Կոմենսկու անվան համալսարան (Բրատիսլավա)

Կոմենսկու անվան համալսարան (սլովակ.՝ Univerzita Komenského), Սլովակիայի ամենամեծ համալսարանը, որի ֆակուլտետների հիմնական մասը գտնվում են Բրատիսլավայում։

Կոմենսկու անվան համալսարան
սլովակ.՝ Univerzita Komenského v Bratislave
ՀապավումUK
Տեսակհասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
Միջազգային անվանումComenius University
Նախկին անվանումներSlovenská univerzita
Հիմնադրված է1919
Անվանված էՅան Ամոս Կոմենսկի
Տիպպետական
ՌեկտորԿարոլ Մլչիետա
Ուսանողներ28,300 (2012/13)
Դոկտորանտուրա2,633
ԱնդամակցությունՈւտրեխտի ցանց, Եվրոպայի համալսարանների միություն[1], Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[2], Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[3] և ASEAN European Academic University Network?[4]
Երկիր Սլովակիա[5]
ՏեղագրությունԲրատիսլավա
ՀասցեŠafárikovo námestie 6 818 06 Bratislava 16
Կայքuniba.sk
Կոմենսկու անվան համալսարան (Բրատիսլավա) (Սլովակիա)##
Կոմենսկու անվան համալսարան (Բրատիսլավա) (Սլովակիա)
Կոմենսկու անվան համալսարան (Բրատիսլավա), Սլովակիա
 Comenius University in Bratislava Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Հիմնադրվել է 1919 թվականին։ Անվանվել է ի պատիվ XVII դարի չեխ մանկավարժ-հումանիստ, հասարակական գործիչ Յան Ամոս Կոմենսկու։

Համալսարանը հիմնադրվել է անկախ Չեխոսլովակիայի ստեղծումից անմիջապես հետո 1919 թվականին Պրահայի Կառլովի համալսարանի աջակցությամբ, որի արդյունքում երկար տարիներ պրոֆեսորա-դասախոսական կազմի զգալի մասը չեխեր էին։ Նախնական, համալսարանն ուներ ընդամենը մեկ ֆակուլտետ՝ բժշկական։ 1921 թվականին բացվեցին փիլիսոփայության և իրավաբանական ֆակուլտետները։ 1939-1954 թվականներին համալսարանը անվանվել է Սլովակիայի համալսարան։ Բացվել են նոր ֆակուլտետներ՝

 
Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի շենքը տեղակայված Բրաստիսլավայի արևմտյան մասում
 
Բժշկական Jessenius դպրոցը
  • 1940 թվական - Բնագիտական ֆակուլտետ
  • 1941 թվական - Կյուրեղ և Մեթոդիոսի աստվածաբանության կաթոլիկ ֆակուլտետ
  • 1947 թվական - մանկավարժական ֆակուլտետ
  • 1952 թվական - Դեղագիտության ֆակուլտետ
  • 1960 թվական - Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ֆակուլտետ
  • 1969 թվական - Jessenius բժշկական դպրոց
  • 1980 թվական - Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ
  • 1990 թվական - Ավետարանական Լյութերական Աստվածաբանության ֆակուլտետ
  • 1991 թվական - Կառավարման ֆակուլտետ
  • 2002 թվական - Սոցիալ-տնտեսական գիտությունների ֆակուլտետ
  • Իրավաբանական ֆակուլտետ
  • Փիլիսոփայության ֆակուլտետ

2006 թվականին համալսարանն ուներ ավելի քան 30,000 ուսանող և 2,000 ֆակուլտատիվ անդամներ[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոմենսկու անվան համալսարան (Բրատիսլավա)» հոդվածին։