Վարզաղանի ուղղաթիռի վթար

2024 թվականի ավիավթար Իրանում

Վարզաղանի ուղղաթիռի վթար, ավիավթար, որ տեղի է ունեցել 2024 թվականի մայիսի 19-ին[5]։ Ուղղաթիռը կործանվել է Իրանի Վարզաղանում՝ Թավրիզ թռչելիս։ Ուղղաթիռում եղել են Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմաթին և Արևելյան Ատրպատանում Գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Մոհամմադ Ալի Ալե-Հաշեմը։ Քառասուն փրկարար թիմեր ներկայումս փորձում են գտնել ուղղաթիռը[6], որը, ըստ տեղեկությունների, կործանվել է Դիզմարի անտառի տարածքում[7]։ Ուղղաթիռի գտնվելու վայրը և ուղևորների վիճակը երկար ժամանակ մնացել է անհայտ[8]։

Վարզաղանի ուղղաթիռի վթար
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակուղղաթիռի վթար
Թվականմայիսի 19, 2024
Ժամանակ1:30
ՎայրBakrabad Rural District?, Varzaqan County?,  Իրան
Թռիչքի վայրGiz Galasi Dam?
Վերջնական կետTabriz Oil Refinery Company?
Զոհվածներ9 մարդ[1][2][3]
Նշանավոր անձիքԻբրահիմ Ռաիսի[4], Հոսեյն Ամիր Աբդոլլահիան[4], Սեյեդ Մոհամմադ Ալի Ալե-Հաշեմ և Մալեք Ռահմատի
Օդանավ
ՄոդելBell 212?
Ուղևորներ6
Անձնակազմ3
Կենդանի մնացած0[1][2]
Քարտեզ
Քարտեզ
 2024 Varzaqan helicopter crash Վիքիպահեստում

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ռաիսին ճանապարհորդել է Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ Ջոլֆա քաղաքի մոտ[9][10]։ Իրանական հեռուստատեսությունը հաղորդել է, որ փրկարարական աշխատանքները դժվարությունների են բախվում խիտ անտառային տեղանքի պատճառով, որը ուղեկցվում է եղանակային անբարենպաստ պայմաններով, ինչպիսիք են հորդառատ անձրևը, մառախուղը և ուժեղ քամին[9]։ Ուղղաթիռի որոնումներին օգնելու համար մոբիլիզացվել են անօդաչու սարքեր, որոնողափրկարարական խմբեր և հատուկ վարժեցված շներ[11]։

Իրանցի պաշտոնյան Ռոյթերսին ասել է, որ Ռաիսիի և Ամիր-Աբդոլլահիանի կյանքը վտանգված է[12]։

Ավելի ուշ՝ Իրանի Կարմիր մահիկի ընկերության տվյալներով՝ բոլոր ինը ուղևորներն ու անձնակազմը զոհվել են[13][14]։

Նախապատմություն խմբագրել

Ավելի վաղ՝ մայիսի 19-ին, Ռաիսին Ադրբեջանում էր՝ նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին Քըզ Քալասըի նոր ամբարտակի բացման համար։ Այս ամբարտակը նշանավորում է Արաքս գետի վրա Իրանի և Ադրբեջանի երրորդ համատեղ նախագիծը[15][16]։

Իրանի օրենսդրության համաձայն՝ նախագահի մահվան դեպքում նրան ժամանակավորապես փոխարինում է առաջին փոխնախագահը՝ ներկայումս՝ Մոհամմադ Մոխբերը։ Ընտրությունները պետք է անցկացվեն վեց ամսվա ընթացքում[17]։

Վթար խմբագրել

2024 թվականի մայիսի 19-ին Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանին, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմաթիին և Արևելյան Ատրպատականում Գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմին[18] տեղափոխող ուղղաթիռը երկու այլ ուղղաթիռների հետ մեկտեղ՝ շարասյունով թռելլ է Թավրիզ[19]։ Իրանի ստանդարտ ժամանակով մոտավորապես ժամը 13:30-ին Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել[19]։

Ինչպես հայտնում է Al Jazeera-ն, ուղղաթիռը կործանվել է Սունգուն պղնձի հանքի մոտ[20]։ Ուղղաթիռի ճշգրիտ վայրը և վիճակը հայտնի չեն[21]։ ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ հիմնվելով բնակիչների տվյալների վրա՝ ուղղաթիռը կործանվել է Դիզմարի անտառային շրջանում, որը գտնվում է Օզի և Փիր Դավուդ գյուղերի միջև։ Արևելյան Ատրպատական նահանգի հյուսիսային Վարզաքան շրջանի բնակիչները հայտնել են, որ մոտակայքից ձայներ են լսել[22]։

