Վերկոր (գրող)

ֆրանսիացի գրող

Վերկոր (ֆր.՝ Vercors, ֆր.՝ Jean Bruller փետրվարի 26, 1902(1902-02-26)[2][3][4][…], Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ - հունիսի 10, 1991(1991-06-10)[2][3][4][…], Փարիզի 1-ին շրջան, Փարիզ), ֆրանսիացի գրող, նկարիչ։ Կրթությամբ՝ ինժեներ։ 1930-ական թվականներին հայտնի է դարձել ծաղրանկարների ալբոմներով։ Վերկորը․ կանխազգացել է նոր պատերազմի սպառնալիքը («Պատերազմը խրախուսող դեմքեր», 1936 թ., էստամպների ալբոմ), սակայն նրա պացիֆիստական պատրանքները խանգարել են ակտիվորեն հակագործելուն։ Երկրորդ համաշխարհային պատերազմը և Ֆրանսիայի կապիտուլյացիան (1940 թ.) խորտակեցին այդ պատրանքները։ Հրատարակել է «Ծովի լռությունը» (1941 թ., հրատարակել է 1942 թ.) վիպակը՝ հոգով չնվաճված Ֆրանսիայի գրական մանիֆեստը, Ա «Երթ աստղի հետ» (1943 թ.) հակաֆաշիստական վիպակը։ Վերկորը ողբերգական պատմվածքի վարպետ է («Վերդեն» տպարանը», 1947 թ., «Աչք և լույս», 1948 թ.), սրամիտ, երբեմն՝ խայթող բարոյախոս («Քիչ թե շատ մարդ», 1950 թ.), ակնարկագիր («Ֆրանսիացու թափառումները Չինաստանում», 1956 թ.)։ Անկախ նրանից, թե ինչ է ներկայացրել Վերկորը՝ բարոյական, գիտական, թե սոցիալական արժեքների բախումներ («Աղավաղված կենդանիներ», 1952 թ., վեպ), սովորական, թե բացառիկ բնավորություններ («Այս ափին», հ․ 1-3, 1958-1960 թթ., վիպակների շարք), ֆանտաստիկ ենթադրություն, թե փիլիսոփայական մտորումներ («Սիլվա», 1961 թ., վեպ), նա միշտ կամեցել է ընթերցողին մտածել տալ՝ ապրել սոցիալական գոտեմարտում, թե մի կողմ քաշվել («Բարկություն», 1956 թ., վեպ)։ 1973 թվականին հրատարակել է դիմադրության շարժմանը նվիրված «Լռության ճակատամարտ» հուշերի գիրքը։

Վերկոր
ֆր.՝ Jean Marcel Adolphe Bruller[1]
Ծնվել էփետրվարի 26, 1902(1902-02-26)[2][3][4][…]
ԾննդավայրՓարիզի 15-րդ շրջան, Փարիզ
Վախճանվել էհունիսի 10, 1991(1991-06-10)[2][3][4][…] (89 տարեկան)
Վախճանի վայրՓարիզի 1-ին շրջան, Փարիզ
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
Գրական անունVercors[1] և Joë Mab
Մասնագիտությունգրող, նկարազարդող, դրամատուրգ, նկարիչ-փորագրող, Ֆրանսիական դիմադրության մարտիկ և գծանկարիչ
Քաղաքացիություն Ֆրանսիա[5][1]
ԿրթությունԷլզասի դպրոց, ESIEE Paris? և Հատուկ Ռազմական Դպրոց Սեն Սիր
ԱշխատավայրLes Éditions de Minuit?
 Jean Bruller (Vercors) Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 411  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերկոր (գրող)» հոդվածին։