան՝ 11 փետրվարի 2022)

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1965 ֆ Թռիչքային օրեր Дни лётные Լիդիա Ֆեոդորովնա, ուսուցչուհի (նորամուտը կինոյում[8],
լուսագրերում նշված է որպես Վ. Բիկովա)
1967 ֆ Աստղեր և զինվորներ Звёзды и солдаты բուժույր
1968 ֆ Արվեստի ընկալման դիալեկտիկայի հարցի շուրջ, կամ Կորցրած երազներ К вопросу о диалектике восприятия искусства, или Утраченные грёзы ՊՀԹ-ի դերասանուհի
1975 ֆ Այսպիսի կարճ երկար կյանք Такая короткая долгая жизнь Նաստյա Օվչիննիկովա
1976 ֆ Երկունք (ֆիլմ) Рождение Օլենինա
1979 ֆ Մոսկվան արցունքներին չի հավատում Москва слезам не верит Եկատերինա (Կատերինա) Ալեքսանդրովնա Տիխոմիրովա, փականագործ-կարգավորիչ, ավելի ուշ ՝ քիմիական կոմբինատի տնօրեն
1982 ֆ Ժամանակ մտածելու համար Время для размышлений Ալլա Բորիսովնա (Ալյա)
1984 ֆ Ցանկությունների ժամանակը Время желаний Սվետլանա Վասիլևնա
1987 ֆ Վաղը պատերազմ էր Завтра была война Վալենդրա (Վալենտինա Անդրոնովնա), դպրոցի ուսմասվար
1988 ֆ Ներիր մեզ, այգի՛... Прости нас, сад Մարինա Դոլմատովա
1989 ֆ Գործընթաց Процесс Նադեժդա Եվգենևնա Պոպլավսկայա
1990 ֆ Երբ սրբերը քայլում են Когда святые маршируют Լյուսի Լևչենկո (երիտասարդության տարիներին), ջազ երգչուհի
1992 ֆ Չնախատեսված այցեր Непредвиденные визиты Անտոնինա Իվանովնա, գործկոմի նախագահի քարտուղար
1994 ֆ Փեսացու Մայամիից Жених из Майами Լյուսյա
1995 ֆ Ширли-мырли Քերոլ Աբզաց, ամերիկուհի, երաժշտի հարսնացու / Զեմֆիրա Ալմազովա, գնչուհի, բարոնի կինը / Լյուսիեն Կրոլիկովա, գողի աղջիկ / Ուիթնի Կրոլիկոու, սևամորթ բորտուղեկցորդուհի
1995 ֆ Сын за отца Յադվիգա Ստանիսլավովնա Զաբորովսկայա
2000 ֆ Աստվածների նախանձը Зависть богов Սոնյա Անիկանովա, հեռուստատեսության խմբագիր
2001 ֆ Նամուկա Мамука
2001 ֆ Արծաթե հարսանիք Серебряная свадьба Վերա
2004 ս Самара-городок Լիդիա Սերգեևնա, հոկեյիստ Նիկիտա Խաբարովի մայրը
2006 ֆ Առաջինը տանը Первый дома Եկատերինա Ալեքսանդրովնա (Եկատերինա) Տիխոմիրովա
2007 ս Բալզակյան տարիք, կամ Բոլոր տղամարդիկ... Бальзаковский возраст, или Все мужики сво… Զինաիդա Սեմյոնովնա Բոլշովա, Վերա Բոլշովայի մայրը
2007 ֆ Այնուամենայնիվ ես սիրում եմ И всё-таки я люблю… Աննա Բրոնիսլավովնա Լյագուշովա, Վադիմ Նիկոլաևիչ Լյագուշովայի մայրը
2008 ֆ Մեծ վալս Большой вальс
2008 ֆ Սերը որպես մոտիվ Любовь как мотив Գալինա Վասիլևնա Ռեզնիկ, Դինա Օլեգովնայի մայրը, Պավելի զոքանչը
2010 ս Աստծո շնորհը Дар божий Վերա Լևինա
2013 ս Բալզակյան տարիք, կամ Բոլոր տղամարդիկ... 5 տարի անց Бальзаковский возраст, или Все мужики сво… 5 лет спустя Զինաիդա Սեմյոնովնա Բոլշովա, Վերա Բոլշովայի մայրը
2014 ֆ Շնորհավոր մարտի ութ, տղամարդի՛կ С Восьмым марта, мужчины! Գալինա Սեմյոնովնա Կասպերսկայա («Գագա»), Լևի մայրը
2014 ֆ Վերջ չունեցող ճանապարհ Дорога без конца Նադեժդա Նիկոլաևնա, ձեռնարկատեր
2019 ֆ Կիրակի Воскресенье Տերեխովի մայրը
2022 ֆ V կայսրություն Ампир V Իշտար Բորիսովնա, աստվածուհի

