Տատյանա Բարամզինա

Խորհրդային Միության հերոս

Տատյանա Նիկոլաևնա Բարամզինա (ռուս.՝ Татьяна Николаевна Барамзина, դեկտեմբերի 19, 1919(1919-12-19)[1] կամ դեկտեմբերի 12, 1919(1919-12-12), Գլազով, Վյատկայի գավառ, Խորհրդային Ռուսաստան - հուլիսի 5, 1944(1944-07-05)[1], Smaliavičy, Մինսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային դիպուկահար և հեռախոսային օպերատոր, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից, Խորհրդային Միության հերոս (1945, հետմահու)։ Եֆրեյտոր։

Տատյանա Բարամզինա
Ծնվել էդեկտեմբերի 19, 1919(1919-12-19)[1] կամ դեկտեմբերի 12, 1919(1919-12-12)
ԾննդավայրԳլազով, Վյատկայի գավառ, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էհուլիսի 5, 1944(1944-07-05)[1] (24 տարեկան)
Մահվան վայրSmaliavičy, Մինսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանSmaliavičy District
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՊերմի պետական մանկավարժական համալսարան և Central Women's Sniper Training School? (ապրիլ 1944)
ՄասնագիտությունԴիպուկահար և switchboard operator
Պարգևներ և
մրցանակներ
Խորհրդային Միության հերոս
և Լենինի շքանշան
ԱնդամությունՀամԼԿԵՄ, OSOAVIAKhIM? և Russian Red Cross Society?
 Tatyana Baramzina Վիքիպահեստում

Գերմանա-խորհրդային ռազմաճակատի տարիներին Տատյանա Բարամզինան ավարտել է Դիպուկահարների կանանց կենտրոնական դպրոցը և 1944 թվականի ապրիլից կռվել Բելառուսական 3-րդ ճակատում՝ ոչնչացնելով հակառակորդի 16 զինվորների։ Տեսողության հետ կապված խնդիրների պատճառով վերապատրաստվել է որպես հեռախոսավարուհի։ 1944 թվականի հուլիսի 5-ին Տատյանա Բարամզինան 252-րդ հրաձգային գնդի 3-րդ հրաձգային գումարտակի (70-րդ հրաձգային դիվիզիա, 33-րդ բանակ, Բելառուսական 3-րդ ճակատ) կազմում ուղարկվել է թշնամու թիկունք՝ ճանապարհային հանգույցը գրավելու և մինչև հիմնական ուժերի ժամանումը պահելու համար։ Սակայն երթի ընթացքում գումարտակը բախվել է թշնամու գերազանց ուժերի հետ և ջախջախվել, իսկ Տատյանա Բարամզինան գերի է վերցվել և դաժանաբար սպանվել։ Մահից առաջ նրան երկար ժամանակ խոշտանգել են այնպես, որ հետագայում նրա մարմինը կարողացել են ճանաչել միայն հանդերձանքի մնացորդներից և մազերից։

Կենսագրությունը խմբագրել

Նախքան պատերազմը խմբագրել

Տատյանա Բարամզինան ծնվել է Գլազով քաղաքում (այժմ` Ուդմուրտիայի Հանրապետություն), բազմազավակ ընտանիքում։ Հայրը՝ Նիկոլայ Մակարովիչը, երկաթգծի աշխատող էր, նէպ-ի ժամանակ սկսել է հաց վաճառել «երկրորդ կարգի արտոնագրով» և զրկվել է ընտրական իրավունքից։ Մայրը՝ Մարթա Միտրոֆանովնան, տնային տնտեսուհի էր, 1928 թվականից սկսել է առևտուր անել իր ամուսնու փոխարեն։ Ամուսնու մահվանից հետո՝ 1931 թվականին, Մարֆա Միտրոֆանովնան կարողացել է վերականգնել ընտրական իրավունքները։ Այնուամենայնիվ, նա չի դադարեցրել առևտուրը, և 1933 թվականին նրանց տունը բռնագրավվել է[2]։

Տանյան մեծացել է որպես խիզախ և ֆիզիկապես ուժեղ աղջիկ, հեշտությամբ լողալով անցել է Չեպցա գետը[2]։ Ավարտել է դպրոցի 7-րդ դասարանը և Գլազովի մանկավարժական ուսումնարանը, որտեղ նա ընդունվել է կոմերիտմիություն, դարձել է ОСОАВИАХИМ-ի և Ռուսաստանի Կարմիր խաչի միությունների անդամ, սովորել է հրացան կրակել։ 1937 թվականին ուսումնարանն ավարտելուց հետո նա աշխատել է Օմուտնիցա, Կաչկաշուր, Պարզի գյուղերի դպրոցներում[2]։

