Վլադիմիր Բուտկևիչ (ռուս.՝ Владимир Степанович Буткевич), բույսերի ֆիզիոլոգ և կենսաքիմիկոս, ԽՍՀՄ ԳԱ թղթակից–անդամ (1929)։ 1894-ին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ Գիտական աշխատանքները նվիրված են բույսերում օրգանական թթուների և սպիտակուցային միացությունների առաջացման և փոխակերպման քիմիզմին։ Մշակել է շնչառության յուրատեսակ տեսություն (ածխաջրերի օքսիդացումն առանց նախնական ճեղքման)։

Վլադիմիր Բուտկևիչ
Ծնվել էհունիսի 19, 1872(1872-06-19)
ԾննդավայրՏուլայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 4, 1942(1942-11-04)[1] (70 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր և կենսաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունբուսաբան, ֆիտոֆիզիոլոգ, կենսաքիմիկոս և մանրէաբան
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Ծնվել է 1872 թվականի հունիսի 7-ին (նոր տոմարով հունիսի 1-ին)։ Հայրը նախկին զինվորական էր, պաշտոնաթող մայոր, մայրը գեղջկուհի։ 1889 թվականին Տուլայի դասական գիմնազիան ավարտելուց հետո, ընդունվել է Մոսկվայի համալսարանի ֆիզմաթի բնական գիտությունների բաժին, 1890 թվականի գարնանը հեռացվել է ուսանողական ցույցերին մասնակցելու համար, սակայն նույն տարի աշնանը վերականգնվել է։ 1894 թվականին ավարտել է համալսարանը և ընդունվել Մոսկվայի գյուղատնտեսական ինստիտուտ։

Միաժամանակ աշխատել է մի քանի ուսումնական, գիտական և լաբորատոր հաստատություններում։ Участвовал в полярных экспедициях на судне «Պերսևս» նավի կազմում մասնկացել է մի քանի գիտական արշավախմբերի, մասնավորապես՝ Ազովի և Կասպից ծով։ Կյանքի վերջին տարիներին՝ 1935-1941 թվականներին եղել է Գիտությունների ակադեմիայի Բույսերի ֆիզիոլոգիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող։

Ապրել է Մոսկվայում։ Մահացել է 1942 թվականի նոյեմբերի 4-ին։ Հուղարկավորված է Վագանկովյան գերեզմանատանը[2]։

Որդին՝ Գերոգի Բուտկևիչը եղել է գիտնական, էներգետիկ։

Գրականություն խմբագրել

  • Алексей Богданов Открытие, получившее признание через век // Наука и жизнь. — 2021. — № 1. — С. 26—33.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Буткевич Владимир Степанович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. «Буткевич Владимир Степанович (1872—1942)». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 617