Վավերագրական ֆիլմեր խմբագրել

  • «Վերա Ալենտովա։ «Մոսկվայի, արցունքների և Վերա Ալենտովայի մասին» (ռուս.՝ «Вера Алентова. „О Москве, слезах и Вере Алентовой“», «Առաջին ալիք», 2012)[18],
  • «Վերա Ալենտովա։ Ես ձեզ ցույց կտամ մայր թագուհուն» (ռուս.՝ «Вера Алентова. „Я покажу вам королеву-мать!“», «Առաջին ալիք», 2017)[19][20]։

Պարգևներ խմբագրել

Պետական պարգևներ

  • 1981 – ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր արվեստի ոլորտում – «Մոսֆիլմ» կինոստուդիայի արտադրության «Մոսկվան արցունքներին չի հավատում» գեղարվեստական ֆիլմում Եկատերինա Ալեքսանդրովնա Տիխոմիրովայի դերի կատարման համար (1979)
  • 1982 – «ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ» պատվավոր կոչում արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար
  • 1986 – Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակի դափնեկիր՝ «Ցանկությունների ժամանակը» (1984) գեղարվեստական ֆիլմում Սվետլանա Վասիլևնայի դերի կատարման համար
  • 1992 – «Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ» պատվավոր կոչում – թատերական արվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար[4]
  • 2001 – Բարեկամության շքանշան – թատերական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար[21]
  • 2007 – Պատվո շքանշան – մշակույթի և արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար[22]
  • 2012 – «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան – հայրենական թատերական և կինեմատոգրաֆիական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, երկարամյա ստեղծագործական գործունեության համար[23]
  • 2019 – Պուշկինի մեդալ – հայրենական մշակույթի և արվեստի, զանգվածային լրատվության միջոցների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, երկարամյա ստեղծագործական գործունեության համար[24]
  • 2022 – «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճանի շքանշան – հայրենական մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար[25]

Հանրային պարգևներ

  • 1981 – Բրյուսելի (Բելգիա) միջազգային կինոփառատոնի «Սան Միշել» մրցանակի դափնեկիր – կնոջ լավագույն դերակատարման համար՝ «Մոսֆիլմ» կինոստուդիայի արտադրության «Մոսկվան արցունքներին չի հավատում» գեղարվեստական ֆիլմում Եկատերինա Ալեքսանդրովնա Տիխոմիրովայի դերի կատարման համար (1979)[26]
  • 2002 – Մոսկվայի կառավարության պատվոգիր – թատերական արվեստի զարգացման գործում ստեղծագործական մեծ նվաճումների համար և հոբելյանի կապակցությամբ
  • 2008 – Ռուսաստանի ազգային հեռուստատեսության ՏԷՖԻ XIV մրցանակի դափնեկիր «Դեմքեր» կատեգորիայի «Հեռուստատեսային ֆիլմում/սերիալում կնոջ դերի կատարող» անվանակարգում – «Այնուամենայնիվ ես սիրում եմ...» գեղարվեստական ֆիլմում Աննա Բրոնիսլավովնա Լյագուշովայի դերի կատարման համար (2007)
  • 2017 – «Մոսկվա քաղաքին անբասիր ծառայության համար» գերազանցության նշան[27]
  • 2018 – ՌԴ կրծքանշան «Ռուսական մշակույթում ունեցած ավանդի համար» (Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարություն)[28][29]
  • 2019 – Սանկտ Պետերբուրգում Անդրեյ Միրոնովի անվան «Ֆիգարո» IX ռուսական ազգային դերասանական մրցանակի դափնեկիր «Ռուսական խաղացանկային թատրոնին ծառայելու համար» անվանակարգում[30][31]։

Մատենագիտություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #131950320 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Ալենտովան մոր ազգանունն է, որը Բիկովան վերցրել է 1969 թվականին։
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Автор и ведущая: Кира Прошутинская. ВИДЕО. Авторская программа Киры Прошутинской «Жена. История любви. Вера Алентова». Выпуск от 31 июля 2014 года (01:05:09). — Впервые поистине откровенно Вера Валентиновна рассказывает о том, в какую минуту она осознала, как беззаветны чувства её мужа; о трудностях совместной работы с ним; о «гостевом браке», в котором они прожили почти 10 лет… Արխիվացված 2021-02-25 Wayback Machine Официальный сайт телекомпании «ТВ Центр» // tvc.ru (31 июля 2014 года)
  4. 4,0 4,1 Указ Президента Российской Федерации Б. Ельцина № 932 от 25 августа 1992 года «О присвоении почётного звания „Народный артист Российской Федерации“ Алентовой В. В.». Արխիվացված 2017-02-25 Wayback Machine Официальный сайт Президента Российской Федерации // kremlin.ru
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 3-ին.
  6. Елена Полторак. Алентова вернулась на орскую сцену, но только на один спектакль. Газета «Орская хроника», № 40—41 (20316-317) от 13 февраля 2003 года. // hron.ru. «Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 23. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  7. Школа-студия МХАТ. Выпускники. Актёрский факультет. 1960-е годы. Արխիվացված 2020-10-13 Wayback Machine Официальный сайт Школы-студии (ВУЗа) имени Вл. И. Немировича-Данченко при МХАТ имени А. П. Чехова // mhatschool.ru
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Алентова Вера Валентиновна, народная артистка Российской Федерации. Биография, роли в театре, звания, награды, фотографии, упоминания в СМИ. Արխիվացված 2021-01-18 Wayback Machine Официальный сайт Московского драматического театра имени А. С. Пушкина // teatrpushkin.ru
  9. «Страница спектакля «Счастливые дни» на сайте Театра имени Пушкина». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.
  10. «Страница спектакля «Бешеные деньги» на сайте Театра имени Пушкина». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.
  11. «Страница спектакля «Девичник club» на сайте Театра имени Пушкина». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.
  12. Спектакль «Любовь. Письма» (режиссёр — Юлия Меньшова). Описание спектакля. Премьера — 7 октября 2011 года, последний показ — 4 марта 2017 года. Արխիվացված 2021-01-18 Wayback Machine Официальный сайт Московского драматического театра имени А. С. Пушкина // teatrpushkin.ru
  13. Спектакль «Любовь. Письма». Московский драматический театр имени А. С. Пушкина. Пресса о спектакле. Արխիվացված 2017-06-27 Wayback Machine Сайт «Театральный смотритель» // smotr.ru (октябрь 2011 года)
  14. Спектакль «Любовь. Письма» по пьесе Альберта Гёрни в постановке Юлии Меньшовой. Обзор спектакля, фотографии, рецензии. Արխիվացված 2019-04-17 Wayback Machine // afisha.ru
  15. Анастасия Плешакова. Юлия Меньшова: «Мы бились с отцом как тетерева на току». — В Театре имени Пушкина прошла премьера спектакля «Любовь. Письма». В главных ролях — Владимир Меньшов и Вера Алентова (видео). Արխիվացված 2021-07-06 Wayback Machine Газета «Комсомольская правда» // kp.ru (12 октября 2011 года)
  16. «Страница спектакля «Апельсины & лимоны» на сайте Театра имени Пушкина». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
  17. «Ложные признания — смотреть спектакль в театре имени А.С. Пушкина». teatrpushkin.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 13-ին.
  18. ««Вера Алентова. О Москве, слезах и Вере Алентовой». Документальный фильм». www.1tv.com (ռուսերեն). Առաջին ալիք. 2012. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին.
  19. ««Вера Алентова. Я покажу вам королеву-мать!». Документальный фильм». www.1tv.ru (ռուսերեն). Առաջին ալիք. 2017 թ․ փետրվարի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին.
  20. ««Вера Алентова. Я покажу вам королеву-мать!». Документальный фильм». www.1tv.com (ռուսերեն). Առաջին ալիք. 2017. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 14-ին.
  21. Указ Президента Российской Федерации В. Путина № 205 от 19 февраля 2001 года «О награждении государственными наградами Российской Федерации артистов Московского драматического театра имени А. С. Пушкина». Արխիվացված 2017-02-26 Wayback Machine Официальный сайт Президента Российской Федерации // kremlin.ru
  22. Указ Президента Российской Федерации В. Путина № 880 от 14 июля 2007 года «О награждении государственными наградами Российской Федерации». Արխիվացված 2017-02-26 Wayback Machine Официальный сайт Президента Российской Федерации // kremlin.ru
  23. Указ Президента Российской Федерации В. Путина № 1477 от 3 ноября 2012 года «О награждении государственными наградами Российской Федерации». Արխիվացված 2017-02-26 Wayback Machine Официальный сайт Президента Российской Федерации // kremlin.ru
  24. «Указ Президента Российской Федерации от 28 марта 2019 года № 132 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.
  25. «Указ Президента Российской Федерации от 21 февраля 2022 года № 70 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
  26. «Распоряжение Правительства Москвы от 15 февраля 2002 года № 217-рп «О награждении Почётной грамотой Правительства Москвы»». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 23-ին.
  27. Собянин наградил Веру Алентову знаком "За безупречную службу Москве"
  28. Мединский вручил государственные награды Алентовой, Кехману и Гурцкой
  29. «Мединский вручил госнаграды деятелям культуры». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.
  30. Александр Беглов вручил Вере Алентовой национальную актёрскую премию «Фигаро». Официальный сайт Администрации Санкт-Петербурга // gov.spb.ru (8 марта 2019 года)
  31. Известны лауреаты премии «Фигаро». — В Санкт-Петербурге назвали лауреатов национальной актёрской премии «Фигаро» имени Андрея Миронова. Сетевое издание «Смотрим» (ВГТРК) // smotrim.ru (9 марта 2019 года)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերա Ալենտովա» հոդվածին։