1940 թվականին Տանյան ընդունվել է Պերմի մանկավարժական ինստիտուտի աշխարհագրության ֆակուլտետում։ Պատերազմն սկսվելուց հետո խնդրել է իրեն ուղարկել ռազմաճակատ, սակայն մերժում է ստացել։ Շարունակելով ուսումը՝ նա սկսել է աշխատել որպես դաստիարակ տարհանվածների մանկապարտեզում, սովորել է բուժքույրերի դասընթացներում, արյուն է հանձնել[2]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ խմբագրել

1943 թվականին Տատյանա Բարամզինան ընդունվել է Դիպուկահարների կանանց կենտրոնական դպրոց, որն ավարտելուց հետո՝ 1944 թվականի ապրիլին, ուղարկվել է Բելառուսական երրորդ ճակատ։ Մարտական գործողությունների ընթացքում նա դիպուկահար հրացանով սպանել է 16 հակառակորդի, սակայն շուտով նրա տեսողությունը սկսել է վատանալ։ Հրաժարվելով զորացրվելուց՝ Տատյանան վերապատրաստվում է որպես հեռախոսավարուհի[2]։

1944 թվականի հունիսի 22-ին և 23-ին Մալոե Մորոզովո գյուղի մոտ մարտերի ընթացքում ուժեղ հրետանային կրակի տակ նա վերականգնել է հեռախոսային ընդհատված կապը 14 անգամ։

1944 թվականի հուլիսի 5-ին Տատյանա Բարամզինան 252-րդ հրաձգային գնդի 3-րդ հրաձգային գումարտակի (70-րդ հրաձգային դիվիզիա, 33-րդ բանակ, Բելառուսական 3-րդ ճակատ) կազմում ուղարկվել է թշնամու թիկունք՝ կատարելու ռազմական առաջադրանքը՝ գրավել ճանապարհային հանգույցը և պահել մինչև հիմնական ուժերի ժամանումը[2]։ Պեկալինո գյուղի մոտ գումարտակը հանդիպել է թշնամու գերակա ուժերին։ Մարտի ընթացքում Տատյանան կրակի տակ օգնություն է ցույց տվել վիրավորներին։ Տեսնելով թշնամու գերազանցությունը՝ նա վիրավորներին հրամայեց նահանջել անտառ, և նրանց, ովքեր չեն կարողացել հեռանալ, հանձնարարել է թաքնվել խրամատում։ Տատյանա Բարամզինան կրակել է մինչև վերջին գնդակը՝ ոչնչացնելով մինչև 20 թշնամի զինվոր։ Գրավելով խրամատը՝ գերմանացիները թաքնված վիրավորների վրա կրակել են հակատանկային զենքով։ Տատյանան երկար ժամանակ ենթարկվել է տանջանքների․ նրա մարմինը կտրատել են դաշույնով, աչքերը փորել են, կրծքերը կտրել և հակատանկային զենքով կրակել գլխին։ Նրա մարմինը հաջողվել է ճանաչել միայն համազգեստի մնացորդների և մազերի շնորհիվ[2]։

Տատյանա Բարամզինան թաղվել է Վոլմա կայարանում, իսկ 1963 թվականին նրա մնացորդները վերաթաղվել են Մինսկի մարզի Սմոլևիչիի շրջանի Կալիտա գյուղի եղբայրական գերեզմանում[2]։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Խորհրդային Միության հերոս (1945 թվականի մարտի 24, հետմահու)

Լենինի շքանշան (1945 թվականի մարտի 24, հետմահու)

Հիշատակ խմբագրել

1946 թվականի մայիսի 8-ին Գլազով քաղաքի Պրոլետարական փողոցը, որտեղ ապրել է Տատյանա Բարամզինան, կոչվել է նրա անունով։ Մորը՝ Մարթա Միտրոֆանովնային է վերադարձվել նրանց տունը, որը հետագայում ծառայել է որպես ինքնատիպ Տատյանա Բարամզինային նվիրված թանգարան, սակայն 1960-ական թվականներին քանդվել է[2]։

