Դոժ (իտալ.՝ doge, լատին․՝ dux-ից-առաջնորդ), Վենետիկի (7-18-րդ դարերում) և Ջենովայի (14-18-րդ դարերում) հանրապետությունների ղեկավարը։ Վենետիկում դոժին ընտրել է ավագանին՝ բազմաստիճան ընտրությունների միջոցով։ Պաշտոնը եղել է ցմահ, սկզբնական շրջանում ունեցել է մեծ իշխանություն։ Առանձին դոժերի՝ իշխանությունը ժառանգական դարձնելու փորձերից հետո, Վենետիկի օլիգարխիան 12-14-րդ դարերի ընթացքում աստիճանաբար սկսեց սահմանափակել նրանց դերը։ Ջենովայում դոժի պաշտոնը ցմահ է հայտարարվել 1339 թվականին։ Սակայն 1528 թվականին այդ ժամկետը սահմանափակվել է 2 տարով։

Երթ վենետիկյան դոժում

Վենետիկյան դոժ խմբագրել

Դոժի տիտղոսը Վենետիկի հանրապետությունում գոյատևել է տասը դարից ավել։ Սկիզբ է առել 697 թվականին, այն ժամանակ դեռ Վենետիկը պատկանում էր Բյուզանդիային։ Վենետիկի առաջին դոժը եղել է Պաուլո Լուչիո Անաֆեստոն։ Դոժերը ընտրվում էին ցմահ՝ Վենետիկի ամենահարուստ մարդկանց կողմից։ Մինչ 1032 թվականը դոժերը ունեին անսահմանափակ իշխանություն։

Ջենովայի դոժ խմբագրել

Դոժի տիտղոս էր կրում նաև Ջենովայի հանրապետության կառավարիչը։ Դոժ տիտղոսը Ջենովայում սկզբնավորվել է 1339 թվականին։ 1384 թվականից մինչև 1515 թվականը Ջենովայի ամենապատվավոր քաղաքացիները զբաղեցնում էին դոժի պաշտոն։ Տիտղոսը դադարել է Ջենովայում և Վենետիկում Նապոլեոն Բոնապարտի նվաճումների ժամանակաշրջանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 430