Վետլուգա (գետ)
գետ Ռուսաստանում
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Վետլուգա (լեռնային մար.՝ Вӹтлӓ; մար.՝ Вӱтла), գետ Ռուսաստանում (Կիրովի մարզ, Կոստրոմայի մարզ, Նիժնի Նովգորոդի մարզ, Մարի Էլ Հանրապետություն), Վոլգայի ձախ վտակներից։
Աշխարհագրություն խմբագրել
Վետլուգա գետը սկիզբ է առնում Բիստրայա և Բիստրա գետերի միախառնման վայրից և թափվում է Չեբոկսարեի ջրամբար։ Գետը պատկանում է Կասպից ծովի ավազանին։ Գետի ափին են գտնվում Շարիա, Վետլուգա քաղաքները, Վարնավինո, Վետլուժսկի, Կրասնիե Բակի, Վոսկրեսենսկոյե, Յուրինո քաղաքատիպ ավանները։
Հիդրոգրաֆիա խմբագրել
Վետլուգա գետի երկարությունը կազմում է 889 կմ, ավազանի մակերեսը՝ 39400 կմ2 է։ Գետի ջրի ծախսը միջինում կազմում է 255 մ3։
Վտակներ խմբագրել
Վետլուգա գետի վտակներն են ձախից՝ Նեյա, Մեծ Կակշա, Ուստա, Յուրոնգա, աջից՝ Վոխմա, Լյունդա գետերը։