Գլազովում[3] և Իժևսկում տեղադրվել են Տատյանա Բարամզինայի հուշարձաններ։

Նրա անունն են կրում Պերմի թիվ 86 դպրոցը և մանկապատանեկան մարզադպրոցը և Իժևսկի թիվ 53 դպրոցը։ Ընդմիշտ ընդգրկված է Գլազովի № 2 միջնակարգ դպրոցի շրջանավարտների ցանկում։ Պերմի մանկավարժական ինստիտուտի շենքում Տատյանա Բարամզինայի հիշատակին տեղադրվել է հուշատախտակ[4]։

Տատյանա Բարամզինայի անունը կրող փողոցներ կան Մինսկում, Գլազովում, Իժևսկում, Պերմում և Պոդոլսկում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 TracesOfWar
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Кочин Глеб. «Таня с улицы Пролетарской». Красное Знамя. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20-ին.
  3. «Вечная слава героям Великой Отечественной». Специальная (Коррекционная) образовательная школа №5 г. Глазова. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
  4. 4,0 4,1  Տատյանա Բարամզինա «Երկրի հերոսներ» կայքում

Գրականություն խմբագրել

Հանրագիտարաններ
  • Барамзина Татьяна Николаевна // Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1987. — Т. 1 /Абаев — Любичев/. — 911 с. — 100 000 экз. — ISBN отс., Рег. № в РКП 87-95382.
  • Памятник Герою Советского Союза Т. Н. Барамзиной, погибшей 5 июля 1944 г. // Памятники истории и культуры Удмуртии: каталог / ред. О. П. Майкова. — Изд. 2-е, перераб. — Ижевск, 1990. — С. 25-26.
Հուշեր և հուշագրություններ
  • Крюков И. До последнего патрона // Героини: очерки о женщинах — Героях Советского Союза / ред.-сост. Л. Ф. Торопов; предисл. Е. Кононенко. — Вып. 1. — М.: Политиздат, 1969. — 447 с.
  • Татьяна Николаевна Барамзина (1919—1944) // Знаменательные даты г. Глазова — 2004 / ПНБ им. В. Г. Короленко. — Глазов, 2003. — С. 29-30.
  • Кулемин И. Г., Сентемова Л. Ф., Ислентьева Р. А. Герои Советского Союза — наши земляки. Устинов, 1985. — С. 14.
  • Навечно в сердце народном / редкол.: И. П. Шамякин (гл. ред.) и др. — 3-е изд., доп. и испр. — Мн.: Белорусская советская энциклопедия, 1984. — С. 41. — 607 с.
  • Николаев В. И. Танины тополя Արխիվացված 2016-03-04 Wayback Machine — Ижевск : Удмуртия, 1970. — 78 с. — 30 000 экз.
  • Героини. Вып. 1. — М., 1969. — С. 29-36.
Հոդվածներ
  • Кочин Г. Неизвестные страницы жизни Татьяны Николаевны Барамзиной, Героя Советского Союза / Глеб Кочин // Красное знамя. — 2012. — 25 янв. — С. 3.
  • 19 декабре Татьяна Барамзиналы тырмысал 90 арес = 19 декабря Татьяне Барамзиной исполнилось бы 90 лет / подготовила Елена Пономарева // Иднакар. — 2009. — 22 дек. — С. 3. — Содерж.: Ноку вунонтэм = Никогда не забудем; Дауръёслы — сюлмамы = В сердце — навеки; Танялы сизьыса… = Посвящая Тане.
  • Конюхова Т. Ф. Барамзина Т. Н. // Огненные детство и юность: очерк / Т. Ф. Конюхова. — Ижевск, 2007. — С. 25.
  • Варанкина О. «Живая вернусь героем…»: [к 85-летию со дня рождения Героя Советского Союза Татьяны Барамзиной] / О. Варанкина // Мой город. — 2004. — 23 дек. — С. 15.
  • Сунцова Н. Беларусь музъем понна… = За землю Белоруссии: [Т. Н. Барамзина] / Н. Сунцова // Иднакар. — 2004. — 21 дек. — С. 4.
  • Варанкина О. Все перевернула война: Именем этой девушки названы улицы в Глазове, в Ижевске, Перми, Подольске, Минске: [Т. Н. Барамзина] / О. Варанкина // Красное знамя. — 2004. — 21 дек. — С. 3.
  • Голубева Г. Памятник Герою Советского Союза Татьяне Барамзиной / Г. Голубева // Ленинский путь. — 1958. — 10 дек. — С. 1.

Արտաքին հղումներ խմբագրել