Փրկարարական աշխատանքներ խմբագրել

Թանձր մառախուղն ազդել է Վարզականի որոնողափրկարարական աշխատանքների վրա[23]։ Ըստ The Guardian-ի` ակնկալվել է, որ որոնողափրկարարական խմբերը կհասնեն վթարի վայր մինչև երեկոյան ժամը 20:00-ը[24]։ Քսան փրկարարական թիմեր՝ անօդաչու սարքերի հետ միասին, ուղարկվել են վթարի վայր։ Զգալի մտավախություն է եղել, որ գոտում վայրի կենդանիների առկայությունը կարող է ավելի մեծ վտանգ ներկայացնել Ռաիսիի համար, եթե վիրավորված լինի[25]։

IRIB-ը հայտնել է, որ ուղղաթիռը հայտնաբերվել է ժամը 21:16-ին[26], բայց Կարմիր մահիկը հերքել է դա, և պարզվել է, որ դա կեղծ դրական լուր է[27]։ Երկու կողմերի կողմից հաստատվել էր, որ ուղղաթիռը հայտնաբերվել է, որ վթարի վայրում «կենդանության նշան չկա»[28], և որ ուղղաթիռն ամբողջությամբ այրվել է[29]։ Հետագայում պարզվել է, որ փրկվածներ չկան[30]։

Անձնակազմ և ուղևորներ խմբագրել

Ուղղաթիռում եղել է 8 մարդ՝ անձնակազմի 3 անդամ և 5 ուղևոր[31]։

Ուղևորներ խմբագրել

Անձնակազմ խմբագրել

  • Թահեր Մոստաֆավի` օդաչու, գնդապետ[35],
  • Մոհսեն Դարյանոշ՝ երկրորդ օդաչու, գնդապետ[35],
  • Մայոր Բեհրուզ` տեխնիկական աշխատող[35]։

Արձագանք խմբագրել

Մինչև նախագահի մահվան հաստատումը խմբագրել

  •   Իրանի կառավարությունը չեղարկել է կառավարության նիստը[36]։ Թավրիզ են մեկնել բարձրաստիճան պաշտոնյաներ և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի անդամներ[37]։ Աղոթք է կատարվել Ռայիսիի համար[5]։ Պետական հեռուստատեսությունը հեռարձակել է աղոթքներ Ռաիսիի համար, իսկ Fars News գործակալությունը խրախուսել է հեռուստադիտողներին աղոթել Ռաիսիի անվտանգության համար[38]։
  •   Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հայտարարել է, որ տեղյակ է միջադեպի մասին։ Ըստ Սպիտակ տան` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղեկացված է[39]։
  •   Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է․ «Մեր մտքերն ու աղոթքները դեպքի վայրում գտնվող նախագահ Ռաիսիի, նախարար Ամիրաբդոլլահիանի և մնացած բոլորի հետ են։ Մինչ փրկարարական աշխատանքները շարունակվում են, Հայաստանը, որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն»[40]։
  •   Թուրքիան 32 ալպինիստներից բաղկացած թիմ և վեց հատուկ տեխնիկա է ուղարկել Իրան՝ օգնելու Ռաիսիի ուղղաթիռի որոնմանը, հաղորդել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը[41]։
  •   Եվրոպական միության ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը հայտարարել է, որ Եվրամիությունը Իրանի խնդրանքով կակտիվացնի Copernicus Emergency Management Services արբանյակային քարտեզագրման ծառայությունը[42][43]։
  •   Ռուսաստանը պատրաստ է փրկարարներ ուղարկել Իրանի նախագահի ուղղաթիռը որոնելու համար, Tasnim-ին հայտնել է Թեհրանում ՌԴ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը[44]։

