Ջորջո Բարաբարելլի դա Կաստելֆրանկո, հայտնի է որպես Ջորջոնե (իտալ.՝ Giorgio Barbarelli da Castelfranco, Giorgione, 1470-ականներ, Կաստելֆրանկո Վենետո, Վենետիկի հանրապետություն[1][2][3] - 1510[1][4][5], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[1][2][3]), իտալացի նկարիչ, Վերածննդի Վենետիկյան գեղանկարչության դպրոցի մեծագույն ներկայացուցիչ։

Ջորջոնե
Giorgio Barbarelli da Castelfranco, Giorgione
Ծնվել է1470-ականներ
ԾննդավայրԿաստելֆրանկո Վենետո, Վենետիկի հանրապետություն[1][2][3]
Վախճանվել է1510[1][4][5]
Մահվան վայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն[1][2][3]
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Մասնագիտություննկարիչ և վիզուալ արտիստ
ՈճԲարձր վերածնունդ[6], Վերածնունդ[1][6] և Վենետիկի գեղարվեստի դպրոց[1][6]
Ժանրպատմական գեղանկարչություն[1][2], դիմապատկեր[1][2], բնանկար[1][2], հոգևոր արվեստ[1], նյու[2], կրոնական նկարչություն[2] և ժանրային նկարչություն[2]
Թեմաներգեղանկարչություն[7] և Կերպարվեստ[7]
Ուշագրավ աշխատանքներԼաուրա, Երեք փիլիսոփա, Փոթորիկ և Ինքնապատկեր
ՄեկենասներTaddeo Contarini?
ՈւսուցիչՋովանի Բելլինի
 Giorgione Վիքիպահեստում

Վերածննդի շրջանի վենետիկյան արվեստը հանդիսանում է իտալական արվեստի անբաժան և կարևորագույն մասը։ Ջորջոնեն վենետիկյան փայլուն ծաղկում ապրած գեղանկարչության հիմնադիրն է, վենետիկյան դպրոցի առաջին ներկայացուցիչն, ով պատկանում է վերածննդի դարաշրջանին։

Վազարին գրում է, որ Ջորջոնեն իր ամբողջ կյանքի ընթացքում ունեցել է ազնվական և բարի համբավ, իսկ իր կեղծանունը, որը նշանակում է «Մեծ» ստացել է «հոգու մեծության» համար։ Նա հայտնի էր ոչ միայն որպես նկարիչ, այլ նաև որպես այդ ժամանակաշրջանի Վենետիկի հրաշալի երաժիշտներից մեկը։ Վազարիի խոսքերով նրա երգն ու նվագը համարվում էին աստվածային։

Կենսագրություն խմբագրել

Ջորջո Բարբարելլի դա Կաստելֆրանկոն ծնվել է 1476 կամ 1477 կամ (1478) թվականին վենետիկյան պրովինցիայի ոչ մեծ Կաստելֆրանկո Վենետո (իտալ.՝ Castelfranco Veneto) քաղաքում։ Եղել է Ջովանի Բելինիի աշակերտը։ Կենսագիրները նրա մասին շատ մանրամասներ չեն թողել։ Իր ընտանիքի մասին հայտնի է միայն այն, որ նա «ամենացածր ծագումն ուներ» (Վազարի)։

Ութսունականների վերջում կամ իննսունականների սկզբում նա տեղափոխվել է Վենետիկ և ընդունվում ժամանակաշրջանի խոշորագույն վարպետի՝ Ջովանի Բելինիի մոտ, որից շատ բան է սովորել։ Նրա հետագա ստեղծագործական կյանքը Բելլինիի պարզ, հայեցողական հանգստությամբ լի պոեզիայի ավանդույթների շարունակությունն էր։

Ուսումն ավարտելուց հետո Ջորջոնեն երկար ժամանակ գրեթե անհայտ է մնացել հայրենիքում։ Այդ ընթացքում նա աշխատել է տարբեր նկարիչների մոտ՝ պատկերազարդելով հարսանեկան ճամպրուկներ։

Ստեղծագործելու համար լավագույն վայր հանդիսացել է Վենետիկը։

Աշխատանքներ խմբագրել

Մեզ են հասել շատ քիչ աշխատանքներ, ինչպես Ջորջոնեից, այնպես էլ նրա արհեստանոցից։ Սակայն պետք է նշել, որ 1958 թվականին Վենետիկում անցկացված առաջին ցուցահանդեսը՝ Ջորջոնեի և «ջորջոնեականներին» նվիրված, հնարավորություն տվեց ոչ միայն հստակեցնել նկարչի աշխատանքների խումբն, այլ նաև նրան վերագրել մի շարք, մինչ այդ վիճելի, աշխատանքներ։

