Վիտտորե Կարպաչչո (Carpaccio, 1465[1], ենթդ․ Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[2][3] - 1526[4][5][6][…] կամ ոչ վաղ քան 1525 և ոչ ուշ քան 1526, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[7]), իտալացի նկարիչ։

Վիտտորե Կարպաչչո
իտալ.՝ Vittore Carpaccio
Ծնվել է1465[1]
Ծննդավայրենթդ․ Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[2][3]
Վախճանվել է1526[4][5][6][…] կամ ոչ վաղ քան 1525 և ոչ ուշ քան 1526
Մահվան վայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն[7]
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներThe Dream of St. Ursula?, Two Venetian Ladies?, Miracle of the Holy Cross at the Rialto Bridge? և Portrait of a Knight?
ԶավակներԲենեդետտո Կարպաչչո[8]
 Vittore Carpaccio Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ Վերածննդի կերպարվեստի վենետիկյան դպրոցի ներկայացուցիչ։ Սովորել է Ջենտիլե Բելլինիի մոտ։ Սուրբ Ուրսուլայի (1490-1495, Ակադեմիայի պատկերասրահ, Վենետիկ), Սուրբ Գևորգի և Հիերոնիմոսի (1502-1507, Սկուոլա դի Սան-Ջորջո դելյի Սկյավոնի, Վենետիկ) կյանքի թեմաներով կատարված նկարաշարերում Կարպաչչոն առասպելական, սրբացված իրադարձությունները մեկնաբանել է որպես ժամանակակից իրական կյանքի պատկերներ՝ ներմուծելով քաղաքային բնապատկեր և ինտերիեր։ Կարպաչչոն հող է նախապատրաստել XVI դարի վենետիկյան վարպետների գեղանկարչական հայտնագործումների համար։

Վերածննդի հումանիստական միտումների ազդեցությունը նվազ նկատելի է Կարպաչչոյի ստեղծագործություններում, միտումներ, որոնք հենց իր իսկ կյանքի ժամանակամիջոցում արմատապես վերափոխեցին իտալական կերպարվեստը, և այդ տեսակետից նա ավելի շատ պահպանողական է։ Թերևս այդ է պատճառը, որ նրա գործերը կերպարվեստի վենետիկյան դպրոցի իրեն ժամանակակից ներկայացուցիչներ Ջովանի Բելլինիի և Ջորջոնեի ստեղծագործությունների համեմատությամբ քիչ են կարևորվել։ Կարպաչչոյի աշխատանքներում նկատվում է Անտոնելլո Դա Մեսսինայի և վաղ նիդերլանդական գեղանկարչության ազդեցությունը։

Կարպաչչոյի ծննդյան տարեթիվը դեռևս ճշգրտված չէ; Հայտնի է միայն, որ նա իր գլխավոր գործերն ստեղծել է 1490 - 1519 թվականների միջակայքում, աշակերտել է Լացարո Բաստիանիին, ով, ինչպես Անտոնիո Վիվարինին ու Ջովանի Բելլինին, ընդարձակ արվեստանոց ուներ Վենետիկում[9]։ Իսկական ազգանունը Սկարպացցա է, իսկ Կարպաչչո մականունը վերցրել է Վենետիկի հումանիստական շրջանակներ մուտք գործելու ժամանակ։ Վիտտորիոյի անվան առաջին հիշատակությունը հանդիպում է 1492 թվականի մի փաստաթղթում, որ նրա հորեղբոր՝ Ֆրա Իլլարիոյի կտակն է[9]։

Կարպաչչոյի լավագույն ստեղծագործությունները նրան տեղ են ապահովել իտալական Վերածննդի կերպարվեստի վենետիկյան դպրոցի վաղ շրջանի վարպետների շարքում։

Գրականություն խմբագրել

  • Patricia Fortini Brown, Venetian narrative Painting in the Age of Carpaccio (New Haven and London: Yale University Press, 1988/1994)
  • Daniele Trucco, "Vittore Carpaccio e l’esasperazione dell’orrido nell’iconografia del Rinascimento", in «Letteratura & Arte», n. 12, 2014, pp. 9–23.
  • Pompeo Molmenti, Gustav Ludwig, The Life and Works of Vittorio Carpaccio (London: John Murray, Albemarle Street, W., 1907)

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 OPAC SBN (իտալ.)
  3. 3,0 3,1 3,2 Pesenti F. R. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1977. — Vol. 20.
  4. 4,0 4,1 4,2 Athenaeum
  5. 5,0 5,1 5,2 AGORHA (ֆր.) — 2009.
  6. 6,0 6,1 6,2 NUKAT — 2002.
  7. 7,0 7,1 7,2 https://www.britannica.com/biography/Vittore-Carpaccio
  8. Union List of Artist Names — 2017.
  9. 9,0 9,1   One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the public domainChisholm, Hugh, ed. (1911). «Carpaccio, Vittorio». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 5 (11th ed.). Cambridge University Press. էջ 382.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտտորե Կարպաչչո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 341