Տադեուշ Կոնդրատ (լեհ.՝ Tadeusz Kondrat, ապրիլի 8, 1908(1908-04-08)[1][2][3], Պշեմիսլ, Ավստրո-Հունգարիա - հունիսի 19, 1994(1994-06-19)[1][2][3], Konstancin-Jeziorna, Powiat piaseczyński, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան), լեհական թատրոնի, կինոյի, հեռուստատեսության և կաբարեի դերասան։

Տադեուշ Կոնդրատ
Ծնվել էապրիլի 8, 1908(1908-04-08)[1][2][3]
ԾննդավայրՊշեմիսլ
Ավստրո-Հունգարիա
Մահացել էհունիսի 19, 1994(1994-06-19)[1][2][3] (86 տարեկան)
Մահվան վայրԿոնստանցին Եզերնա
Լեհաստան
ԳերեզմանՊովոնզկի գերեզմանատուն
Քաղաքացիություն Լեհաստան
Մասնագիտությունդերասան
Ժանրերկինեմատոգրաֆիա, թատրոն, հեռուստատեսություն, կաբարե
Երեխա(ներ)Մարեկ Կոնդրատ
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Տադեուշ Կոնդրատը ծնվել է 1908 թվականի ապրիլի 8-ին Պշեմիսլում[4]։ Նա չի սովորել դերասանական դպրոցում, բայց 1932 թվականին տվել է դերասանական քննություն։ Թատրոնում իր դեբյուտը նշել է 1927 թվականին, խաղալով Պոզնանի, իսկ այնուհետև Կրակովի, Լոձի, Կատովիցեի և Վարշավայի թատրոններում։ 1954 թվականին խաղացել է նաև կաբարեում և 1957-ից 1979 թվականներին հանդես է եկել «հեռուստատեսային թատրոնի» ներկայացումներում։ Տադեուշը մահացել է 1994 թվականի հունիսի 19-ին «Սկոլիմուվում Դերասանների Տան»[5], որը գտնվում է Կոնստանցին Եզերնայի քաղաքում։ Թաղված է «Հին Պովոնզկիում», Վարշավայում։

Նրա եղբայրն է եղել դերասան Ժոզեֆ Կոնդրատը, իսկ որդին՝ դերասան Մարեկ Կոնդրատը։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1953 — Արկածները Մարիենշտատեյում / Przygoda na Mariensztacie
  • 1954 — Ցելյուլոզա / Celuloza
  • 1954 — Ֆրիգինյան ասղերի տակ / Pod gwiazdą frygijską
  • 1955 — Կախարդական հեծանիվ / Zaczarowany rower
  • 1957 — Վրեժ / Zemsta
  • 1961 — Ապրիլ / Kwiecień
  • 1965 — Վալկովեր / Walkower
  • 1967 — Որտեղ է երրորդ թագավորը / Gdzie jest trzeci król
  • 1968 — Տիկնիկ / Lalka
  • 1969 — Մարդը օրդերի հետ, բնակարանում / Człowiek z M-3
  • 1975 — Իմ կռիվը, իմ սերը / Moja wojna, moja miłość
  • 1975 — Վայր են ընկել ծառերի տերևները / Opadły liście z drzew
  • 1976 — Գիշերը մեծ քաղաքում / Noc w wielkim mieście

Պարգևներ խմբագրել

  • 1947 — Արժանավոր արծաթագույն խաչի դափնեկիր։
  • 1954 — Կավալերյան խաչ հանուն Լեհաստանի վերածննդում ունեցած ներդրումների,
  • 1955 — Պետական պարգև՝ Լեհաստանի Ազգային Հանրապետության 2-րդ աստիճանով
  • 1978 — Լեհաստանի վերածննդի սպայական խաչ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 e-teatr.pl (польск.) — 2004.
  4. այն ժամանակ Գալիցիի և Լոդոմերիայի Թագավորություն, Ավստրո-Հունգարական կայսրություն, իսկ հիմա Լեհաստան
  5. Сколимув — дзельница города Констанцин-Езёрна

Աղբյուրներ խմբագրել