Վիքիպեդիա:Անվանափոխման առաջադրված հոդվածներ/Արխիվ/2011-2012

Փոքրիկ միսս Ճաճանչ խմբագրել

Փոքրիկ միսս Ճաճանչ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Փոքրիկ միսս ՃաճանչՓոքրիկ միսս Երջանկություն Հիմա բացատրեք խնդրեմ ռուսամանիայի պահանջը ի՞նչ ունի ինձ` հայիս ապացուցելու, sunshine անգլերեն բառը, որ նշանակում է շող, ճառագայթ, նաև բերկրանք ռուսերեն ո՞ր բառով է լավագույնս թարգմանվում, որ հետո էլ ռուսերեն բառի հայերենը փնտրենք, աստված սիրեք, վերջացրեք ֆիլմերի ռուսական շուկայի անվանումները արտատպել, Հայաստանում դրանք հրատարակվում են օրիգինալ անվանումով, բայց ստուդաների խնդրի պատճառով թատրոններում ու եթերում ռուսական нтв, р1 կամ չգիտեմ ինչ մեծամեծամեծամեծ ալիքի հնչյունավորմամբ ենք լսում: Ես մտադիր եմ բոլոր ֆիլմերը, որ կհանդիպեմ այստեղ, մի օր փոխել իրենց օրիգինալ անուններով, ինչը երբեմն նաև հոդվածում է գրված: Ու խնդրում եմ բացատրեք նաև, թե ես որ մի ռուսից եմ պակաս, որ իմ հայերեն թարգմանությունը իր` ռուսերեն թարգմանությունից ավելի ցածր է ու թերագնահատման ենթակա: Ինչպես կասեր մի տխրահռչակ մասնակից (վիքիի մասին չէ խոսքը)` պատիվ ունեմ:   Թողնել Arantz (talk) 11:37, 4 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

  Անվանափոխել, առաջարկի իմաստը այն է, որ Little Miss Sunshine ֆիլմը արդեն թարգմանվել է հայերեն որպես «Փոքրիկ միսս Երջանկություն» և այս ֆիլմի համար նոր անվանում հորինելը անիմաստ է, իսկ ավելի ճիշտ օրիգինալ հետազոտություն է:--David1992 (talk) 14:26, 4 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

սա այդպես կարծելու հի՞մք է: Arantz (քննարկում) 10:00, 16 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
դե հաշվի առնելով, որ ձեր նշած թարգմանությունը ընդհանրապես չի հանդիպում, ուրեմն այդպես է:--David1992 (քննարկում) 10:06, 16 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
ընդ որում պետք է վերանվանել առանց վերահղում թողնելու:--David1992 (քննարկում) 16:00, 14 Սեպտեմբերի 2012 (UTC)[reply]
  •   Անվանափոխել: Վիքիպեդիայում հոդվածները պետք է օֆիցիալ անվանումը կրեն: Էլեմենտար google-որոնումը որպես արդյունք տալիս է "Փոքր միսս Երջանկություն" (ուրիշ օֆիցիալ անվանում հայերենով չնկատեցի): Ինչպես ես հասկացա, "ճաճանչ" բառը հորինված է միայն երևակայած "ռուսամանայի" հետ պայքարելու համար: Այնպես որ, հետևելով վիքի-օրենքներին, պետք է վերանվանել: Բացի դրանից, որպես ռուսական վիքիի ակտիվ մասնակից համարում եմ, որ ժամանակն է ռուսաֆոբիային վերջ տալ: Առավել ևս որ այստեղ ոչ թե ռուսերենն է պատճառը, այլ էլեմենտար տրամաբանությունը: -- Maykel քննարկում 12:22, 7 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]
Մայքլ, Հայաստանում օֆիցիալ երբեք էլ չի թողարկվել «Փոքրիկ միսս Երջանկություն» անունով, հուշեմ նաև, որ Գուգլը էլեմենտար տրամաբանությամբ օժտված չէ։ Arantz (քննարկում) 03:04, 8 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]
  •   Անվանափոխել, բանը հենց նրանում է, որ այդ մերոնք են տառապում չգիտեմ ինչ մանիաներով, ցանկանալով ամեն ինչ թարգմանել յուրովի: Արդյունքում զավեշտանք է ստացվում: Hovhannes 14:06, 7 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]

