Վիլանովի պալատի թանգարան

արվեստի թանգարան Վիլանովի թագավորական պալատային համալիրում, Վարշավա

Յան III թագավորի պալատի թանգարան Վիլանովում (լեհ.՝ Muzeum Pałacu Króla Jana III w Wilanowie) կամ Պալատ թանգարան Վիլանովում (մինչև 2013 թվականը, Muzeum Pałac w Wilanów)[1], թանգարան Վարշավայի Վիլանով քաղաքային արվարձանում, որը համարվում է Լեհաստանի ամենահիններից մեկը և երկրի թագավորական և գեղարվեստական ժառանգության շտեմարանը։

Վիլանովի պալատի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Լեհաստան
ՏեղագրությունՎիլյանուվ
ՎայրՎիլանով պալատ
Հիմնադրվել է1805
Կայքwilanow-palac.pl(անգլ.)(լեհ.)
Քարտեզ
Քարտեզ

Ցուցադրությունն առաջին անգամ հանրության համար բացվել է 1805 թվականին[2]։ 1995 թվականին` համաձայն Վարշավայի Ազգային թանգարանից Վիլանովի մասնաճյուղը առանձնացնելու և նրան իրավաբանական անձ շնորհելու մասին Լեհաստանի Մշակույթի և ազգային ժառանգության նախարարության հրամանագրի։ Թանգարանի նստավայրը բարոկկո ոճով կառուցված պալատն է Վիլանովում, որն ի սկզբանե եղել է Լեհաստանի թագավոր Յան III Սոբեսկիի նստավայրը[3]։

Հավաքածուն բաղկացած է արժեքավոր իրերից, որոնք պատկանել են Յան III Սոբեսկիին և Օգոստոս II թագավորներին, ինչպես նաև Վիլանովի պալատի հետագա սեփականատերեր Պոտոցկիի և Լյուբոմիրսկի ազնվական ընտանիքներին և սարմատական արվեստի հավաքորդներին։

Պատմություն խմբագրել

1805 թվականին սեփականատեր Ստանիսլավ Կոստկա Պոտոցկին և նար կինը` Ալեքսանդրա Լյուբոմիրսկան Վիլանովի պալատի մի մասում բացել են թանգարան՝ Լեհաստանի առաջին հանրային թանգարաններից մեկը[2]։

1877 թվականին թանգարանը հանրահռչակվել է Վիլանով։ Տեսարանների և հուշանվերների ալբոմ (Wilanów. Album widoków i pamiątek..) հրատարակության միջոցով` Հիպոլիտ Սկիմբորովիչի և Վոյցեխ Գերսոնի խմբագրությամբ[4]։ Դրան հետևել է 1893 թվականին պալատի և նրա հավաքածուների վերաբերյալ ուղեցույցը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պալատը վերանորոգվել է, և նացիստական Գերմանիայի կողմից գողացված հավաքածուի մեծ մասը հայրենադարձվել։ Կոմունիստական ագրարային բարեփոխումների ժամանակ Վիլանովի կալվածքը դարձել է պետության սեփականություն։

Պալատի և այգու 1954 թվականին սկսված համապարփակ վերակառուցումից հետ, 1962 թվականին թանգարանը բացվել է որպես Վարշավայի Ազգային թանգարանի մասնաճյուղ։ Հետագա տարիներին պալատի և այգիների այցելուների թիվը հասել է տարեկան 400,000 մարդու։ 1983 թվականին Վիեննայի ճակատամարտի 300-ամյակի կապակցությամբ թանգարանը կազմակերպել է «Յան III-ի փառքն ու համբավը արվեստում և գրականության մեջ» հոբելյանական ցուցահանդեսը։ 1995 թվականին Պալատի թանգարանը բացվել է որպես Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարությանն առընթեր անկախ կառույց։

Թանգարանը պարբերաբար կազմակերպում է ժամանակավոր ցուցահանդեսներ, կոնֆերանսներ և սեմինարներ, անցկացնում հետազոտություններ, հրատարակում է գրքեր և կազմակերպում կրթական միջոցառումներ՝ նվիրված Վիլանովի նստավայրի ինչպես մշակութային, այնպես էլ բնական արժեքներին։ 2013 թվականի սեպտեմբերին թանգարանը վերանվանվել է Յան III թագավորի պալատի թանգարան Վիլանովում[5]:

