Վիկտոր Օբնորսկի

քաղաքական գործիչ

Վիկտոր Պավլովիչ Օբնորսկի (ռուս.՝ Виктор Павлович Обнорский, նոյեմբերի 11 (23), 1851, Gryazovets, Վոլոգդայի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 17, 1919(1919-04-17), Տոմսկ, Russian State), ռուս բանվորական հեղափոխական։

Վիկտոր Օբնորսկի
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 11 (23), 1851
ԾննդավայրGryazovets, Վոլոգդայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 17, 1919(1919-04-17) (67 տարեկան)
Մահվան վայրՏոմսկ, Russian State
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ

1869-1873 թվականներին որպես փականագործ աշխատել է Պետերբուրգի մի շարք գործարաններում։ 1871-1872 թվականներին մասնակցել է բանվորական խմբակների ստեղծմանը։ Պետերբուրգում և Մոսկվայում մասնակցել է «Ռուս բանվորների հյուսիսային միության» ստեղծմանը, եղել է միության ծրագրի հեղինակներից։ 1878 թվականին այցելել է Կրակով և Վարշավա, կապեր հաստատել լեհ սոցիալիստների հետ։

1879 թվականին Պետերբուրգում ձերբակալվել է, 1880 թվականին՝ դատապարտվել 10-ամյա տաժանակրության։

1909 թվականից ապրել է Կուզնեցկում (այժմ՝ Նովոկուզնեցկ), ոստիկանության հսկողության տակ։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո ընտրվել է հասարակական կազմակերպության քաղաքային կոմիտեի անդամ։ Կողմ է արտահայտվել Հոկտեմբերյան հեղափոխությանը (1917

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 508