Նախագահի մահվան հաստատումից հետո խմբագրել

Ռաիսիի և մյուս ուղևորների մահվան հաստատումից հետո մի շարք երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և պաշտոնյաներ իրենց վշտակցությունն ու ցավակցություններն են հայտնել, այդ թվում՝ Աֆղանստանի վարչապետի պաշտոնակատար Հասան Ախունդը[45], Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը[46], Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը[47], Բանգլադեշի նախագահ Մուհամմեդ Շահաբուդդին[48] և վարչապետ Շեյխ Հասինան[49], Բոսնիայի Նախագահության անդամ Ժելկո Կոմշիչը[50], Չինաստանի նախագահ Սի Ցզինպին[51], Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելը[52], Եգիպտոսի Նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին[53], Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը[54], ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը[55], Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը[56], Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին[57], Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա Ալ Սուդանին[58], Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան[59], Ճապոնիայի կառավարության խոսնակ Յոսիմասա Հայաշին[60], Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը[61], Քուվեյթի վարչապետ Ահմադ Ալ-Աբդուլլա Ալ-Սաբահը[62], Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրին[63], Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը[64], Մալդիվների նախագահ Մուհամեդ Մուիզզուն[65][66], ՕՊԵԿ գլխավոր քարտուղար Հայթամ ալ-Գայսը[67], Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը[68][69], Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբաս[70], Ֆիլիպինների նախագահ Բոնգբոնգ Մարկոս[71], Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդա[72], Պորտուգալիայի վարչապետ Լուիս Մոնտենեգրոն[73], Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին[74], Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը[75], Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը և թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը[76], Շրի Լանկայի նախագահ Ռանիլ Վիկրեմեսինգհեն[77], Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան[78], Սուդանի ռազմական առաջնորդ Աբդել Ֆաթահ ալ Բուրհանը[79], Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը[80], Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը[81], ԱՄԷ նախագահ Մուհամեդ բին Զայեդ Ալ Նահյանը[82] և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն[83]։ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հեռուստատեսային հեռարձակման ժամանակ հույս է հայտնել, որ ապագա իրանական կառավարությունը «կհանձնվի տարածաշրջանի կայունացմանն ու խաղաղությանը»[84]։ Լիբանանում, Պակիստանում և Սիրիայում պաշտոնական սգո օրեր են հայտարարվել[85]։

Վթարին Իսրայելի մասնակցության մեղադրանքների ֆոնին[86][87] իսրայելցի պաշտոնյան հայտարարել է, որ Իսրայելը միջադեպին չի մասնակցել[88][89][90]։ Թեև կառավարության կողմից պաշտոնական արձագանք չի եղել, իսրայելցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ավիգդոր Լիբերմանը ասել է, որ դա դժվար թե ազդի Իսրայելի նկատմամբ Իրանի քաղաքականության վրա՝ հավելելով, որ «մենք արցունք չենք թափի» Ռաիսիի մահվան կապակցությամբ[91]։

