Տենգինկա
Տենգինկա (Հայկական Շափշուղո, ռուս.՝ Тенгинка), հայաբնակ գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում։ Գտնվում է Շափշուղո (Շափսուղո) գետի հովտում, Տուապսեից 60 կմ հյուսիս-արևմուտք և ծովի մակարդակից 21 մ բարձրության վրա։
Գյուղ | |||
---|---|---|---|
Տենգինկա | |||
ռուս.՝ Тенгинка | |||
| |||
Երկիր | Ռուսաստան | ||
Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
Շրջան | Տուապսեի շրջան | ||
Հիմնադրված է | 1864 թ. | ||
ԲԾՄ | 21 մետր | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
Բնակչություն | 2260 մարդ (2010)[1] | ||
Ազգային կազմ | հայեր, ռուսներ | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | 86167 | ||
Փոստային դասիչ | 352843 | ||
ՍՎՏԲՀԴ | 03 255 812 001 | ||
|
Բնակչությունը խմբագրել
1897 թվականին գյուղն ուներ 458 բնակիչ, որից 239 տղամարդ և 219 կին` միայն հայեր։ 1905 թվականին գյուղն ուներ 69 տուն։ 1913 թվականին՝ 76 ընտանիք և 434 բնակիչ, որից 236 տղամարդ և 198 կին։ 1920 թվականին գյուղն ուներ 127 տուն (այրվել է 9 տուն) և 744 բնակիչ, որից 372 տղամարդ, 372 կին և 282 երեխա` մեծ մասամբ հայեր (70%) և ռուսներ։ 1925 թվականին կար 117 տուն և 640 բնակիչ, որից 330 տղամարդ և 310 կին։
Հաշվառման տարեթիվը | Բնակիչների թվաքանակը |
---|---|
1999 | 2248 |
2002 | 2238 |
2010 | 2260 |
Ներկայումս, բացի հայերից, գյուղում ապրում են ռուսներ, մոլդովացիներ և ուկրաինացիներ։ Բնակիչներն զբաղվում են այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց, ակումբ, մանկապարտեզ և բուժկայան։
Պատմությունը խմբագրել
Գյուղը հիմնադրել են Սամսունից եկած համշենահայերը` 1859-1864 թվականներին և անվանել Շափշուղո[2]։ Գյուղի գերեզմանոցի մոտ պահպանվել է կիսավեր հայկական չգործող եկեղեցի։ 2003 թվականին կառուցվել է նոր հայկական եկեղեցի (Սուրբ Վերափոխման տաճար)։
Գյուղի մոտակայքի լեռներում կան ջրվեժներ, որոնք զբոսաշրջիկների սիրած վայրերից են։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ http://www.webcitation.org/6VHuBHcSP
- ↑ Армяне Краснодарского края. Сборник информационно-методических материалов. — Краснодар: ЮРРЦ, 2008. — 40 с, с. 20
Արտաքին հղումներ խմբագրել
- Բնակչության` 2010 թվականի համառուսական հաշվառումներ Արխիվացված 2014-05-17 Wayback Machine
- Տուապսեի շրջանի գյուղերի կազմավորման պատմություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |