Հովհաննես Ոսկեբերան

(Վերահղված է Հովհան Ոսկեբերանից)

Հովհաննես Ոսկեբերան (հուն․՝ Ιωάννης ο Χρυσόστομος; շուրջ 347 թ., Անտիոք - 407 թ. սեպտեմբերի 14, Կոմանա, Պոնտոս), Կոստանդնուպոլսի պատրիարք, աստվածաբան, քրիստոնյա եկեղեցու հայրապետ, քրիստոնյա ընդհանրական եկեղեցու սուրբ։

Հովհաննես Ոսկեբերան
ԺամանակաշրջանՀռոմեական կայսրություն
Ծնունդոչ վաղ քան 344 և ոչ ուշ քան 354
ԾննդավայրԱնտիոք, Coele-Syria, Հռոմեական կայսրություն
Վախճանսեպտեմբերի 14, 407
Վախճան վայրComana Pontica, Pontus Polemoniacus, Բյուզանդական կայսրություն[1][2]
Եկեղեցիքրիստոնեություն
Սրբացված կարգսրբազան
Հիշատակության օրՀունվարի 27 և Սեպտեմբերի 13[3]
Աշխատանքաստվածաբան, գրող, քրիստոնյա քահանա, կաթոլիկ սարկավագ, կաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս
ՊաշտոնԿոստանդնուպոլսի պատրիարք և Patriarch of Constantinople?
Ապրելաձևմիստիցիզմ
Երկիր Բյուզանդական կայսրություն
ԱշակերտNilus of Sinai?
ՈւսուցիչDiodorus of Tarsus? և Լիբանիոս
ՍտեղծագործությունLetter to Acacius bishop of Melitene?
ՄայրAnthusa?[4]

Կենսագրություն խմբագրել

Հովհաննես Ոսկեբերանը ծնվել է շուրջ 347 թվականին Անտիոքում։ Ուսանել է Անտիոքի աստվածաբանական դպրոցում, ճարտասանության մեջ հմտացել հռետոր Լիբանիոսի մոտ։ Դեռ երիտասարդ տարիքում իրեն նվիրել է ճգնողական կյանքին։ 381 թվականին ձեռնադրվել է սարկավագ, իսկ 386 թվականին՝ քահանա։ Այս ընթացքում իր սքանչելի ու պերճախոս քարոզների շնորհիվ արժանացել է «Ոսկեբերան» տիտղոսին։

398 թվականին ընտրվում է Կ. Պոլսի պատրիարք։ Թեև դա կատարվել էր հակառակ իր կամքի նա եռանդով ու նախանձախնդրությամբ լծվում է քրիստոնեական կենցաղից հեռացած և անբարո ու վեճերով լի կյանքով ապրող մայրաքաղաքի բնակչության բարքերի ուղղման գործին։ Ամեն տեսակ անբարոյականություն կշտամբող Ոսկեբերանը իր վրա է հրավիրում Եվդոքսիա կայսրուհու զայրույթը։ Սուրբ հայրապետի դեմ է դուրս գալիս նաև Ալեքսանդրիայի Թեոփիլոս պատրիարքը, որը ձգտում էր Կ. Պոլսի պատրիարք դառնալ։ 403 թվականին եկեղեցական ժողովի կողմից անհիմն ամբաստանություններով պաշտոնաթող է արվում և աքսորման դատապարտվում, սակայն աքսոր մեկնելու գիշերն երկրաշարժ ու հրդեհներ են տեղի ունենում։ Ենթարկվելով Կ.Պոլսի բնակչության ճնշմանը՝ կայսրուհին ետ է կանչում Ոսկեբերանին իր աթոռը։

Հովհաննես Ոսկեբերանը շարունակում է նույն խստությամբ քննադատել արքունական զեխությունները։ Հակառակ ժողովրդի համակրանքին և Արևմտյան եկեղեցու պաշտպանության՝ Արկադիոս կայսրն ու Եվդոքսիա կայսրուհին կրկին նրան աքսորելու հրաման են արձակում։ Ոսկեբերանն աքսորվում է Պոնտոս և մահանում 407 թվականին, Կոմանա քաղաքում։

438 թվականին, Հովհաննես Ոսկեբերանի մարմինը մեծ հանդիսավորությամբ բերում և ամփոփում են Կ. Պոլսի Ս. Առաքելոց եկեղեցում։

Գրվածքները խմբագրել

Հովհաննես Ոսկեբերանը թողել է մատենագրական հարուստ ժառանգություն (մեկնություններ, դավանաբանական և հակաճառական գրվածքներ, ճառեր, քարոզներ, ներբողներ, նամակներ և այլն), որը կարևոր դեր է կատարել քրիստոնեական մտքի պատմության մեջ։ Նրա երկերից շատերը թարգմանվել են հայերեն դեռևս հայ վարդապետների կողմից 5-րդ դարում՝ գրերի գյուտից և Աստվածաշնչի թարգմանությունից անմիջապես հետո։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.ccel.org/c/chrysostom/theodore/
  2. http://livingspace.sacredspace.ie/F0913S/
  3. Calendarium Romanum (լատ.): Ex decreto Sacrosancti Œcumenici Concilii Vaticani II instauratum auctoritate Pauli PP. VI promulgatum. Editio typicaCivitas Vaticana: Typis Polyglottis Vaticanis, 1969. — P. 29.
  4. http://cbw.iath.virginia.edu/women_display.php?id=15202

Աղբյուրներ խմբագրել

  • «Քրիստոնյա Հայաստան» Հանրագիտարան

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Ոսկեբերան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Ոսկեբերան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 552