«Տունը, որ կրակում էր», առաջին գեղարվեստական ֆիլմը, որ նկարահանվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Այն Արցախյան գոյամարտին նվիրված գեղարվեստական ֆիլմաշարի առաջին ֆիլմն է[1]։ Նկարահանվել է Աշոտ Բեգլարյանի համանուն պատմվածքի հիման վրա և հիմնված է իրական դեպքերի վրա[2]։

Տունը, որ կրակում էր
ԵրկիրԱրցախ
ԺանրԳեղարվեստական ֆիլմ
ԹեմաԱրցախյան ազատամարտ
ՀիմքՏունը, որ կրակում էր
Թվական2009
Լեզուհայերեն
ՌեժիսորԳեորգի Ղազարյան
ՊրոդյուսերԳեորգի Ղազարյան
Սցենարի հեղինակԳեորգի Ղազարյան
ԴերակատարներՄարտին Ալոյան
ՕպերատորԳեորգի Ղազարյան
Պատմվածքի վայրԱրցախ
Կինոընկերություն«Արտ» ստուդիա
Տևողություն20 ± 1 րոպե

Ֆիլմի մասին խմբագրել

«Տունը, որ կրակում էր» ֆիլմն էկրան է բարձրացել 2009 թվականին։ Նրա տևողությունը կազմում է 20 րոպե։ Ֆիլմի ռեժիսորը, պրոդյուսերը և օպերատորը եղել է Գեորգի Ղազարյանը, ով երկար տարիներ աշխատել է որպես ֆոտոլրագրող և հեռուստալրագրող, վավերագրական ֆիլմերի ռեժիսոր։ Նա հիմնադրել և ղեկավարել է «ԼՂՀ ճակատային լրագրողների լիգան»։ Ֆիլմը նկարահանվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության աջակցությամբ, տեխնիկական աջակցություն է ցուցաբերել Արցախի հանրային հեռուստատեսությունը, ֆինանսական աջակցություն՝ գործարար Կարեն Բաղդասարովը[1]։

Սցենարի համար հիմք է ծառայել ղարաբաղցի գրող և լրագրող, ղարաբաղյան պատերազմի մասնակից, ИА REGNUM-ի լրագրող Աշոտ Բեգլարյանի համանուն պատմվածքը, որում պատմվում է իրական դեպք Ղարաբաղա-ադրբեջանական պատերազմից. ծեր մարդը, ցուցաբրելով հերոսություն, պաշտպանում է իր տունը[2]։ Ֆիլմում պատկերված իրադարձությունները տեղի են ունեցել 1992 թվականին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Կիչան գյուղում[3]։ Ֆիլմի գլխավոր դերում նկարահանվել է Արցախյան գոյամարտի մասնակից, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Մարտին Ալոյանը[1]։

Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը կից հրատարակվող «Արցախ» ամսագիր համաձայն՝ «Տունը, որ կրակում էր» ֆիլմը Արցախի պատմության մեջ առաջին խաղարկային ֆիլմն է[2]։

Նախատեսվում էր, որ ֆիլմի պրեմիերան կկայանա այն զորամասում որի զինվորները ակտիվ մասնակցություն են ունեցել նկարահանման աշխատանքներին։ Ավելի ուշ այն կներկայացվի Ստեփանակերտում։ Նախատեսվում է նաև ֆիլմը ներկայացնել «Ոսկե ծիրան» կինոփառատոնում[3]։

Սյուժե խմբագրել

1992 թվականի ամռանը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում տեղի են ունենում թեժ մարտեր։ Ճեղքելով հայերի պաշտպանությունը՝ թվով հայերին մի քանի անգամ գերազանցող թշնամին մտնում է Կիչան գյուղ։ Կանայք, երեխաներն ու ծերերը հեռանում են անտառ։ Նրանց հետևից հեռանում է նաև գյուղի պաշտպանական ջոկատը։ Նահանջում են բոլորը, բացի 82-ամյա մի ծերունուց, ով ձեռքն է առնում զենքը և տեղավորվում հայրենի տան տանիքում՝ պատրաստվելով դիմադրել գյուղ մտնող թշնամուն։ Երբ գյուղ են մտնում ադրբեջանական զինվորները, ծերունին սպանում է նրանցից մի քանիսին։ Չկարողանալով գրավել տունը՝ թշնամին հրդեհում է այն. տան հետ միասին ողջակիզվում է նաև ծերունին։

Հետաքրքրի փաստեր խմբագրել

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Խրամորթ գյուղում և տևել են 2 ամիս[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել