Բոնգբոնգ Մարկոս
Ֆերդինանդ Ռոմուալդես Մարկոս կրտսեր (անգլ.՝ Ferdinand Romualdez Marcos Jr., սեպտեմբերի 13, 1957, Սան Խուան, Մետրո Մանիլա, Ֆիլիպիններ[2]), հայտնի է նաև որպես Բոնգբոնգ Մարկոս, ֆիլիպինցի պետական և քաղաքական գործիչ։ Ֆիլիպինների նախագահը 2022 թվականի հունիսի 30-ից։ Նախկին նախագահ Ֆերդինանդ Մարկոսի[6] և իր կնոջ՝ Իմելդայի որդին։
Բոնգբոնգ Մարկոս | |
Կուսակցություն՝ | Partido Federal ng Pilipinas?[1], Nacionalista Party? և Kilusang Bagong Lipunan? |
---|---|
Կրթություն՝ | Worth School? (1974), La Salle Green Hills? (1969), Սուրբ Էդմունդ Հոլ, Ուորթոնի դպրոց և Օքսֆորդի համալսարան (1978) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ազգություն | Ilocano? |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | սեպտեմբերի 13, 1957 (66 տարեկան) |
Ծննդավայր | Սան Խուան, Մետրո Մանիլա, Ֆիլիպիններ[2] |
Քաղաքացիություն | Ֆիլիպիններ |
Հայր | Ֆերդինանդ Մարկոս |
Մայր | Իմելդա Մարկոս |
Ամուսին | Louise Araneta Marcos?[3] |
Զավակներ | Sandro Marcos?[4] |
Կայք՝ | bongbongmarcos.com |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Կենսագրություն խմբագրել
1980 թվականին՝ իր հոր բռնապետության ժամանակ, 23-ամյա Մարկոս կրտսերը դարձավ Հյուսիսային Իլոկոսի փոխնահանգապետ, իսկ երեք տարի անց՝ նահանգի նահանգապետ։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1986 թվականը, երբ նրա հայրը պաշտոնանկ արվեց «Դեղին հեղափոխության» ժամանակ և նախագահական ընտանիքը փախավ Հավայան կղզիներ[7]։
1989 թվականին Մարկես ավագի մահից հետո նոր նախագահ Կորասոն Ակինոն Մարկոսի ընտանիքի անդամներին թույլ տվեց վերադառնալ Ֆիլիպիններ։ Ներկայումս Բոնգբոնգ Մարկոսին և նրա մորը սպառնում է կալանք ԱՄՆ-ում՝ Մարկոս ավագի ռեժիմի օրոք մարդու իրավունքների խախտումների զոհերին որպես փոխհատուցում 353 միլիոն դոլար վճարելու մասին դատական որոշումը խախտելու համար[8]։
Վերադառնալով հայրենիք՝ Մարկոսը շարունակեց իր քաղաքական գործունեությունը։ 1991 թվականին նա ընտրվել է Ներկայացուցիչների պալատում, իսկ յոթ տարի անց երեք տարի ժամկետով կրկին ստանձնել է Հյուսիսային Իլոկոս նահանգի նահանգապետի պաշտոնը՝ հետագայում երկու անգամ վերընտրվելով։ 2010-2016 թվականներին դարձել է Ֆիլիպինների սենատոր։
Բոնգբոնգ Մարկոսը 2022 թվականի նախագահական ընտրությունների հիմնական թեկնածուներից մեկն էր։ Նրա գործընկերը, որպես հնարավոր փոխնախագահ, դարձել է հեռացող պետության ղեկավար Ռոդրիգո Դուտերտեի դուստրը՝ Սառան[9]։ Մարկոսը մի քանի ամիս շարունակ պարբերաբար գլխավորում էր նախընտրական հարցումները[10][11][12]։ Մարկոս կրտսերն ընտրվել է Ֆիլիպինների 17-րդ նախագահ և ստանձնել պաշտոնը 2022 թվականի հունիսի 30-ին[13]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 https://comelec.gov.ph/php-tpls-attachments/2022NLE/TentativeListsofCandidates/NATIONAL_01112022.pdf
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.youtube.com/watch?v=1EwMAiqLUhM
- ↑ https://sovereignph.com/2021/10/06/bongbong-marcos-files-coc-to-run-for-president-in-2022/
- ↑ Lamentillo A. M. Who is Sandro Marcos? — Manila Bulletin, 2022.
- ↑ https://www.tatlerasia.com/people/ferdinand-bongbong-marcos-jnr
- ↑ David, Chaikin; Sharman, J.C. (2009). «The Marcos Kleptocracy». Corruption and Money Laundering: A Symbiotic Relationship. Palgrave Series on Asian Governance. New York: Palgrave Macmillan. էջեր 153–186. doi:10.1057/9780230622456_7. ISBN 978-0-230-61360-7.
- ↑ Holley, David (1986 թ․ փետրվարի 28). «Speculation Grows: Marcos May Stay at Luxurious Hawaii Estate». Los Angeles Times. ISSN 0458-3035. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն); More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ Robles, Alan (2022 թ․ մայիսի 2). «Philippine election: Who is Bongbong Marcos, what's his platform and China views, and why can't he visit the US?». South China Morning Post. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Mercado, Neil Arwin (2021 թ․ նոյեմբերի 16). «It's official: Bongbong Marcos, Sara Duterte running in tandem in 2022 elections». Inquirer News. Manila, Philippines: INQUIRER.net. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Baclig, Cristina Eloisa (2022 թ․ փետրվարի 18). «The complex role of surveys, public opinion in PH elections». Inquirer News (անգլերեն). Manila, Philippines: INQUIRER.net. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 23-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ Galvez, Daphne (2022 թ․ մարտի 20). «Bello wants Comelec to 'penalize' Bongbong Marcos, Sara Duterte for skipping debates». Inquirer News (անգլերեն). Manila, Philippines: INQUIRER.net. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 23-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ Carreon, Frencie; Cantal-Albasin, Grace (2022 թ․ մարտի 20). «Some Mindanaoans jeer at Marcos for skipping Comelec debate». Rappler (անգլերեն). Zamboanga City, Philippines: Rappler Inc. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 23-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «Она его Манила: как Филиппины вновь возглавил Фердинанд Маркос». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոնգբոնգ Մարկոս» հոդվածին։ |