Ռեգիպ Զարաքօղլու → Ռագըփ Զարաքօլու խմբագրել

Բարի երեկո բոլորին։ Առաջարկում եմ Ռեգիպ Զարաքօղլու հոդվածը վերանվանել Ռագըփ Զարաքօլու։ Հիմա պարզաբանեմ՝ ինչու։ Բնօրինակը՝ Ragıp Zarakolu տառաձայնելու դեպքում, որքան որ ինձ ներում են թուրքերենի վերաբերյալ գիտելիքներս, չի արտասանվի Զարաքօղլու։ Թուրքերեն «ğ» տառը ես այստեղ չեմ տեսնում։ Ինչպես նաև, ըստ իս, տառասխալ կա անվան մեջ։ Ինչո՞ւ «Ռեգիպ», եթե ոչ «Ռագըփ», երբ անվան մեջ «ե» տառը չկա (ի միջի այլոց ı-ն տառաձայնվում է որպես ը)։ Հետաքրքիր կլիներ լսել նաև մյուսների կարծիքները։ Շնորհակալություն։ Հարգանքներով։ Դավիթ   17:25, 16 Հոկտեմբերի 2012 (UTC) [reply]

Եթե հիմնվենք Ragıp Zarakolu բնօրինակի վրա, ապա նշածդ դրա հայերեն տառադարձությունը միանշանակ ճիշտ է, այստեղ մտածելու բան չկա: Կարծում եմ առանց քննարկման էլ կարելի է վերանվանել:--  Պանդուխտ 18:44, 16 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]
Եկեք հայերեն լեզվի օրենքներին հետևենք: Բառամիջում «ը» -ն գրվում է այն դեպքերում, երբ «ը»-ով սկսվող բաղադրիչ կա, օրինակ`գործընկեր: Այլ դեպքերում բառամիջի «ը» հնչյունը չի գրվում, օրինակ՝ Մ(ը)կրտիչ, ս(ը)փրթնել: Եթե այդ անունի մեջ «ը» հնչյուն կա, դա պետք չի գրել, այսինքն պետք է գրել «Ռագփ» և փակագծերում նշել ոնց է այդ անունը հնչում:--Cheetah (քննարկում) 21:27, 16 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]
Ինչպես ես գիտեմ, թուրքերեն «ı» տառը միմշտ տառադարձում ենք որպես «ը»:--  Պանդուխտ 04:57, 17 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]
Հարգելի Cheetah, եթե հետևում ենք հայոց լեզվի օրենքներին, ապա առաջարկում եմ Գի դը Մոպասան հոդվածն էլ վերանվանել Գի դ Մոպասան։ Այստեղ էլ ես չեմ տեսնում «ը» տառը։
Ինչպես նաև կարող եք տեսնել Թուրքական տառերի հայերեն մոտավոր արտասանությունը։ Չեմ ցանկանում այնպիսի ստավորություն լինի, որ դեմ եմ անվանումների հայկականացմանը, սակայն չեմ կարծում, որ այս անվանումը հայկականացվելու անհրաժեշտություն ունի։ Դավիթ   07:27, 17 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]
Դավիթ, Թուրքերեն էջում ոչ մի աղբյուր չեմ տեսնում: Այդ մոտավոր արտասանությունները, ո՞րտեղից են վերձված: «ı» հնչյունը լսելուց հետո, ես կասեի, որ թուրկական տառը ավելի մոտ է երկար «ու» հնչյունի, քան «ը» հնչյունին: Ինքներդ լսեք՝

