Վարդենիկ Վերին (Չմշկածագի գավառ)

Վարդենիկ Վերին, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չմշկածագի գավառակում։ Գտնվում էր Ակն քաղաքից 5 կմ հարավ-արևելք, Արևմտյան Եփրատ գետի ձախ ափին։

Գյուղ
Վարդենիկ Վերին
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակՉմշկածագի գավառակ
Այլ անվանումներՎարդենիկ, Վարդենիկ Մեծ, Վարդենիշ, Վարդենից Վերին, Վարդենիք, Վարդենիք Մեծ, Վարդենիք Վերին, Վարդիշ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

Գյուղը հիմնվել է 1730-ական թվականներին և եղել է հայաբնակ։ Հետագայում հայերը թուրքերի կողմից հավատափոխ են եղել։

Բնակչություն խմբագրել

XX դարի սկզբին ուներ 65 տուն՝ 325 հայ և քուրդ բնակչով։

Տնտեսություն խմբագրել

Բնակիչները զբաղվել են հողագործությամբ և առևտրով։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղն ուներ Ս. Սարգիս անունով եկեղեցի, որը XX դարի սկզբին ավերված էր, բայց քարերը խնամքով հավաքված էր մի պատի տակ։ Եկեղեցուց ներքև կային հայկական տապանաքարեր։ Արևմտյան Եփրատի վրա ունի Լիճք կոչվող կամուրջ[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 781

Աղբյուրներ խմբագրել