Համեմատաբար վաղ շրջանի (մինչև 1505 թվական) աշխատանքների թվին է պատկանում «Հովիվների երկրպագությունը» Վաշինգտոնի թանգարանից և «Մոգերի երկրկրպագությունը» Լոնդոնի ազգային պատկերասրահում։ Երկրորդ նկարի մասնատվածությունն ու գույնի խստությունը ցույց է տալիս վարպետի ձգտումը հերոսի ներքնաշխարհը փոխանցելու հարցում։

Հավանաբար, 1504 թվականին Տուցիո Կոստանցոն պատվիրում է Կաստելֆրանկոյի Սուրբ Լիբերալե տաճարի Սուրբ Գևորգ կապելլայի խորանային նկարը։ Այժմ «Մադոննա Կաստելֆրանկո» անվամբ հայտնի այս նկարը նախատեսված էր տաճարի խորանի համար։ Նկարչին հանձնարարվել է վերցնել հորինվածքի ավանդական թեմա, բայց հեղինակը տալիս է թեմային բոլորովին նոր, անսովոր լուծում։

Իր վաղ և հասուն շրջանի աշխատանքներում Ջիորջոնեն անմիջականորեն կապված է եղել այն մոնումենտալ հերոսականացված գծի հետ, որը ժանրային պատմողականի հետ անցնում է ամբողջ կվատրոչենտոն և որի ձեռքբերումների վրա են հենվում Վերածննդի դարաշրջանի վարպետներն։

1505-ից սկսվում է նկարչի գեղարվեստական հասունության շրջանը, որը շուտով ընդհատվում է մահացու հիվանդությամբ։ Այս կարճ հնգամյակում նա ստեղծել է իր հիմնական գլուխգործոցները՝ «Հուդիթ», «Որոտ», «Քնած Վեներան», «Համերգ» և մի քանի դիմանկարներ։

Ջորջոնեին հետաքրքրում էր ոչ թե անհատական արտահայտված բնավորության անկրկնելի ուժը, այլ ավելի կոնկրետ հոգևոր վիճակը, որում գտնվում է մարդը։ Այդ պատճառով նրա աշխատանքներում բացակայում է բնավորության դիամանկարային կոնկրետությունը, ինչը, որոշակի բացառություններով (Միքելանջելո), իշխում է Վերածննդի վարպետների մոնումենտալ աշխատանքներում։ Բացի այդ Ջորջոնեի ստեղծագործությունները մոնումենտալ չեն։ Որպես կանոն, ոչ մեծ չափերի են։ Ուղղված չեն մարդկանց մեծ զանգվածներին, նախատեսված են նուրբ ներաշխարհ ունեցող արվետասերի համար։ Դրանում է վարպետի յուրահատուկ հմայքն ու որոշակի սահմանափակումները։

Ջորջոնեի համար բնորոշ չէ դիմանկարային սրությունը։ Բայց դա բոլորովին չի նշանակում, որ նրա կերպարները, դասական անտիկ արվեստի նման, զուրկ են կոնկրետ յուրօրինակությունից։ Նրա մոգերը «Մոգերի երկրպագությունը» և փիլիսոփաները «Երեք փիլիսոփա» աշխատանքներում միմյանցից տարբերվում են ոչ միայն տարիքով, այլ ամբողջ անհատական կերպարով։ Սակայն փիլիսոփաները կերպարների ինդիվիդուալ տարբերությունների հետ մեկտեղ դիտվում են ոչ թե արպես անկրկնելի, վառ, դիմանկարային բնորոշմամբ անհատականություններ կամ առավել ևս երեք տարիքների պատկերում (պատանի, հասուն տղամարդ, ծերունի), այլ մարդկային հոգու տարբեր կողմերի արտահայտում։

Իդելական և կոնկրետ կենդանի մարդու յուրօրինակ սինթեզ են հանդիսանում Ջորջոնեի դիմանկարները։ Նրա, առավել բնորոշ դիմանկարներից է Անտոնիո Բրոկարդոյի՝ մոտ 1508-1510, Բուդապեշտի թանգարանում պահվող դիմանկարը։ Դրանում, անկասկած, հստակորեն փոխանցվում են ազնվական երիտասարդի անհատական դիմանկարային առանձնահատկությունները, սակայն դրանք մեղմացված են, ենթարկվում են բացարձակ մարդու կերպարին։ Երիտասարդի ձեռքի ազատ շարժումն, էներգիան, որն զգացվում է ազատ, լայն հագուստի տակ քողարկված մարմնում, գունատ, թուխ դեմքի, կիսաթեք գլխի ազնվական գեղեցկությունը, մեծ ընդգծված բերանի կոնտուրի գեղեցկությունը, մտածող երազկոտությունն ստեղծում են ազնվական ուժով լեցուն, մտախոհ մարդու կերպար։ Բնապատկերը, ոչ թե կրկնում է կերպարի ռիթմն ու բնավորությունը, այլ անուղղակիորեն համահունչ է այդ բնավորությանը։

