Վլադիմիր Գոդար

սլովակ կոմպոզիտոր

Վլադիմիր Գոդար (սլովակ.՝ Vladimír Godár, մարտի 16, 1956(1956-03-16)[1][2][3][…], Բրատիսլավա, Չեխոսլովակիա[4]), սլովակ կոմպոզիտոր, ով աշխատում է ժամանակակից դասական երաժշտության բնագավառում ու ստեղծում երաժշտություն ֆիլմերի համար։ Հայտնի է նաև չեխ ջութակահար, երգիչ ու կոմպոզիտոր Իվա Բիտովայի հետ իր համագործակցությամբ։ Վլադիմիր Գոդար հեղինակել, խմբագրել ու թարգմանել է երաժշտության պատմությանը նվիրված գրքեր։ Զբաղվել է սլովակ կոմպոզիտոր Յան Լևոսլավ Բելլայի ստեղծագործության ժողովրդականացմամբ։

Վլադիմիր Գոդար
Բնօրինակ անունսլովակ.՝ Vladimír Godár
Ծնվել էմարտի 16, 1956(1956-03-16)[1][2][3][…] (68 տարեկան)
Բրատիսլավա, Չեխոսլովակիա[4]
Երկիր Սլովակիա
Ժանրերսիմֆոնիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, մանկավարժ և երաժշտագետ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրԿոմենսկու անվան համալսարան
ԼեյբլECM Records
ԿրթությունKonzervatórium v Bratislave?
Պարգևներ
Կայքvladimirgodar.wz.cz

Կենսագրություն խմբագրել

Վլադիմիր Գոդարը ծնվել է 1956 թվականի մարտի 16-ին Բրատիսլավայում։ Սովորել է երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանում, կոմպոզիցիայի մասնավոր դասեր առել։ 1971 թվականից մինչև 1975 թվականը սովորել է Բրատիսլավայի կոնսերվատորիայում, սովորել է կոմպոզիցիա Յուրի Պոսպիշիլի մոտ և դաշնամուր՝ Մարիա Մասարիկովայի մոտ։ 1979 թվականից Վլադիմիր Գոդարը աշխատել է որպես խմբագիր Opus-ի երաժշտական գրքերի բաժնում։ 1985 թվականից մինչև 1991 թվականը եղել է Կատարողական արվեստի բարձրագույն դպրոցի կոմպոզիցիայի ամբիոնի դասախոս։ 1988-1989 թվականներին սովորել է Վիեննայի երաժշտության ու կատարողական արվեստի համալսարանում։ 1992-1996 թվականներին աշխատել է Սլովակիայի գիտությունների ակադեմիային կից Երաժշտագիտության ինստիտուտում։ 1993 թվականին Վլադիմիր Գոդարը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն երաժշտագիտությունից։

1997 թվականից Վլադիմիր Գոդարը եղել է Բրատիսլավայի Կոմնսկու անվան համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի գեղագիտության ամբիոնի դասախոս։ 2011 թվականից մինչև 2015 թվականը նա եղել է Բրատիսլավայի Կատարողական արվեստի բարձրագույն դպրոցի կոմպոզիցիայի ու դիրիժորության ամբիոնի դասախոս։

Արվեստ խմբագրել

Վլադիմիր Գոդարի ստեղծագործությունը քիչ հայտնի է Սլովակիայի սահմաններից դուրս։ Նրա ստեղծագործությունների մեծ մասը թողարկվել է «Slovart Music» լեյբլով։ Նրա ստեղծագործությունների շարքում է թավջութակի համար մեծ սոնետը, որ նվիրված է Վիկտոր Շկլովսկու հիշատակին։

2001 թվականին Վլադիմիր Գոդարն արժանացել է Ժորժ Դելերյուի մրցանակի «Բնանկար» ֆիլմի երաժշտության համար[7]։ 2006 թվականին նա ստացել է Սլովակիայի Բյուրեղապակե թև ազգային մրցանակ երաժշտության բնագավառում[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Carnegie Hall linked open data — 2017.
  5. https://www.prezident.sk/article/prezidentka-vyznamenala-24-osobnosti/
  6. 6,0 6,1 https://www.hf.sk/documents/dokumenty9/3157_1963-2022_01_jlb.pdf
  7. «Gand : Les vainqueurs du Prix G.Delerue». georges-delerue.com. 2007 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  8. Բյուրեղապակե թև մրցանակի կայքը

Արտաքին հղումներ խմբագրել