Տամբովի դրամատիկական թատրոն

Տամբովի դրամատիկական թատրոն, թատրոնի հիմնադիրն է պոետ և հասարակական գործիչ Գավրիլ Ռոմանովիչ Դերժավինը, հիմնադրվել է 18-րդ դարի երկրորդ կեսին[1]։

Տամբովի դրամատիկական թատրոն
Тамбовский драматический театр
Տեսակթատրոն և ճարտարապետական հուշարձան
տնօրենՊյոտր Իվանովիչ Կուլիկով
ՀիմնադիրներԳավրիլ Ռոմանովիչ Դերժավին
ԵրկիրՌուսաստան
Գտնվելու վայրըՏամբով
Հիմնադրման ամսաթիվ1786
Կայքtambovteatr.ru
 Tambov Drama Theater Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Առաջին ներկայացումը բեմադրվել է 1786 թվականին, հիմնադրի տանը։ Թատերական կյանքը Տամբովում սկսել է զարգանալ անտրեպրիզի առաջ գալու հետ։ Մայրաքաղաքային ռուս դերասաններ Պ. Ս. Մոչալովը, Վ. Ի. Ժիվոկինին, Պ. Ն. Դավիդովը, Ն. Խ. Ռիբակովը և ուրիշներ տարբեր տարիներ ելույթ են ունեցել տամբովյան բեմում։ Այլա Օլդրիջը[2] իր արվեստով հիացրել է հանդիսատեսին 19-րդ դարի 60-ական թվականներին։ 20-րդ դարի 20-ական թվականներին ակտիվորեն զարգացել են սիրողական թատրոնները, բայց գլխավորը մասնագիտացված Ժողովրդական թատրոնն էր, որտեղ իր ստեղծագործական կարիերան է սկսել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ Պետական մրցանակների դափնեկիր Վ. Վ. Վանինը։ 1937 թվականին տեղական մշտական թատրոնի կարգավիճակ ստանալով` թատերախումբը հասել է մասնագիտական նոր աստիճանի, թատրոնում հայտնվել են վաստակավոր արտիստներ Բ. Պ. Շմիտը, Ի. Ն. Մարինը։ 50-ական թվականներին յուրահատուկ խաղացանկի շնորհիվ թատրոնը հրավիրվել է Մոսկվայում հյուրախաղերի, որտեղ մեկ ամսվա ընթացքում ելույթներ է ունեցել Մ. Ն. Երմոլովայի անվան թատրոնում։ Թատրոնի «Միասնական թատերական տարածք» միջազգային նախագիծը, որը հայտարարվել է Տամբովի թատրոնի բեմից 30 տարի առաջ Դ. Մատկովսկու «Կյանքի ծառը» ներկայացմամբ, զարգացում է ձեռք բերել Մինսկից ժամանած թատերախմբի բեմադրած ներկայացմամբ։ 2012 թվականի մարտի 16-ին Տամբովի դրամատիկական թատրոնի բեմում կայացել է Ժ. Բ. Մոլիերի «Ժլատը» ներկայացման պրեմիերան, որտեղ Գարպագոնի գլխավոր դերը կատարել են միանգամից երկու ժողովրդական արտիստներ` Բելառուսի ժողովրդական արտիստ Նիկոլայ Կիրիչենկոն և Ռուսաստանի ժողովրդական արտիստ Յուրի Տոմիլինը։ «Միասնական թատերական տարածք» միջազգային նախագիծը երկարաժամկետ ծրագիր է։ Դրա շրջանակներում նախատեսվում են փոխադարձ համերգներ, միջթատերական շփումներ ու փորձի փոխանակումներ։ Վերջին տարիներին թատրոնն ընդլանել է համերգային ծրագիրը` ելույթներ ունենալով Մոսկվայում, Իվանովոյում, Վորոնեժում, Պենզայում, Ռյազանում, Սարատովում և այլն։ Տաբովի դրամատիկական թատրոնը մասնակցում է մի շարք միջազգային ու ռուսական թատերական փառատոնների.

  • «Թատերական հանդիպումներ» 2-րդ շրջանային փառատոն, Պենզա (2007)
  • «Գոնչարովի հերոսները ժամանակակից բեմում» 1-ին համառուսական փառատոն, Ուլյանովսկ, 2007
  • «Ռուսաստանի դերասանները Միխայիլ Շեպկինին» 7-րդ համառուսական փառատոն, Բելգորոդ, 2008
  • «Սլավոնական թատերական հանդիպումներ» միջազգային թատերական փառատոն, Բրյանսկ, 2008[3]
  • «Ռուսաստանի ամենահին թատրոնները Կալուգայում» 4-րդ համառուսաստանյան թատերական փառատոն, 2010
  • Մաքսիմ Գորկու անվան համառուսաստանյան թատերական փառատոն, Նիժնի Նովգորոդ, 2011[4]
  • Ա. Պ. Չեխովի անվան ընթերցանության երրորդ միջազգային մրցույթ, Մոսկվա-Մելիխովո, 2012

2006 թվականին տամբովյան դրամատիկական թատրոնի 220-ամյակի նախօրեին մշակութային համաձայնության պայմանագիր է կնքվել Տամբովի շրջանի և Ռուսաստանի պետական ակադեմիական Փոքր թատրոնի[5] միջև, որտեղ առանձին կետով նշվել է մեծ ողբերգակ Ն. Խ. Ռիբակովի հիշատակի հավերժացման վերաբերյալ կետը։ Իսկ 2007 թվականի մայիսին Տամբովում անց է կացվել Ն. Խ. Ռիբակովի անվան առաջին միջազգային թատերական փառատոնը։

Ներկայացումներ խմբագրել

2012 թվականին թատրոնում բեմադրվել են Ժ. Անույի «Անտիգոնե», Պ. Տրեվերսի «Մերի Փոփփինսը Բալենու փողոցից», Ն. Գոգոլի «Ամուսնություն» պիեսների առաջնախաղը, Հ. Ք. Անդերսենի «Ձյունե թագուհին» հեքիաթի մոտիվներով պատրաստված նույնանուն ամանորյան մյուզիքլը[7]։

Մասնակցություն փառատոններին խմբագրել

Թատրոնի վերջին տարիների հիմնական նախագիծը Ն. Խ. Ռիբակովի անվան փառատոնն է։ Փառատոնի հիմնական պարգևներն են «Ռուսաստանի դերասան» և «Ռուսաստանի դերասանուհի» մրցանակները։ Փառատոնն անց է կացվում Ռուսաստանի պետական ակադեմիական Փոքր թատրոնի կազմակերպչական աջակցությամբ։ Փառատոնի մրցակցային մասին մասնակցել է ավելի քան 40 թատերախումբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. История основания Тамбовского государственного драматического театра
  2. Российско-американские сюжеты
  3. ««Славянские театральные встречи-2008»». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
  4. В Нижнем Новгороде проходит Всероссийский театральный фестиваль имени М.Горького
  5. «Социально — экономический портрет Тамбовской области». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
  6. Театр в Тамбове - история и современность
  7. 225-й театральный сезон Тамбовского государственного драматического театра

Արտաքին հղումներ խմբագրել