Վիկտորյա Լիստունովա
Վիկտորյա Վիկտորովնա Լիստունովա (ռուս.՝ Виктория Викторовна Листунова, մայիսի 12, 2005[1], Մոսկվա, Ռուսաստան[2]), ռուս մարմնամարզիկ, 2020 թվականի օլիմպիական չեմպիոն, 2021 թվականի Եվրոպայի բացարձակ չեմպիոն, աշխարհի սպորտային մարմնամարզության երիտասարդական առաջնության եռակի չեմպիոն (2019)։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2021)[3]։
Վիկտորյա Լիստունովա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական[1] |
Մասնագիտացում՝ | gymnast |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | մայիսի 12, 2005[1] (19 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մոսկվա, Ռուսաստան[2] |
163 սանտիմետր | |
Կենսագրություն խմբագրել
Մոսկվայի № 1 օլիմպիական հերթափոխի ուսումնարանի և «Սամբո-70» դպրոցի (2019 թվականի աշնանից) սան է։ Մարզիչը եղել է Օլգա Պետրովիչևան։ Նախկինում զբաղվել է նաև սինխրոն լողով և գեղարվեստական մարմնամարզությամբ։ 2018 թվականին երեք անգամ նվաճել է Ռուսաստանի պատանեկան առաջնության ոսկե մեդալները[4]։ 2018 թվականին նաև հանդես է եկել «Կապույտ թռչուն։ Վերջին դյուցազունը» (ռուս.՝ «Синяя птица: последний богатырь») շոուում[5]։
2019 թվականի հունիսին Դյորում կայացած պատանիների աշխարհի առաջնությունում դարձել է աշխարհի եռակի չեմպիոն թիմային և բացարձակ առաջնությունում, ինչպես նաև ազատ վարժություններում (արծաթե մեդալ է նվաճել անհավասար զուգափայտերի վրա)[6]։ Ավելի ուշ Բաքվի ամառային եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնում նվաճել է հինգ ոսկե մեդալ՝ չհաղթահարելով միայն գերանի վրա ելույթը[7].
2021 թվականի մարտի 12-ին դարձել էՌուսաստանի բազմամարտի չեմպիոն՝ 114,164 միավորով[8]։ Ապրիլի 23-ին Բազելում հաղթել է 2021 Եվրոպայի առաջնության բացարձակ առաջնությունում՝ 56,731 միավորով առաջ անցնելով 2016 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի առաջնությունների մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Անգելինա Մելնիկովայից[9]։
Տոկիոյում անցկացված 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերում Վիկտորյա Լիստունովան 16 տարեկանում դարձել է թիմային բազմամարտի օլիմպիական չեմպիոն Անգելինա Մելնիկովայի, Վլադիսլավա Ուրազովայի և Լիլիա Ախաիմովայի հետ 169,528 միավոր արդյունքով՝ առաջ անցնելով ԱՄՆ-ի հավաքականից (166,096 միավոր)։
Ձեռքբերումներ խմբագրել
Պատանեկան մրցաշարեր խմբագրել
Թվական | Մրցաշար | Թիմային առաջնություն | Անհատական առաջնություն | Հենացատկ | Զուգափայտեր | Գերան | Ազատ |
---|---|---|---|---|---|---|---|
2018 | International Gymnix | 8 | 6 | ||||
Ռուսաստանի պատանեկան առաջնություն | |||||||
Վորոնինի ավաթ | 4 | ||||||
2019 | Եզոլոյի գավաթ | 4 | |||||
Ռուսաստանի պատանեկան առաջնություն | |||||||
Աշխարհի պատանեկան առաջնություն | 8 | ||||||
Ամառային եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոն | 7 | ||||||
Elite Gym Massilia | 5 |
Մեծահասակների մրցաշարեր խմբագրել
Մրցաշար | Թիմային առաջնություն | Անհատական առաջնություն | Հենացատկ | Զուգափայտեր | Գերան | Ազատ | |
---|---|---|---|---|---|---|---|
2021 | Ռուսաստանի առաջնություն | ||||||
Եվրոպայի առաջնություն | 7 | ||||||
Օլիմպիական խաղեր |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 https://jwchgyor2019.hu/media/files/C32GA_Entry_List_By_NOC_Men_MenJun.pdf
- ↑ 2,0 2,1 2,2 https://sportgymrus.ru/profile/listunova-viktoriya-viktorovna.html
- ↑ «Наградные приказы — Министерство спорта Российской Федерации». minsport.gov.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Гимнастка Виктория Листунова: «Чемпион не должен надевать корону»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «ВИКТОРИЯ ЛИСТУНОВА ВЫСТУПИЛА НА ШОУ СИНЯЯ ПТИЦА: ПОСЛЕДНИЙ БОГАТЫРЬ». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Иванова: у Листуновой есть самое ценное качество начинающего спортсмена». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Виктория Листунова: моя цель - Олимпийские игры». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Виктория Листунова стала чемпионкой России в многоборье». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Виктория Листунова завоевала золото ЧЕ по спортивной гимнастике в многоборье». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Վիկտորյա Լիստունովա FIG կայքում
- «Վիկտորյա Լիստունովա» (ռուսերեն). Sportgymrus.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտորյա Լիստունովա» հոդվածին։ |