Վարդան Աճեմյանի դիմաքանդակ

Վարդան Աճեմյանի դիմաքանդակ, հայ քանդակագործ Արա Սարգսյանի ստեղծած բրոնզե դիմաքանդակը։ Պատկերում է հայ թատերական ռեժիսոր և գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդան Աճեմյանին[1]։

Վարդան Աճեմյանի դիմաքանդակ
տեսակդիմաքանդակ
տարի1954
բարձրություն58 սանտիմետր
լայնություն53 սանտիմետր
խորություն30 սանտիմետր
նյութբրոնզ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ

Պատմություն

խմբագրել

1954-1968 թվականներին քանդակագործ Արա Սարգսյանը ստեղծել է մի շարք թատերական գործիչների դիմաքանդակներ, այդ թվում՝ Վարդան Աճեմյան, Դավիթ Մալյան, Ժասմեն, Ավետ Ավետիսյան[2]։ Դիմաքանդակի գիպսե տարբերակը գտնվում է Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում, իսկ բնօրինակը՝ Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում[3]։

Նկարագրություն

խմբագրել

Արա Սարգսյանի այս աշխատանքը պատկերում է ռեժիսոր Վարդան Աճեմյանին՝ նրան ներկայացնելով որպես վառ անհատականության, մեծ տաղանդի և ստեղծագործական մտքի տեր մարդ։ Ստեղծագործության մեջ տիրապետողը գլուխն է։ Այստեղ ռեժիսորը վզնոցով է, հետ տարված մազերով, պարզած գլխով։ Թույլ նշմարվող ժպիտը լուսավորում է նրա դեմքը՝ բացահայտելով բնավորությունը[1]։

Տրետյակովյան պատկերասրահի ուղեցույցում գրված է․

  Սարգսյանի բարձր ձիրքի վկայությունն է Հայկական ՍՍՀ Ժողովրդական արտիստ Վ․ Աճեմյանի պորտրեն։ Այն իրականացված է որպես կիսանդրի, որտեղ Սարգսյանը գտել է գեղարվեստական հարուստ միջոցներ նշանավոր արտիստի կերպարային խորը բնութագրության համար[4]։  

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Արա Սարգսյան, Բոսֆորի ափից մինչև անմահություն, ՎարդՀրատ ՍՊԸ, 2017։
  2. «Արա Սարգսյանի դիմաքանդակի տեղադրմանը համաձայնություն տալու մասին Երևանի ավագանու որոշում» (PDF).
  3. «Vardan Achemyan». Ara Sargsyan & Hakob Kojoyan Foundation (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 5-ին.
  4. Հարությունյան, Վահան (1975). Արա Սարգսյան. Երևան: Հայաստան. էջեր 102–103.