Վենետիկի ռազմածովային պատմության թանգարան

Վենետիկի ռազմածովային պատմության թանգարան (իտալ.՝ Museo Storico Navale)՝ թանգարան, որը գտնվում է Վենետիկում։ Այն նվիրված է Վենետիկյան Հանրապետության ու Իտալիայի ռազմածովային նավատորմի պատմությանը։

Վենետիկի ռազմածովային պատմության թանգարան
Տեսակծովային թանգարան
Երկիր Իտալիա
ՏեղագրությունՎենետիկ
ՎայրԿաստելլո
ՀասցեCastello (sestiere di Venezia) 2148Riva San Biagio?
Հիմնադրվել է1919
Կայքmarina.difesa.it/venezia/index.asp
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել
 
Ֆրանչեսկո Գվարդի, Բուճինտորո Սուրբ Նիկոլայի եկեղեցու մոտ Համբարձման օրը (1775—1780)

Թանգարանը հիմնադրվել է 1919 թվականին Իտալիայի Թագավորական Ռազմածովային նավատորմի կողմից.[1] ։ Թանգարանի նախատիպը եղել է Վենետիկյան Արսենալի «Նորաձևության տունը»։ Այնտեղ պահպանվել են Արսենալում պատրաստված նավերի նմուշներ, որոնք կազմել են նավաշինության նախագծման և շինարարական գործընթացի մի մասը[2] ։

Հավաքածուի մեջ ընդգրկվել են նաև ծովային մասունքներ, ռազմածովային գերեվարված իրեր, որնք նախկինում պահպանված են եղել Արսենալում և Դոժերի պալատում։

1964 թվականին թանգարանը տեղափոխվել է 15-րդ դարի կառուցած հինգ հարկանի մի շենքի զինանոց։ Ժամանակին այնտեղ պահվել է հացահատիկ, որից պատրաստել են թխվածքաբլիթներ և դրանք հիմնականում ձիավարների ուտելիքի մասն են կազմել։

Հավաքածու

խմբագրել

Հիմնական շինությունը 4000 քմ է, իսկ ցուցադրությունները ներկայացված են 42 սրահներում։

1961 թվականից շենքի գլխավոր մուտքի առջև ցուցադրվում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գրավված ռազմական իրեր ՝ Ավստրո-Հունգարիայի ռազմածովային ուժերի երկու ռազմական նավեր ՝ SMS Viribus Unitis-ը և SMS Tegetthoff-ը։

Երկրորդ հարկի Վենետիկյան դոժի շքերթային պատկերասրահում առանձին սենյակ նվիրված է Բուչինտորոյին (իտալ.՝ Bucintoro), այն օգտագործվում Վենետիկի հանրապետության ամենամյա «Նշանդրեք ծովի հետ» արարողություն ժամանակ։

Չորրորդ հարկում է գտնվում «Շվեդական սրահը» (իտալ.՝ Sala svedese)՝ նվիրված իտալական և շվեդական նավատորմի հարաբերություններին։

Թանգարանում կա նաև «Նավերի սրահ» (իտալ.՝ Padiglione delle navi), որտեղ ցուցադրվում են տարբեր դարաշրջանների նավեր (սրահը բաց է միայն հատուկ հատուկ առիթների համար)։

Պատկերասրահ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Museo Storico Navale di Venezia - La storia». Վերցված է 2013 թ․ հունվարի 28-ին.
  2. «Museo Storico Navale». Lonely Planet. Վերցված է 2013 թ․ հունվարի 28-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վենետիկի ռազմածովային պատմության թանգարան» հոդվածին։