Վերայի զբոսայգի (Թբիլիսի)

Վերայի զբոսայգի (վրաց.՝ ვერეს ბაღი), Թբիլիսիի քաղաքային զբոսայգի։ Գտնվում է քաղաքի պատմական շրջանում՝ Մերաբ Կոստավայի և Նիկո Նիկոլաձեի փողոցների և Կուրի գետափի միջև։

Վերայի զբոսայգի
Տեսակպուրակ
Երկիր Վրաստան
ՎարչատարածքԹբիլիսի
Վերայի զբոսայգի (Թբիլիսի)ը գտնվում է Վրաստանում
Վերայի զբոսայգի (Թբիլիսի)
Վերայի զբոսայգի (Թբիլիսի)ը գտնվում է Թբիլիսիում
Վերայի զբոսայգի (Թբիլիսի)

Պատմություն խմբագրել

18-րդ դարի կեսերին այս հողերը պատկանել են Դանիբեգաշվիլի տոհմին։ Որոշ ժամանակ այստեղ գոյություն է ունեցել գերեզմանատուն, որը վերացել է 20-րդ դարի սկզբին, որից հետո այստեղ ստեղծվել է զվարճալի ծրագրով զբոսայգի, որտեղ եղել են մեծ թվաքանակով փոքր սրճարաններ։ Զբոսայգին բնակչների համար դառնում է հայտնի մերձքաղաքային հանգստի գոտի։

Ըստ լեգենդի[1], այս պուրակում նկարիչ Նիկո Փիրոսմանին հանդիպել է հյուրախաղերի եկած դերասանուհի Մարգարիտային։ Նրանց հարաբերությունները արդյունքում դարձել են հանրահայտ «Միլիոն ալ վարդեր» (ռուս.՝ Миллион алых роз) երգի սյուժեի հիմքը։

Խորհրդային ժամանակաշրջանում կրել է Սերգեյ Կիրովի անունը։ 1936 թվականին ճարտարապետ Ն. Ցիցիշվիլիի ծրագրով զբոսայգին վերանորոգվել է, կանգնեցվել է Սերգեյ Կիրովի արձանը (քանդկագործ՝ Կ. Մերաբիշվիլի)։

Տեսարժան վայրեր խմբագրել

 
Լուրջի (Կապույտ) վանք
 
Էքվթիմե Թակաիշվիլի

Գրականություն խմբագրել

О. Ткешелашвили. Тбилиси. Краткий справочник-путеводитель. Тбилиси: «Сабчота Сакартвело», 1967.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Согласно Паустовскому, именно в Верейских садах художник Нико Пиросмани встретил певицу Маргариту, из чего вырос сюжет песни «Миллион алых роз».
  2. «В тбилисском Дворце шахмат в торжественной обстановке открыли Международную шахматную академию». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել