Վիկտոր Վերնիկոս Յորգենսեն (հունարեն՝ Βίκτορ Βερνίκος Γιούργκενσεν, հոկտեմբերի 23, 2006(2006-10-23)[2], Աթենք, Հունաստան[3]), Հույն-դանիացի երգիչ և երգահան։ Հունաստանի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում «What They Say» («Ինչ են ասում») երգով[4]։

Վիկտոր Վերնիկոս
հուն․՝ Βίκτωρ Βερνίκος[1]
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 23, 2006(2006-10-23)[2] (17 տարեկան)
ԾննդավայրԱթենք, Հունաստան[3]
Քաղաքացիություն Հունաստան
Մայրենի լեզուհունարեն
Մասնագիտություներգիչ և երգերի հեղինակ
 Victor Vernicos Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վիկտոր Վերնիկոսը ծնվել է 2006 թվականի հոկտեմբերին Աթենքում՝ դանիացի հոր և հույն մորից։ Սկսել է դաշնամուրի դասերի հաճախել չորս տարեկանում, երգել ութ տարեկանում, կիթառ նվագել՝ տասը տարեկանում։ Նա սկսել է սեփական երգերը գրել տասնմեկ տարեկանից և 2021 թվականից արտադրում է իր երաժշտությունը։ 2021 թվականին Վերնիկոսն առաջին անգամ թողարկել է մի երգ, որը գրվել և արտադրվել է ամբողջությամբ իր կողմից[4][5][6]։

2022 թվականին Վերնիկոսը հայտարարել է, որ ներկայացրել է հունական ERT Հանրային հեռուստաընկերությանը երգ՝ որպես Եվրատեսիլ 2023 երգի մրցույթի հնարավոր հայտ[7]։ 2022 թվականի դեկտեմբերի 28-ին հայտարավել է, որ նրա «What They Say» երգը լավագույն յոթ երգերի ցանկանում է[8]։ Հետագայում երգը ընդգրկվել է վերջին թեկնածուների եռյակում[9][10]։ 2023 թվականի հունվարի 30-ին ERT-ն հայտարարել է, որ Վերնիկոսն ընտրվել է Հունաստանի ներկայացուցիչ Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում[11]։ Վիկտորը Եվրատեսիլ երգի մրցույթում Հունաստանը ներկայացնող ամենաերիտասարդ արտիստն է։ Ելույթ է ունեցել երկրորդ կիսաեզրափակչում, սակայն չի անցել եզրափակչի գրավելով 13-րդ հորիզոնականը՝ 14 միավորով[12]։

Սկավառակգրություն խմբագրել

Սինգլներ խմբագրել

  • 2020 — «Apart»
  • 2021 — «Fake Club»
  • 2021 — «Hope It’s in Heaven»
  • 2022 — «Youthful Eyes»
  • 2022 — «Mean To»
  • 2022 — «Out of This World»
  • 2022 — «Brutally Honest with You»
  • 2023 — «What They Say»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Eurovision 2023: Την Ελλάδα θα εκπροσωπήσει ο 16χρονος Βίκτωρ Βερνίκος με το τραγούδι «What they say»Hellenic Broadcasting Corporation.
  2. 2,0 2,1 https://www.eurovision.de/news/Griechenland-waehlt-16-jaehrigen-Victor-Vernicos-fuer-den-ESC-aus,griechenland1586.html
  3. 3,0 3,1 3,2 https://www.good-evening-europe.dk/2023/01/30/dansk-graeske-victor-repraesenterer-graekenland-i-liverpool/
  4. 4,0 4,1 NDR. «Griechenland wählt 16-jährigen Victor Vernicos für den ESC aus». www.eurovision.de (գերմաներեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 2-ին.
  5. Giagkinis, Ioannis (2023 թ․ հունվարի 30). «Ο 16χρονος Βίκτωρ Βερνίκος εκπρόσωπος της Ελλάδας στη Eurovision 2023». Euronews. Վերցված է 2023 թ․ հունվարի 30-ին.
  6. «Victor Vernicos: Γνωρίστε τον 16χρονο που θα εκπροσωπήσει την Ελλάδα στη Eurovision 2023». Neolaia. 2023 թ․ հունվարի 30. Վերցված է 2023 թ․ հունվարի 30-ին.
  7. Ventzios, Nikos. «Eurovision 2023: Ολοκληρώθηκε η υποβολή συμμετοχών στην ΕΡΤ – Ποιοι είναι υποψήφιοι! [UPDATE]». OGAE Greece. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 13-ին.
  8. Pappas, Konstantinos. «ΕΛΛΑΔΑ: Τα εφτά τραγούδια που βρίσκονται στην τελική ευθεία για την Eurovision 2023!». OGAE Greece. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
  9. Argyriou, Giannis. «It's the final countdown: One of them will represent Greece at Eurovision 2023!». Eurovision Fun. Վերցված է 2023 թ․ հունվարի 19-ին.
  10. Skalioni, Dafni. «Eurovision 2023: Τα τρία τραγούδια που προκρίνονται στην τελική φάση για την ελληνική συμμετοχή». Hellenic Broadcasting Corporation (ERT). Վերցված է 2023 թ․ հունվարի 19-ին.
  11. «Eurovision 2023: Την Ελλάδα θα εκπροσωπήσει ο 16χρονος Βίκτωρ Βερνίκος με το τραγούδι «What they say»». Hellenic Broadcasting Corporation (ERT). Վերցված է 2023 թ․ հունվարի 30-ին.
  12. Adams, William Lee (2023 թ․ մայիսի 11). «Eurovision 2023: Semi-Final 2 results and qualifiers». wiwibloggs (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Վերնիկոս» հոդվածին։