Լենինավան (ռուս.՝ Ленинаван), հայաբնակ խուտոր Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանում, Դոնի Ռոստով քաղաքից 5 կմ հյուսիս, ձորակում։ Մտնում է Կարմիր Ղրիմի գյուղական համայնքի կազմի մեջ։

Խուտոր
Լենինավան
Ленинаван
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասՌոստովի մարզ
ՇրջանՄյասնիկովի շրջան
Բնակչություն1741 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ86349
Փոստային ինդեքս346978
Փոստային դասիչ346818
Թվային իդենտիֆիկատոր60 235 824 002
Լենինավան (խուտոր) (Ռուսաստան)##
Լենինավան (խուտոր) (Ռուսաստան)
Լենինավան (խուտոր) (Ռոստովի մարզ)##
Լենինավան (խուտոր) (Ռոստովի մարզ)

Բնակչությունը խմբագրել

1978 թվականին գյուղն ուներ 1087 բնակիչ (268 ընտանիք), հիմնականում հայեր և 4 ընտանիք ռուսներ։ 2010 թվականի տվյալներով, գյուղում ապրում էր 1741 մարդ։

Պատմությունը խմբագրել

Գյուղը հիմնադրել են 1925 թվականին Չալթր գյուղից տեղափոխված 15 ընտանիք։ Հայերը գաղթել են 1778 թվականին Ղրիմից, իսկ նրանց նախնիները՝ Անիից, XI - XII դարերում։

Տնտեսությունը խմբագրել

Բնակիչներն զբաղվում են հողագործությամբ (ցորենի, բանջարեղենի մշակություն), անասնապահությամբ (կովաբուծություն)։ Լենինավանում գործում են միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան (12803 գիրք), մանկապարտեզ։

Գյուղի մշակույթի տան բակում կանգնեցված է հուշարձան՝ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։ Գյուղում կան փողոցներ Խաչատուր Աբովյանի, Մարտիրոս Սարյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի, Ստեփան Շահումյանի և Սեյրան Խաթլամաջյանի անուններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 556