1506–1507 թվականին Ջորջոնեն հասնում է ստեղծագործական հասունության, և այդ ժամանակ էլ տեղի է ունենում 15-րդ դարի համեմատ դիմանկարի նոր տեսակի ձևավորումը։ Դրանցում արտահայտվում է կերպարների ներքին, կենտրոնացված և հոգևոր աշխարհն։ Դա հատկապես վերաբերում է «Լաուրայի» դիմանկարին։ Սև ֆոնին պատկերված դափնու լայն տերևներն, շրջանակում են երիտասարդ կնոջ պատկերն։ Նկարի տարածությունն և խորությունն ստեղծվում էր երեք-չորրորդ շրջադարձով, հանգիստ կլոր դեմքով, սև, հեռուն ուղղված աչքերով, մեծ բարանով։ Ամբողջ կերպարն ուսումնասիրողներին ստիպում է ենթադրել, որ այստեղ պատկերված է կամ կուրտիզանուհի, կամ Պետրարքայի սիրուհի Լաուրան։

1506–1507 թվականներին Ջորջոնեն հասնում է ճանաչվածության գագաթնակետին։ Երիտասարդ նկարիչները լքում են Բելլինիի արվեստանոցն և տեղափոխվում իր մոտ։ Նրանց թվում էր նաև Տիցիանն։ Բելլնիից Ջորջոնեին են անցնում նաև վենետիկյան կառավարության պատվերներն, որը 1507 թ-ին պատվիրում է Դոժերի պալատի նկարներն, իսկ հաջորդ տարի գերմանացի առևտրականների տան ճակատի որմնանկարներն։ Այս աշխատանքներն չեն պահպանվել, պահպանվել են միայն ժամանակակիցների խանդավառ մեկնաբանություններն։

Ջորջոնեի ստեղծագործություններն ավարտվում են «Քնած Վեներան» և «Համերգ» աշխատանքներով։ Այս նկարները մնացել են անավարտ և դրանց բնապատկերային ֆոնն ավարտին է հասցվել Ջորջոնեի կրտսեր ընկերոջ և աշակերտի՝ Տիցիանի կողմից։

Հուդիթ խմբագրել

«Հուդիթը» (մոտավորապես 1500–1502) աստվածաշնչյան թեմայով է արված և ի տարբերություն կվատրոչենտոյի այլ վարպետների թեմայի հորինվածքն է, այլ ոչ թե իլյուստրացիան։ Հետաքրքիր է, որ նկարիչն ի տարբերություն կվատրոչենտոյի այլ վարպետների չի պատկերել կուլմինացիոն պահ։ Այս աշխատանքում արտահայտվում է մարդու ներքին հոգևոր աշխարհի առեղծվածային բարդությունը՝ արտաքին կերպարի պարզ գեղեցկության տակ թաքնված։

Հանգիստ արևածագին նախորդող պարզ բնապատկերի ֆոնի վրա կաղնու ստվերում կանգնած է սլացիկ և մտախոհ Հուդիթը։ Ձեռքում պահում է մի ծայրով հողի մեջ մտած թուր, որի սառը փայլն հակադրվում է Օլոֆերնի գլխին դրված ոտքի ճկունությանը։ Դեմքի վրա անըմբռնելի կիսաժպիտ է։ Ընդհանուր առմամբ տիրապետող մոտիվը երազկոտ տրամադրության պարզ և հանգիստ մաքրությունը։ Սակայն ինքը կերպարը և՛ թրի, և՛ կտված գլխի առեղծվածային մոտիվն, այս երկակի տրամադրության բարդությունը ժամանակակից հանդիսատեսի համար թողնում է որոշակի առեղծված։

Քնած Վեներան խմբագրել

«Քնած Վեներան» (մոտ 1507–1508), եթե լիներ հեղինակի միակ աշխատանքը, ապա կբերեր նրան մեծ ճանաչում։ Այն կորցրել է իր գեղարվեստական որակները մի շարք վնասվածքների և վերականգնողական աշխատանքների արդյունքում։ Սակայն չնայած դրան այս աշխատանքում մեծ հումանիզմով, գրեթե անտիկ հստակությամբ բացահայտվում է մարդու հոգևոր և ֆիզիկական գեղեցկության միասնությունն։ Հանգիստ քնած մերկ Վեներան պատկերված է գյուղական բնապատկերի ֆոնի վրա։ Ամպոտ միջավայրը փափկեցնում է բոլոր կոնտուրներն՝ պահպանելով ֆորմաների պլաստիկական արտահայտվածությունն։

