Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարշավա (այլ կիրառումներ)

Հին քաղաք (լեհ.՝ Stare Miasto, Starówka), Վարշավայի ամենահին թաղամասը։ Շրջապատված է քաղաքի հին պարիսպներով և արդեն գոյություն չունեցող Կամենկա գետի հունով, Վիսլա գետի հուներից մեկով և լեհ.՝ Grodzka, Mostowa և Podwale փողոցներով։ Հին քաղաքը Վարշավայի ամենահայտնի տուրիստական տեսարժան վայրերից մեկն է։

Հին Վարշավա
Historic Centre of Warsaw*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Լեհաստան Լեհաստան
Տիպ մշակութային
Չափանիշներ ii, vi
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Լեհաստան
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1980  (4-րդ նստաշրջան)
Համար 30
Հին քաղաք (Վարշավա) (Վարշավա)##
Հին քաղաք (Վարշավա) (Վարշավա)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Քաղաքի կենտրոնը համարվում է Առևտրի հրապարակը իր ռեստորաններով, սրճարաններով և խանութներով։ Շրջապատի փողոցները հարուստ են միջնադարյան ճարտարապետությամբ, օրինակ՝ քաղաքային պարիսպները, Վարշավայի բարբականները կամ Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճարը։

Պատմություն խմբագրել

 
Մազովյան իշխանների տունը

Վարշավայի մասին առաջին անգամ հիշատակվում է 13-րդ դարի առաջին կեսին։ 15-րդ դարի վերջին այն համարվել է Վարշավայի իշխանության մայրաքաղաքը, իսկ 16-րդ դարից՝ Լեհաստանի մայրաքաղաքը։ 1795 թվականին Լեհաստանի երրորդ բաժանման ժամանակ քաղաքն անցնում է Պրուսիայի տիրապետության տակ։ 1807-1813 թվականներին Նապոլեոնի պատերազմների ժամանակ քաղաքը դառնում է Վարշավայի դքսության մայրաքաղաքը՝ Ֆրանսիայի ղեկավարությամբ։ Նապոլեոնի նկատմամբ հաղթանակից հետո, Վիեննայի կոնգրեսի որոշման համաձայն, Լեհաստանը անցնում է Ռուսաստանի տիրապետության տակ, և Վարշավան դառնում է Լեհական Թագավորության մայրաքաղաքը՝ Ռուսաստանի կայսրության տիրապետության ներքո[1]։

 

Վարշավայի Հին Քաղաքը կառուցվել է 13-րդ դարում։ Այն ի սկզբանե շրջապատված է եղել հողե պարսպով, իսկ 1339 թվականին կառուցվել են քաղաքային աղյուսե պարիսպները։ Սկզբում քաղաքը կառուցվում էր Մազովի իշխանների ամրոցի շուրջը, որը շուտով սկսեց անվանվել Թագավորական ամրոց։ Հին քաղաքի Առևտրի հրապարակը (լեհ.՝ Rynek Starego Miasta) հիմնվել է 13-րդ դարի վերջին 14-րդ դարի սկզբին, գլխավոր ճանապարհի երկայնքով, որը միացնում էր Թագավորական ամրոցը հյուսիսում Նոր քաղաքի հետ։

 
Հին քաղաքի Առևտրի հրապարակը

1817 թվականին Հին քաղաքի ամենաերևացող տեսարժան վայրը համարվում էր ռատուշայի շինությունը՝ կառուցված մինչև 1429 թվականը։ 1701 թվականին Առևտրի հրապարակը վերակառուցվել է Թիլման վան Համերենի կողմից, իսկ 1817 թվականին ռատուշան քանդվեց։ 19-րդ դարից ի վեր հրապարակի չորս կողմերը սկսեցին կրել չորս հայտնի լեհերի անունները,որոնք երբևէ ապրել են համապատասխան վայրերում. Իգնացի զակշևսկի (հարավ), Հուգո Կոլոնտայ (արևմուտք), Յան Դեկերտ (հյուսիս), Ֆրանցիշեկ Բարս (արևելք)։

1918 թվականին Թագավորական ամրոցը նորից սկսեց ծառայել որպես Լեհաստանի կառավարության նստավայր՝ Լեհաստանի նախագահի և նրա աշխատակազմի։ 1930-ական թվականներին նախագահ Ստեֆան Ստարշինսկու կառավարման օրոք, տեղական կառավարությունը սկսեց Հին քաղաքի վերակառուցումը՝ նրա վաղեմի փառքը վերականգնելու համար։ Քաղաքի բարբականը և Առևտրի հին հրապարակը մասնակի վերականգնվեցին։ Այդ ջանքերը, սակայն, մինչև վերջ չիրագործվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով։

 
Հին քաղաքի հրապարակը 1945 թվականին

Նացիստական զորքերի Լեհաստան ներխուժման ժամանակ (1939 թվական), Հին քաղաքի մեծ մասը ավերվել էր, ինչպես նաև պատմական տեսարժան վայրերը[2][3]։ Վարշավայի պաշարումից հետո Հին քաղաքի մի մասը վերականգնվեց, բայց անմիջապես Վարշավայի ապստամբությունից հետո (օգոստոս-հոկտեմբեր 1944 թվական) գերմանացիները Հին քաղաքը ենթարկեցին պլանավորված ոչնչացման։ Ապստամբության մասին մեզ հիշեցնում է «Երիտասարդ ապստամբի» հուշարձանը, որը ներկայուս տեղադրված է Հին քաղաքի միջնադարյան քաղաքային պարսպի մոտ[4]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Հին քաղաքը մանրակրկիտ կերպով վերականգնվել է[3]։ Այնտեղ, որտեղ հնարավոր էր, օգտագործում էին բնօրինակ շինությունների աղյուսները։ Ավերակներից մնացած խճաքարը բազմակի մաղում էին դեկորատիվ մասնիկներ գտնելու նպատակով, որոնք հետագայում վերակառուցում էին իրենց հին վայրերում։ Հին քաղաքի կերպարի վերակնգնման համար որպես աղբյուր օգտագործվում էին ճարտարագետ ուսանողների նախապատերազմյան գծագրերը։

Հրապարակներ խմբագրել

 
Հին քաղաք, Առևտրի հրապարակ

Հին քաղաքի Առևտրի հրապարակ խմբագրել

(լեհ.՝ Rynek Starego Miasta)- հայտնի է 13-րդ դարից, համարվում է Հին քաղաքի, իսկ 18-րդ դարից՝ ամբողջ Վարշավայի սիրտը[5]։ Այստեղ՝ ռատուշում, հավաքվում էին արհեստավորների արտադրամասերի և վաճառականների միության ներկայացուցիչները,այստեղ կար նաև շուկա, որտեղ իրականացվում էին տարբեր հանրային միջոցառումներ։ Հրապարակը շրջապատող շինությունները կառուցված էին գոթական ոճով, որոնք գոյատևել են մինչև 1607 թվականի մեծ հրդեհը։ Հետագայում այդ շինությունները վերականգնվել են ռենեսանսի ոճով, իսկ ավելի ուշ՝ բարոկոյի ոճով, Թիլման վան Համերեն ճարտարապետի կողմից 1701 թվականին[6]։

Ամրոցի հրապարակ խմբագրել

(լեհ.՝ plac Zamkowy)- առաջինը, որ տեսնում են այցելուները Հին քաղաք մտնելիս։ Հրապարակը տեղակայված է Հին քաղաքի և թագավորական ամրոցի միջև։ Հարավային կողմում եռանկյունաձև հրապարակը սահմանափակված էր ամրոցի պարսպով և Կրակովյան դարպասներով։ Հրապարակում վեր է խոյանում Վարշավայի թագավոր Սիգիզմունդի սյունը[7]։

Կանոնիայի հրապարակ խմբագրել

(լեհ.՝ plac Kanonia)- Եռանկյունաձև փոքրիկ հրապարակ՝ Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճարի ետնամասում[8]։ Հրապարակի անունը սկիզբ է առնում 17-րդ դարից հրապարակում տեղակայված տներից, որտեղ բնակվում էին Վարշավայի կապիտուլի քահանաները[8]:Նրանցից շատերը բավականին նշանավոր գործիչներ էին. օրինակ՝ Յարոսլավ Ստաշիցը՝ 1791 թվականի մայիսի 3 Սահմանադրության համահեղինակը։ Նախկինում այդ վայրը ծառայում էր որպես ծխական գերեզմանատուն, որի մասին հավաստում են հրապարակում պահպանված Տիրամոր արձանը՝ բարոկոյի ոճով կառուցված[8]։ Հրապարակի կենտրոնում տեղադրված է բրոնզյա զանգ, որը Յան Նիկոլայ Դանիլովիչը 1646 թվականին նվիրաբերել է Յարոսլավի եկեղեցուն։ Զանգը ձուլել է 1646 թվականին Դանիել Թիմը, ով Սիգիզմունդի սյան ճարտարապետն էր։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ խմբագրել

Վարշավայի Հին քաղաքը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ որպես «գրեթե ամբողջապես 13-18-րդ դարերի պատմական ժամանակաշրջանի վերականգնման օրինակ

»[3]:

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Համաշխարհային պատմություն, Մոսկվա 2004».
  2. «Վարշավայի պատմական կենտրոն». whc.unesco.org. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 18-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Հին քաղաք». www.destinationwarsaw.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 18-ին.
  4. «Վարշավա, Հին քաղաք». www.ilovepoland.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 18-ին.
  5. «Հին քաղաք, Առևտրի հրապարակ». eGuide / Treasures of Warsaw on-line. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 8-ին.
  6. Մարեկ Լևանովսկի. «Հին քաղաքի շուկան». www.stare-miasto.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 8-ին.
  7. «Ամրոցի հրապարակ». zapiecek.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 1-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Canonicity». eGuide / Treasures of Warsaw on-line. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 12-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հին քաղաք (Վարշավա)» հոդվածին։