Գործառույթ խմբագրել

Յան III թագավորի պալատի թանգարանը Վիլանովում հոգ է տանում և ցուցադրում արվեստի հավաքածուներ, որոնց հիմնական և ամենաարժեքավոր մասը Վիլանովի պատմական հավաքածուն է, որը ստեղծվել է Ստանիսլավ Կոստկա Պոտոցկիի կողմից և հասանելի է դարձել լեհ հանրությանը 1805 թվականին։ Յան III թագավորի պալատի թանգարանը հոգ է տանում Վիլանովում գտնվող 89 հեկտարանոց պատմական պալատի և զբոսայգու համալիրի մասին, որի կենտրոնը Վիլանովի պալատն է։

Բացի պալատից, թանգարանը ներառում է ավելի քան 30 փոքր ու մեծ ճարտարապետական կառույցներ, որոնք գրանցված են մշակութային արժեք ներկայացնող հուշարձանների գրանցամատյանում (օրինակ՝ խոհանոցի կցակառույց, պահակատուն, ախոռ, ծաղկաջերմոց, այգեպանի տուն, կամուրջ, պոմպակայան)[3]։ Թանգարանը կառավարում է նաև Վիլանով զբոսայգին[6] և Մորիսին արգելոցը[7], ինչպես նաև դրանք իրար հետ կապող Վիլանովի լիճը։

2006 թվականից թանգարանը հանդիսանում է Եվրոպական թագավորական նստավայրերի ասոցիացիայի անդամ[8]։ 2013 թվականին Վիլանովի պալատական թանգարանը փոխել է իր անունը՝ դառնալով Յան III թագավորի պալատի թանգարան Վիլանովում[5]։

Հավաքածու խմբագրել

Պալատի հավաքածուն սկսվել է թագավոր Յան Սոբեսկիի հիմնադրմամբ, ով հավաքել է արվեստի գործեր և առօրյա օգտագործման առարկաներ։ Թագավորի հավաքածուի միայն մի մասն է պահպանվել մինչ օրս թանգարանի ներկայիս պահոցներում, այդ թվում՝ երկու նատյուրմորտ Աբրահամ Մինյոնից, դիմանկարներ և ներքին հարդարման առարկաներ, ինչպես Յան Սոբեսկիի կնոջ՝ Մարիսենկայի չինական լաթակտոր վերմակը[9]։ Ի սկզբանե թագավորական իրերի թվում եղել են Ռեմբրանդտի 6 նկարներ և Յան Վերմեերի «Սիրային նամակը»[10], որոնք ցիրուցան են եղել թագավորի մահից հետո[9]։

Պալատի հետագա տերերը վերականգնել և հարստացրել են հավաքածուն Լուկաս Կրանախ Ավագի, Պիտեր Պոլ Ռուբենսի, Յան Լիվենսի, Չարլզ Լը Բրենի, Պոմպեո Բատոնիի, Անժելիկա Կաուֆմանի և Անտոն Գրաֆի և այլոց նկարներով։ Հավաքածուներից ամենանշանավոր նկարներից է «Ստանիսլավ Կոստա Պոտոցկիի ձիու վրա դիմանկարը», որի հեղինակն է ֆրանսիացի հայտնի նեոդասական նկարիչ Ժակ-Լուի Դեյվիդը, 1781 թվականին[11][12]։

Հավաքածուի ձեռք բերված նմուշներից են նաև եվրոպական և լեհական ոսկեգործության օրինակներ (օրինակ՝ «Դեկորատիվ սկուտեղ», Հանս Յակոբ Մաիր), թխվածքաբլիթներ, արհեստագործական առարկաներ, Հեռավոր Արևելքից բերված առարկաներ (օրինակ՝ ճապոնական նանբան ոճով սեղանը՝ զարդարված սադափով ), հնություններ (օրինակ՝ Լուվրի գիգանտոմաքիա նկարչի «Կարմիր ձևավոր ամֆորան» և Հուլիո-Կլաուդյան դինաստիայի արքայազնի մարմարե կիսանդրին) և թագավորական հուշանվերներ (օրինակ՝ թագուհի Մարիսենկայի զարդասեղանը)[9]։

Տնօրեններ խմբագրել

  • Վոյցեխ Ֆիյալկովսկի` որպես Ազգային թանգարանի մասնաճյուղի տնօրեն (1962-1991)
  • Թերեզա Պոչեչ-Պերկովսկա (1991-2002)
  • Պավել Յասկանիս (2002 թվականից)

