Վիսայյա, թվով ամենամեծ ժողովուրդը Ֆիլիպիններում։ Բնակվում են Ֆիլիպինյան կղզիախմբի կենտրոնական կղզիներում։ Ընդհանուր թիվը՝ 33 միլիոն (2010)։ Բնակվում են նաև Ինդոնեզիայում։ Լեզուն պատկանում է ինդոնեզական լեզուների հյուսիսային խմբին։ Վիսատտան մեծ մասամբ դավանում են կաթոլիկություն։ Զբաղվում են հիմնականում հողագործությամբ (բրինձ), զարգացած է ձկնորսությունը։ VII —XIII դդ. Կալիմանտան (Բոռնեո) կղզուց վերաբնակված ինդոնեզական մի շարք ցեղեր, ձուլվելով ֆիլիպինյան բնիկների մի մասին, հիմք են դրել վիսայյա ժողովրդի կազմավորմանը։
|
Ընդհանուր քանակ |
|
Բնակեցում |
|
Լեզու(ներ) |
|
Հավատք(ներ) |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
|