Տիսմենիցա (քաղաք)
Տիսմենիցա (ուկրաիներեն՝ Тисмениця), քաղաք Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկի մարզի Տիսմենիցայի շրջանում, շրջկենտրոն։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Տիսմենիցա | |||||
ուկրաիներեն՝ Тисмениця | |||||
| |||||
Երկիր | Ուկրաինա | ||||
Ենթարկում | շրջկենտրոն | ||||
Մարզ | Իվանո-Ֆրանկովսկի մարզ | ||||
Շրջան | Տիսմենիցայի շրջան | ||||
Մակերես | 38,16[1] կմ² | ||||
ԲԾՄ | 248 մետր | ||||
Կլիմայի տեսակ | բարեխառն-մայրցամաքային | ||||
Խոսվող լեզուներ | Ուկրաիներեն | ||||
Բնակչություն | 9 720[2] մարդ | ||||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 3436 | ||||
Փոստային դասիչ | 77400 - 77403 | ||||
Ավտոմոբիլային կոդ | AT / 09 | ||||
Պաշտոնական կայք | tismenitska-vukonavca-vlada.webnode.com.ua | ||||
| |||||
Չճշտված տվյալներով Տիսմենիցա քաղաքում բնակվում էր 9 720 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 38,16 կմ²։
Հայերը Տիսմենիցայում խմբագրել
Տիսմենիցաում հայերը հաստատվել են դեռևս XVI դարի 40-ական թթ., սակայն թուրքերի և թաթարների հաճախակի հարձակումների պատճառով շուտով հեռացել են այլ վայրեր։ Տիսմենիցայում հայերը կրկին հաստատվել են 1679-ին։ Նրանց շնորհվել են բազմաթիվ արտոնություններ, այդ թվում՝ ինքնավարություն։ Հայրենակից չքավորներին նյութապես օգնելու և այլ բարեգործական նպատակների համար 1714-ին համայնքում կազմակերպել են Ս. Գրիգոր եղբայրությունը, 1724-ին՝ Ս. Հովակիմի և Ս. Աննայի, 1729-ին՝ Անարատ հղության տիրամոր Աստվածածնի եղբայրությունները։ 1750-ին կառուցվել է Ս. Աստվածածին (նաև՝ Ս. Կայեթան) հայկական եկեղեցին (կանգուն էր մինչև 1950-ական թթ. սկիզբը)։ 1782-ին Տիսմենիցայում ապրել է 375, 1894-ին՝ 130 հայ։ Հայ համայնքը քայքայվել է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների տարիներին[3]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ուկրաինայի ռադայի կայքում համայնքների ցանկ, համայնքի տվյալներ։ (ուկր.)
- ↑ «""Чисельність наявного населення України на 1 січня 2012 року"" ժողովածու, պատրաստված է Ուկրաինայի վիճակագրության պետական կոմիտեի կողմից». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին. (ուկր.)
- ↑ Հայկական սփյուռք հանրագիտարան, Ե., 2003, էջ 594։
Արտաքին հղումներ խմբագրել
- Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում։ (ուկր.)
- 2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները։ (ուկր.)
- Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարները։ (ուկր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիսմենիցա (քաղաք)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 12)։ |