Զինյալ կազմակերպություններ խմբագրել

Իրանի կողմից աջակցվող մի քանի իսլամիստ զինյալ կազմակերպություններ իրենց ցավակցությունն են հայտնել։ Եմենի հութիների ներքին գործերի նախարար Մուհամեդ ալ-Հութին ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին, ղեկավարությանը և զոհվածների ընտանիքներին։ Համասը հայտարարության մեջ սգում է «պատվավոր աջակցի» կորուստը[92]։ Հըզբոլլահը նույնպես սգացել է Ռաիսիին՝ նրան բնութագրելով որպես Դիմադրության առանցքի պաշտպան[93]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Pratap R. M. Iran President Ebrahim Raisi Among 9 Killed In Helicopter CrashTimes Now, 2024.
  2. 2,0 2,1 Iran meldet Tod von Präsident RaisiFrankfurter Allgemeine Zeitung, 2024.
  3. https://edition.cnn.com/middleeast/live-news/raisi-iran-president-helicopter-crash/h_f46e83b3a12922941f4c0bdab4b8d626
  4. 4,0 4,1 https://www.theguardian.com/world/article/2024/may/19/ebrahim-raisi-what-we-know-so-far-about-iranian-presidents-helicopter-crash
  5. 5,0 5,1 Fassihi, Farnaz (2024 թ․ մայիսի 19). «Helicopter Carrying Iran's President Has Crashed, State Media Reports». The New York Times. Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին.
  6. Makoii, Akhtar; Abrahams, Jessica (2024 թ․ մայիսի 19). «Iranian president Ebrahim Raisi 'missing' after helicopter makes hard landing». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին.
  7. Moshtaghian, Artemis; Mando, Nechirvan; Rahimi, Rosa; Brennan, Eve (2024 թ․ մայիսի 19). «Helicopter carrying Iranian President Raisi crashes, local media reports». CNN (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին.
  8. «Helicopter carrying Iran's president suffers a 'hard landing,' state TV says without further details». AP News (անգլերեն). 2024 թ․ մայիսի 19. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին.
  9. 9,0 9,1 «Helicopter carrying Iran's president suffers a 'hard landing,' state TV says without further details». AP News (անգլերեն). 2024 թ․ մայիսի 19. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին.
  10. «Helicopter carrying Iran's president Raisi makes rough landing, says state TV». Reuters. 2024 թ․ մայիսի 19.
  11. Raice, Shayndi; Eqbali, Aresu (2024 թ․ մայիսի 19). «Iran Says Helicopter Carrying Its President Is Missing After 'Difficult Landing'». The Wall Street Journal. Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին.
  12. «Helicopter carrying Iran's president Raisi makes rough landing, says state TV». Reuters. 2024 թ․ մայիսի 19.
  13. Norman, Laurence; Faucon, Benoit; and Eqbali, Aresu (2024 թ․ մայիսի 20). «Iran Says Helicopter Carrying Its President Is Missing After Crash». The Wall Street Journal. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
  14. «EU activates mapping service to aid search effort». BBC News. 2024 թ․ մայիսի 19. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին.
  15. «Helicopter carrying Iran's president suffers a 'hard landing,' state TV says without further details». AP News (անգլերեն). 2024 թ․ մայիսի 19. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին.
  16. «Qiz-Qalasi Dam symbol of cooperation between Tehran, Baku». Mehr News Agency. 2024 թ․ մայիսի 19.
  17. Fassihi, Farnaz (2024 թ․ մայիսի 19). «Helicopter Carrying Iran's President Has Crashed, State Media Reports». The New York Times. Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին.
  18. «Who was on the missing helicopter?». Al Jazeera Media Network. 2024 թ․ մայիսի 19. Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին.
  19. 19,0 19,1 Fassihi, Farnaz (2024 թ․ մայիսի 19). «Helicopter Carrying Iran's President Has Crashed, State Media Reports». The New York Times. Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին.
  20. Serdar, Resul (2024 թ․ մայիսի 19). «Helicopter went missing near Sungun copper mine in East Azerbaijan province». Al Jazeera. Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին.
  21. «Helicopter carrying Iran's president suffers a 'hard landing,' state TV says without further details». AP News (անգլերեն). 2024 թ․ մայիսի 19. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին.
  22. Fassihi, Farnaz (2024 թ․ մայիսի 19). «Helicopter Carrying Iran's President Has Crashed, State Media Reports». The New York Times. Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին.
  23. Raice, Shayndi; Eqbali, Aresu (2024 թ․ մայիսի 19). «Iran Says Helicopter Carrying Its President Is Missing After 'Difficult Landing'». The Wall Street Journal. Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին.
  24. «The dispatched rescue teams will reach the probable coordinates of president Raisi's helicopter within half an hour, state media is reporting». The Guardian. 2024 թ․ մայիսի 19. Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին.
  25. CNN, By Antoinette Radford, Dakin Andone and Matt Meyer (2024 թ․ մայիսի 19). «Live updates: Iranian President Raisi involved in helicopter crash». CNN (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  26. «Crashed helicopter found by search teams, state TV reports». The Guardian. 2024 թ․ մայիսի 19. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին.
