Սրանք անցած բաներ են

Շան ցեղեր խմբագրել

Ողջույն հարգելի Արանց: Ասեմ, որ գոյություն ունի ահա այս կատեգորիան, իմ կարծիքով այն կարելի է օգտագործել Շան ցեղ կաղապարի մեջ: Հարգանքներով` --Արամ 12:58, 14 Օգոստոսի 2012 (UTC):Պատասխանել

Չգիտեմ, որովհետև Կատեգորիա:Շան ցեղատեսակներ ունենք, որտեղ էլի այբբենական կարգ պահպանվում է, ու հիերարխիան այս մեկի համար ավելի հարմար ու գործածական կարող է լինել: Arantz (քննարկում) 13:03, 14 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել

Ջնջվել է. Festivaldorio.jpg խմբագրել

 

Հարգելի՛ Arantz։ Ձեր բեռնած Festivaldorio.jpg պատկերը ջնջվել է քանի որ այն չէր համապատասխանում պատկերների բեռնման կանոնակարգերի չափանիշներին։ Առաջարկում ենք պատկեր բեռնելիս մանրամասն ընթերցել բեռնման էջի ուղեցույցը, ինչպես նաև ծանոթանալ ոչ ազատ պատկերների օգտագործման մասին կանոնակարգին։ Եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով։ --vacio 10:51, 2 Սեպտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Ջնջելուց առաջ ասեիր։ Arantz (քննարկում) 03:14, 8 Հոկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

ԻՄՀՕ խմբագրել

Ողջույն, հարգելի Arantz: Նախ կուզենայի հայտնել, որ ցանկալի կլիներ սկզբից նման գործողությունը քննարկել հետաքրքրված (տվյալ դեպքում խմբագրի) մասնակիցների հետ: Երկրորդը՝ այդ արտհայտությունը ծագել է անգլերենից, սակայն տեքստում այն գրելիս օգտագործվում է տվյալ լեզվի այբուբենըա: Այսինքին, ռուսերենում գրում են имхо..., հայերենում ԻՄՀՕ կամ ԻՄՀԿ: Սա բրենդի կամ կազմակերպության անվանում չե, որ գրենք լատինատառ: Համամիտ չ՞ես:)--  Պանդուխտ 15:10, 14 Հոկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Չէ, Պանդուխտ, բոլորովին համամիտ չեմ, անգլերեն արտահայտություն է, ու հոդվածը հենց անգլերեն արտահայտության մասին է, այսինքն հայատառ գրելը մանկամտություն է, ավելորդ [բառը չեմ գտնում] հայրենամոլություն։ Խոսքս ամբողջական էր, ավելին ասելու չունեմ, եթե ասեմ էլ նույնն եմ կրկնելու, իմ հետ քննարկելը, ինձ համոզելը սրանով վերջանում են, ավելի լավ է, դու համոզվիր, իսկ փոփոխություն անելուց առաջ քննարկելը այն դեպքում է արդարացված, երբ առաջին խմբագիրը իր գրածը մեկնաբանել է քննարկման էջում, այլապես ես «մեխի գլուխ» չեմ։--Arantz (քննարկում) 15:50, 14 Հոկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Ըստ նշածդ տրամաբանության, ամեն անգամ հոդված ստեղծելիս պետք է քննարկման էջում բացատրեմ, թե ինչու եմ անվնաումը այդպես գրել: Հետաքրքիր է... Լավ, թող լինի այսպես: Շնորհակալություն:--  Պանդուխտ 17:25, 14 Հոկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Ըստ իմ ասածի, եթե անգլերեն արտահայտության մասին հոդված ես գրում, որը ներկայացնում ես որպես հայերեն արտահայտություն, այո, պիտի գրես։ Չհասկացար ինձ, բայց ոչինչ։--Arantz (քննարկում) 14:07, 15 Հոկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Բարև և առաջարկ խմբագրել

Բարև Arantz: Ուզում էի լայնածավալ աշխատանքներ սկսել բժշկական կատեգորիաներում ու տեսա քո ներդրումը: Չնայած արդեն երկար ժամանակ է վիքիում ակտիվ չես, բայց համաձա՞յն ես համագործակցել: HovhannesKarapetyan (քննարկում) 09:41, 9 Օգոստոսի 2013 (UTC)Պատասխանել