Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Խաչատրյան Տարոն Ազիզի (հոկտեմբերի 15, 1956(1956-10-15), Ներքին Սասնաշեն, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ազատամարտիկ, ՀՀ բանակի փոխգնդապետ (2004)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1980

Տարոն Խաչատրյան
հոկտեմբերի 15, 1956
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ներքին Սասնաշեն, ՀԽՍՀ
Կոչումփոխգնդապետ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ՊարգևներՀՀ «Արիության» մեդալ

Կենսագրություն խմբագրել

1980-1989 թվականներին աշխատել է ՀԽՍՀ թեթև արդյունաբերության նախարարության հաշվողական կենտրոնում։ 1989-1994 թվականներին «Սասունցիներ» կամավորական ջոկատի կազմում մասնակցել է ՀՀ Մեղրիի (Նյուվադի), Գորիսի (Կոռնիձոր, Շուռնուխ), Վայքի (Բարձրունի, Խնձորուտ), Նոյեմբերյանի (Ոսկեպար), Շամշադինի և ԼՂՀ Մարտակերտի (Կիչան, Լենինավան, Մաղադիս, Դշմբոն) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

1995 թվականից ծառայում է ՀՀ բանակում, եղել է ՊՆ ուսումնական գումարտակի հրամանատարի տեղակալ, Կոտայքի տարածքային զինկոմիսափատի բաժնի պետ, 2000 թվականից՝ Գլխավոր շտաբի ավագ սպա։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է ՀՀ «Արիության» մեդալով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։