  27. Al-Shamani, Abubakr (2024 թ․ մայիսի 19). «Red Crescent denies reports helicopter found». Al Jazeera. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին.
  28. Gambrell, Jon (2024 թ․ մայիսի 20). «'No sign of life' at crash site of helicopter carrying Iran's president, others». AP News (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
  29. Wintour, Patrick (2024 թ․ մայիսի 20). «'No sign of life' at crash site, state TV says». The Guardian.
  30. «'No signs of helicopter's occupants being alive': Red Crescent». Al Jazeera. 2024 թ․ մայիսի 20. Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
  31. Gambrell, Jon (2024 թ. մայիսի 21). «Iran's president and foreign minister die in helicopter crash at moment of high tensions in Mideast». AP.
  32. 32,0 32,1 32,2 «Турцию в похоронах президента Ирана представят вице-президент и глава МИД». Anadolu Ajansı. Վերցված է 2024 թ. մայիսի 21-ին.
  33. «Летевший с Раиси имам прожил час после крушения и вышел на связь». РБК. 2024 թ. մայիսի 20.
  34. «Гибель президента Ирана Ибрахима Раиси: хроника событий - Новости на русском языке». BBC News Русская служба (ռուսերեն). 2024 թ. մայիսի 20. Վերցված է 2024 թ. մայիսի 21-ին.
  35. 35,0 35,1 35,2 «Иран обнародовал имена всех погибших при крушении вертолета президента» (ռուսերեն). ТАСС. 2024 թ. մայիսի 20.
  36. Fassihi, Farnaz. «The Iranian government has canceled a planned cabinet meeting and convened an emergency meeting with the country's crisis management committee, state media reported». The New York Times. Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին.
  37. Fassihi, Farnaz. «Members of Iran's Supreme National Security Committee and senior officials from the government have traveled to Tabriz, the closest major city to the site of the accident, state media reported». The New York Times. Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին.
  38. Badshah, Nadeem; Lowe, Yohannes; Murray, Jessica; Badshah (now), Nadeem; Murray (earlier), Jessica (2024 թ․ մայիսի 19). «Helicopter carrying Iran's president crashes in mountains, official says – Middle East live». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին.
  39. «US comments on reports of accident». Al Jazeera. 2024 թ․ մայիսի 19. Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին.
  40. «ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Իրանի նախագահի հետ տեղի ունեցածի վերաբերյալ».
  41. «РИА Новости». Telegram. Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին.
  42. «РИА Новости». Telegram. Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին.
  43. Janez Lenarčič [@JanezLenarcic] (May 19, 2024). «Upon Iranian request for assistance we are activating the EU's @CopernicusEMS rapid response 📡 mapping service in view of to the helicopter accident reportedly carrying the President of #Iran and its foreign minister. #EUSolidarity» (Թվիթ) – via Թվիթթեր.
  44. «Russia ready to help: Foreign ministry». Al Jazeera. 2024 թ․ մայիսի 19. Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  45. «Reactions to the death of Iran's president in a helicopter crash». Reuters. 2024 թ․ մայիսի 20.
  46. «Pashinyan sends condolence message: "The Republic of Armenia and its people stand by our good friend and neighboring state and people in this difficult period for the Islamic Republic of Iran"». Aravot.am. 2024 թ․ մայիսի 20.
  47. «To His Holiness Ayatollah Sayyid Ali Khamenei, Supreme Leader of the Islamic Republic of Iran». Official web-site of President of Azerbaijan Republic. 2024 թ․ մայիսի 20. Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
  48. «President Shahabuddin expresses shock over death of Iranian President, FM in helicopter crash». The Business Standard. United News of Bangladesh. 2024 թ․ մայիսի 20. Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
  49. «Hasina mourns the death of Iranian President Raisi». The Daily Star. Bangladesh Sangbad Sangstha. 2024 թ․ մայիսի 20. Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
  50. B.H. (2024 թ․ մայիսի 20). «Komšić uputio telegram saučešća povodom pogibije Raisija i Abdollahiana» (բոսնիերեն). Klix.ba. Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
  51. «Iran: World reacts to death of Raisi». Le Monde. 2024 թ․ մայիսի 20.
  52. «Cuba lamenta fallecimiento de presidente iraní en accidente aéreo». Radio Havana Cuba (իսպաներեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
  53. «Egypt's Sisi Expresses 'Great Sadness And Grief' After Raisi Death». Barron's. 2024 թ․ մայիսի 20.
  54. «Iran: World reacts to death of Raisi». Le Monde. 2024 թ․ մայիսի 20.
  55. «World reacts to the death of Iran's President Ebrahim Raisi». Al Jazeera. 2024 թ․ մայիսի 20.
  56. «Reactions to the death of Iran's president in a helicopter crash». Reuters. 2024 թ․ մայիսի 20.
  57. «World leaders offer condolences following death of Iran's Ebrahim Raisi». Gulf Today. 2024 թ․ մայիսի 20.
  58. «Prime Minister Extends Condolences to Iranian Government and People on the death of Raisi and Companions». INA. 2024 թ․ մայիսի 20.
  59. «Mattarella, Meloni express Italy's solidarity with Iran». ANSA. 2024 թ․ մայիսի 20.
  60. «Reactions to the death of Iran's president in a helicopter crash». Reuters. 2024 թ․ մայիսի 20.
  61. «Jordan King: We stand in solidarity with the brothers in Iran during this difficult time». 2024 թ․ մայիսի 20.
  62. «Kuwait PM offers condolences on Iranian Pres. death». Kuwait News Agency. 2024 թ․ մայիսի 20. Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
  63. «Mikati declares mourning over Raisi's death as Lebanese parties react». Naharnet. 2024 թ․ մայիսի 20.
  64. «World leaders offer condolences following death of Iran's Ebrahim Raisi». Gulf Today. 2024 թ․ մայիսի 20.
  65. «The President extends condolences following the demise of Iranian President H.E. Dr Seyyed Ebrahim Raisi and Foreign Minister H.E. Hossein Amir-Abdollahian». The President's Office. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
  66. «The President orders national flag flown at half-mast for three days following the passing of Iran's distinguished President, H.E. Dr Ebrahim Raisi». The President's Office. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
  67. «Reactions to the death of Iran's president in a helicopter crash». Reuters. 2024 թ․ մայիսի 20.
  68. «World leaders offer condolences following death of Iran's Ebrahim Raisi». Gulf Today. 2024 թ․ մայիսի 20.
  69. «World leaders, terrorist organizations express condolences over Raisi's death». The Jerusalem Post. 2024 թ․ մայիսի 20. Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
  70. «Reactions to the death of Iran's president in a helicopter crash». Reuters. 2024 թ․ մայիսի 20.
  71. «Marcos condoles with Iran after President Raisi's death». Philippine Daily Inquirer. 2024 թ․ մայիսի 20.
  72. «Polish President Andrzej Duda expresses condolences after Iranian air crash». Polskie Radio. 2024 թ․ մայիսի 20.
  73. @LMontenegropm (May 20, 2024). «On behalf of the Portuguese Government and on my own behalf, I express my heartfelt condolences to the Iranian people and to the families of President Ebrahim Raisi and Foreign Minister Abdollahian, who lost their lives in this weekend's tragic accident» (Թվիթ) – via Թվիթթեր.
  74. «Iran: World reacts to death of Raisi». Le Monde. 2024 թ․ մայիսի 20.
  75. «World leaders offer condolences following death of Iran's Ebrahim Raisi». Gulf Today. 2024 թ․ մայիսի 20.
  76. «Saudi Arabia Offers Condolences To Iran Over Raisi's Death». Barron's. 2024 թ․ մայիսի 20.
  77. «Sri Lankan leaders express condolence over tragic demise of Iranian President Raisi». Newswire. 2024 թ․ մայիսի 20.
  78. SyndiGate Media Inc. (2024 թ․ մայիսի 20). «Condolences for the People of Iran Following Air Disaster». South African Government News Agency. Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
  79. «Reactions to the death of Iran's president in a helicopter crash». Reuters. 2024 թ․ մայիսի 20.
  80. «President al-Assad in a message of condolence to leader of the revolution and government of Iran: We express deep regret and sympathy for the painful incident and great loss». SANA. 2024 թ․ մայիսի 20.
  81. «Erdoğan sends condolences to Iran over death of Raisi, others». Daily Sabah. 2024 թ․ մայիսի 20.
  82. «Iran: World reacts to death of Raisi». Le Monde. 2024 թ․ մայիսի 20.
  83. @NicolasMaduro (May 20, 2024). «Estoy consternado ante la dura noticia sobre la sensible pérdida física del Presidente de la República Islámica de Irán, Ebrahim Raisi» [I am shocked by the hard news about the sensitive physical loss of the President of the Islamic Republic of Iran, Ebrahim Raisi] (Թվիթ) (իսպաներեն) – via Թվիթթեր.
  84. «Reactions to the death of Iran's president in a helicopter crash». Reuters. 2024 թ․ մայիսի 20.
  85. «Iran's president, foreign minister and others found dead at helicopter crash site». Associated Press. Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
  86. «Israel 'suspected' to be behind Ebrahim Raisi's death: What official says». mint. 2024 թ․ մայիսի 20.
  87. «Anti-Israel activists blame Israel for Raisi helicopter crash». The Jerusalem Post (անգլերեն). 2024 թ․ մայիսի 20. Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
  88. «Iranian President Ebrahim Raisi, hardline ally of Khamenei, killed in helicopter crash». Reuters.
  89. «Official says Israel not involved in Raisi helicopter crash; Liberman: We won't shed a tear». The Times of Israel.
  90. «Iran President Raisi's death: 'It wasn't us,' says Israel, following tragic helicopter crash». The Times of India. 2024 թ․ մայիսի 20.
  91. «Official says Israel not involved in Raisi helicopter crash; Liberman: We won't shed a tear». The Times of Israel.
  92. «Hamas Mourns Raisi Death, Hails His 'Support For Palestinian Resistance'». Barron's. Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
  93. «Hezbollah Mourns Iran's Raisi As 'Protector Of The Resistance'». Barron's. Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարզաղանի ուղղաթիռի վթար» հոդվածին։