Վերածննդի այլ ստեղծագործությունների նման այս աշխատանքում Վեներան ներփակված է իր գեղեցկության մեջ և կարծես թե հեռացված է և՛ հանդիսատեսից, և՛ իրեն շրջապատող բնությունից։ Պատահական չէ, որ Վեներան քնած է պատկերված։ Գլխի հետևն գցած աջ ձեռքն ստեղծում է միասնական ռիթմիկ ուղի, որն շրջապատում է մարմինն ու սեղմում է ֆորման միասնական սահուն կոնտուրում։ Ստեղծվում է թափանցիկ մաքրություն, որն ստեղծվում է այն ժամանակ երբ մաքուր հոգին ապրում է կատարյալ մարմնում։

Որոտ խմբագրել

Իր ստեղծագործություններում նա կարողանում է շոշափել իրականության այնպիսի թեմաներ, որոնց մինչ այդ ոչ ոք չէր անդրադարձել։ Մոտ 1506–1507 թվականներին նկարիչը երիտասարդ վենետիկցի պատրիկի համար նկարում է «Որոտը» կտավը։ Իր սյուժետային գաղափարով այն նկարչի ամենաառեղծվածային աշխատանքն է։ Դժվար է ասել թե այն կոնկրետ ինչ սյուժեով է նկարվել։ Որքան էլ բարդ լինի սյուժեն, ինչին հավանաբար այնքան էլ մեծ ուշադրություն չեն դարձրել ոչ վարպետն, ոչ էլ ժամանակի արվեստասերները, ակնահայտ է նկարչի ձգտումն կերպարների յուրահատուկ կոնտրաստային համադրությամբ արտահայտելու հոգեվիճակ։ Կերպարները տեղադրված են բնապատկերային միջավայրում, չնայած դեռևս առաջին պլանում չեն։ Զարմանալի նրբությամբ է պատկերված բնության բազմազանությունն։

Գյուղական համերգ խմբագրել

Ջորջոնեից մեզ հասած վերջին աշխատանքը «Գյուղական համերգն» է (մոտ 1508-1510 թթ, Լուվր)։ Այն կարծես Ջորջոնեի ժամանակակիցների երազած «ոսկեդարի» մարմնացումն է։ Հանգիստ հանդիսավոր բնապատկերի ֆոնին պատկերված են շքեղ հագուստով երկու երիտասարդ և երկու մերկ կին։ Ժամանակի ընթացքում մգացած լաքy նկարին հաղորդում է տաք ոսկեգույն երանգ։ Իրականում, սկզբում այն առաձնանում էր ընդհանուր տոնի հավասարակշռությամբ։ Այն արտահայտվում էր զուսպ սառը և չափավոր տաք երանգներով։

Այս աշխատանքում, ավելի շատ քան մյուսներում, կարծես թե պատրաստվում է Տիցիանի ի հայտ գալուն։ Բացի այդ այս աշխատանքի առանձնահատկությաունն այն է, որ այն բացահայտում է այլևս ոչ ոքի կողմից չկրկնվող նկարչի հմայքը։ Ջորջոնեի մոտ մոտիվը փափկեցվում է երազկոտ հայցողականությամբ, կյանքի հանդեպ հավասարակշռված հարմոնիան։

1510-ին Վենետիկում սկսվում է ժանտախտի համաճարակ, որի զոհերից մեկն է դառնում Ջորջոնեն՝ մահանալով 1510-ի աշնանը ստեղծագործական ուժերի ծաղկման շրջանում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Смирнова И. А., Джорджоне, М., 1955 (ռուս.)
  • Смирнова И. А., Тициан и венецианский портрет XVI века, М., 1964, с. 27—42 (ռուս.)
  • Лазарев В. Н., Выставка «Джорджоне и джорджонески» в Венеции, «Искусство», 1956, No 1
  • Venturi L., Giorgione e il giorgionismo, Mil., 1913 (իտալ.)
  • Zampetti P., Giorgione e i giorgioneschi. Catalogo della mostra, Venezia, 1955 (իտալ.)
  • Baldass L., Heinz G., Giorgione, W. — Münch., 1964 (գերմ.)
  • Encyclopedia of Artists, volume 2', edited by William H.T. Vaughan, ISBN 0-19-521572-9, 2000 (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջոնե» հոդվածին։