Պատկերասրահ խմբագրել

Գեղանկարչության կարևոր նմուշներ խմբագրել

Պալատի տիրակալների դիմանկաներ խմբագրել

Կիրառական արվեստ խմբագրել

Թալանված արվեստի գործերի ընտրանու արխիվային լուսանկարներ խմբագրել

Ըստ 17-րդ դարի պալատական գույքագրումի` Պալատում ժամանակակից և հնագույն մեծագույն վարպետների բազմաթիվ աշխատանքներ են եղել, թանկարժեք կահավորանք, ինչպես արծաթյա շիրմա, արծաթե բուրգ՝ 11 զամբյուղներով, եռահարկ արծաթյա շատրվան կամ մետաքսե ամպհովանի (բալդաչին), որը նվիրել էր Պարսկաստանի շահը[13]։ Հետագայում, դրանք ցրվել են հաջորդող սեփականատերերի կողմից, յուրացրել են Ֆրիդրիխ Օգոստոսը Սաքսոնացին և տեղափոխվել են Դրեզդեն[14] կամ թալանվել գերմանացիների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Դրանցից Յան III Սոբեսկիի պահարանը, որը պատրաստված էր կրիայի պատյանից և որը նրան նվիրել էր Հռոմի պապ Ինոկենտիոս XI-ը Վիեննայի հաղթական ճակատամարտից հետո, թալանվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ալֆրեդ Շելենբերգի կողմից Վարշավայի Վիլանովի պալատից։ Այն այդպես էլ չի վերադարձվել[15]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Zarządzenie Ministra Kultury i Dziedzictwa Narodowego z dnia 10 września 2013 r. w sprawie zmiany nazwy Muzeum Pałacu w Wilanowie i nadania statutu» (PDF). bip.mkidn.gov.pl. 11 września 2013.
  2. 2,0 2,1 «Palace». wilanow-palac.art.pl. Վերցված է 2008 թ․ փետրվարի 21-ին.
  3. 3,0 3,1 «Muzeum Pałacu Króla Jana III w Wilanowie». Muzeum Pałacu Króla Jana III w Wilanowie (լեհերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 6-ին. {{cite web}}: no-break space character in |website= at position 25 (օգնություն)
  4. Skimborowicz, Hipolit (1877). «Willanów : album : zbiór widoków i pamiątek oraz kopje z obrazów Galeryi Willanowskiej wykonane na drzewie w Drzeworytni Warszawskiej z dodaniem opisów skreślonych przez H. Skimborowicza i W. Gersona» [Վիլանով. ալբոմ՝ տեսարանների և հուշանվերների հավաքածու, ինչպես նաև Վիլանովսկայի պատկերասրահի նկարների պատճենները, որոնք արվել են Վարշավայի փայտահատման սենյակի ծառի վրա, ավելացված նկարագրություններով, որոնք գրվել են Հ. Սկիմբորովիչի և Վ. Գերսոնի կողմից։]. polona.pl (լեհերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 7-ին.
  5. 5,0 5,1 «Zarządzenie Ministra Kultury i Dziedzictwa Narodowego z dnia 10 września 2013 r. w sprawie zmiany nazwy Muzeum Pałacu w Wilanowie i nadania statutu» (PDF). bip.mkidn.gov.pl. 11 września 2013.
  6. «Archeologia w Wilanowie». seiren.pl. Վերցված է 2024 թ․ մայիսի 6-ին.
  7. «Rezerwat przyrody Morysin – miejsce spotkania przyrody i historii». Muzeum Pałacu Króla Jana III w Wilanowie (լեհերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 6-ին. {{cite web}}: no-break space character in |website= at position 25 (օգնություն)
  8. «Full members». europeanroyalresidences.eu.
  9. 9,0 9,1 9,2 «History of the collection». Museum of King Jan III’s Palace at Wilanów (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 7-ին. {{cite web}}: no-break space character in |website= at position 32 (օգնություն)
  10. Wanda Drecka (1977). «Na tropach obrazów ze zbiorów Jana III Sobieskiego». www.shs.pl. Վերցված է 2024 թ․ մայիսի 7-ին.
  11. «Equestrian portrait of Stanislaw Kostka Potocki». wilanow-palac.art.pl. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 3-ին.
  12. «The most precious painting of the collection». Museum of King Jan III’s Palace at Wilanów (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 7-ին. {{cite web}}: no-break space character in |website= at position 32 (օգնություն)
  13. Fijałkowski 1983, էջեր. 96–97
  14. Kieniewicz 1984, էջ. 149,212
  15. Monika Kuhnke (2000). «Cenny dar dla zwycięzcy spod Wiednia» (PDF).

Գրականություն խմբագրել

  1. Fijałkowski, Wojciech (1983), Wilanów. Rezydencja Króla Zwycięzcy (Wilanów. The residence of the Victorious King) (լեհերեն), Warsaw: Krajowa Agencja Wydawnicza.
  2. Kieniewicz, Stefan (1984), Warszawa w latach 1526-1795 (Warsaw in 1526-1795) (լեհերեն), Warsaw: Krajowa Agencja Wydawnicza, ISBN 83-01-03323-1:

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլանովի պալատի թանգարան» հոդվածին։