Դա հեչ նման չի մեր «ը» հնչյունին՝

Ավելի նախընտրելի կլինի «Ռագուփ» տարբերակը:--Cheetah (քննարկում) 08:49, 17 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]
Cheetah, ահա մի քանի օրինակներ մամուլից, որտեղ պրոֆեսորի անունը գրված է իմ առաջարկած տարբերակով. Առավոտ օրաթերթ, Ազատություն ռադիոկայան, Առաջին լրատվական, Նյուզ.ամ, «Ուրվագիծ» հաղորդում (ինչպես նաև կարող եք լսել Զարաքօլուի խոսքը, և կնկատեք, որ «ı» տառը տառափայնությամբ ավելի շատ հայերեն «ը» տառին է նման։
Ինչպես նաև ևս մեկ նկատառում. Google-ով փնտրելուց հարաբերությունը 4 140-ը 0-ի դիմաց է հօգուտ Ռագըփի։ Ռագուփ Զարաքօլու տարբերակից ընդամենը 7 օրինակ է։ Դավիթ   09:43, 17 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]
Բերված 5 օրինակներում, երեքը «Զարաքոլու» ձևն են օգտագործում և երկուսը՝ «Զարաքօլու»: Սա ինձ ասում է, որ իրենք էլ տեղյակ չեն, որն է ճիշտ ձևը: Նույն «Առավոտ» թերթը նաև «Ռագիպ ձևն է օգտագործում: «Առաջին լրատվական» թերթը Ռագիփ ձևն էլ է օգտագործում: Այս բոլոր օնլայն թերթերը վստահ չեն, որ ձևն է ճիշտ, այնպես որ իրենց օրինակ բերելը սխալ է:--Cheetah (քննարկում) 16:38, 17 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]
Առաջարկում եմ նաև Գուգլ թրանսլեյթի լսելու կոճակի օգնությանը դիմել։ Դավիթ   16:28, 19 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]
Սակայն կարծում եմ որ վերևում բերված ձայնագրությունը սխալ է, ես ինքս թուրքերեն միջին գիտեմ և պիտի ասեմ, որ I-ն կարդացվում է՝ Ը--  12:05, 29 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]

Էսպերանտոյի սիմվոլներ → Էսպերանտոյի խորհրդանիշեր խմբագրել

Էսպերանտոյի սիմվոլներ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Էսպերանտոյի սիմվոլներԷսպերանտոյի խորհրդանիշեր

  •   Անվանափոխել անվանափոխման իմաստը սիմվոլի բառի փոխարեն հայերեն խորհրդանիշ բառը օգտագործելն է (սիմվոլ բառը հայերենում ունի նաև նշան թարգմանություն): --ERJANIK քննարկում: 00:34, 9 Հունվարի 2013 (UTC)
  •   Անվանափոխելջեօ ։  ?  13:39, 11 Հունվարի 2013 (UTC)

Նամիկ Քեմալ խմբագրել

Նամիկ Քեմալ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Պարզ երևում է, որ «Namık Kemal»-ը «Նամըք Քեմալ» է տառադարձվում։ Թուրքերենում «կ» տառ չկա, «k»-ն միշտ «ք» է տառադարձվում (օրինակ՝ «Türkiye» — Թյուրքիյե, «Mustafa Kemal Atatürk» — Մուստաֆա Քեմալ Աթաթուրք), իսկ «ı»-ն համապատասխանում է հայերեն «ը» տառին։ Եթե թուրքագետներ կամ թուրքերենին փոքր-ինչ ծանոթ խմբագիրներ ունենք, թող արձագանքեն խնդրում եմ։ --ջեօ ») 04:35, 9 Մարտի 2013 (UTC)[reply]

Ինչևէ, եթե չկան որևէ առարկումներ, ես կանվանափոխեմ։ --  ջեօ 13:35, 15 Մարտի 2013 (UTC)[reply]